Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդները Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Առանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվեն Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար Կիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար Երևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել է

Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունիցՎարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողովԽուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանըԻնչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներըՎենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում էԱռանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվենՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըՉինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըՄեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ ՆազարյանԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարին
Հայաստան

Ժողովին ֆիզիկապես ներկա էր Արմեն Խաչատրյան պատգամավորը, բայց հավանաբար գլուխը թողել էր Երեւանում.Քաջարանի քաղաքապետ

Պատերազմի առաջին օրերից Քաջարանի երկրապահ կամավորականների 45 հոգանոց ջոկատով մեկնեցինք Արցախ, մեզ ուղարկեցին Ջաբրայիլ` առաջնագիծ, մեր ջոկատը շրջափակման մեջ ընկավ, միայն հմուտ ռազմավարության շնորհիվ կարողացանք խուսափել մարդկային կորուստներից, սակայն, ցավոք, երկու հոգի վիրավորվեցին։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատերազմի ժամանակ երկիրն այն վիճակում էր, որ Սյունիքի համայնքապետերը պետք է ջոկատներ կազմեին ու մասնակցեին երկրի պաշտպանությանը, սակայն չի արվել նման գործողություն։

«Երբ վտանգված է հայրենիքդ, մի՞թե այլ կերպ կարող է լինել։ Արցախյան երկրորդ պատերազմում Քաջարանը 19 զոհ տվեց։ Առաջնագիծ մեկնելիս Գորիսում մեզ տրամադրեցին ինքնաձիգեր՝ առանց փամփուշտների, ջոկատի բոլոր կարիքները, ներառյալ՝ ռազմամթերքը հոգացել ենք մեր ուժերով, բարերարների աջակցությամբ, ԶՊՄԿ֊ի շնորհիվ»,- նշեց Փարամազյանը։

Նա պատմեց, որ հոկտեմբերի 18֊ին վարչապետ Նիկոլ Փաշինյան հրահանգով համայնքապետերը սեփական միջոցներով կամավորական ջոկատներ են կազմել՝ ինքնապաշտպանության նպատակով.

«Այնուհետեւ հոկտեմբերի 18֊ին գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությամբ օժտված անձը Գորիսում համայնքապետերին հրահանգեց սեփական միջոցներով կամավորական ջոկատներ կազմավորել Սյունիքի ինքնապաշտպանության նպատակով։ Այդ ժողովին ֆիզիկապես ներկա էր Արմեն Խաչատրյան պատգամավորը, բայց հավանաբար գլուխը թողել էր Երեւանում։ Եվ առհասարակ, պատերազմի ողջ ընթացքում դրանց ծպտունը չէր լսվում, ո՞վ է դրանց տեսել, ի՞նչ խնդիր են լուծել, կարո՞ղ են նայել զոհվածի ծնողի կամ վիրավորի աչքերի մեջ, կամ էլ առանց թիկնազորի շրջել Սյունիքում։ Քաջարանում հիշյալ պատգամավորը եւ իշխող թիմի ցանկացած խոսափող համարվում է persona non grata, ավելին չմանրանամ»։

Քաջարանի քաղաքապետը պատմեց, որ հոկտեմբերի 20֊ին իր մարտակոչով ձեւավորվել է Քաջարանի գումարտակը եւ իր հրամանատարությամբ մեկնել Կովսականի (Զանգելանի) դիրքեր` դարձյալ իրենց նյութական միջոցներով. «5 օրում գումարտակում կամավորագրվեցին 270 քաջարանցի հերոս մարտիկներ։ Դիրքերը պահում էինք հերթափոխով։ Շտապ ձեռնամուխ եղանք պաշտպանական հենակետերի շինարարական֊ինժեներական աշխատանքներին, ստորգետնյա խրամուղիներ, անվտանգ խրամատներ, նույնիսկ բժիշկ, վիրաբույժ ունեինք, ընդհուպ` վիրահատական հարմարություններով, զենք, զինամթերք, որակյալ սնունդ»։

Քաղաքապետն ասաց, որ իր գումարտակից զոհվել է 2 հոգի, վիրավորվել՝ 6֊ը. «Թեժ մարտեր եղան, դավադիր շրջափակման մեջ ընկանք, երբ փորձեցինք նահանջել, թիկունքում հետդարձի կամուրջը պայթեցրել էր ներքին թուրքը։ Պատերազմի մանրամասներին դեռ հանգամանորեն կանդրադառնամ։ Կպատմեմ մեր տեսածը, մեզ հետ կատարվածը, մեր ցավն ու ողբերգությունը, որը հասու չէ իշխանական վախկոտ մունետիկների ուղեղներին։ Եվ բարոյական չէ, նամանավանդ տղամարդավայել չէ դատողություններ անել իրենց չմասնակցած պատերազմի շուրջ։ Մենք դեռ չլուծված խնդիրներ ունենք, այս իշխանությունից աջակցություն ու սպասելիքներ չունենք, թող իրենց կողմից հավելյալ խնդիրներ չբարդեն մեզ վրա, ոտի տակ չընկնեն, թիկունքից չխփեն»։

Անդրադառնալով Կապանի դիրքերի աղմկահարույց տեսանյութին՝ Փարամազյանը նշեց, որ այդպիսի հրապարակումը սպասելի էր. «Մեր շահեկան դիրքերը կասկածելի, ազգադավ մի գործարքով հանձնվեց թշնամուն, հիմա թուրքը մեր դռան շեմին է, մեր հույսը մեզ վրա է ու մեր Աստծո, իսկ պիղատոսյան անտարբերությամբ այս ամենին հետեւողները իմանան, որ էս ուղտը մի օր էլ իրենց դռանն է չոքելու, սա մի ցանկապատի կռիվ չէ, մեր պատմական, նյութական, հոգեւոր հայրենիքի փրկության պայքարն է, ուշքի եկեք»։