Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ
Հայաստան

Դեռ չեմ նշանակվել ԳՇ պետ, բայց կատարում եմ իմ պաշտոնի սահմանադրական պարտականությունները․ Արտակ Դավթյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը դեռևս ուժի մեջ չի մտել։ Հիշեցնենք, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարելու վերջին օրը Նիկոլ Փաշինյանը Դավթյանին գործուղեց ԳՇ, նա նշանակվեց ԳՇ-ում հատուկ հանձնարարությունների գծով սպայի հորինովի պաշտոնում։ Արտակ Դավթյանը Գլխավոր շտաբում զբաղեցնում է հատուկ հանձնարարությունների գծով սպայի պարտականությունները։ «Այո, ես դեռ չեմ նշանակվել ԳՇ պետի պաշտոնում, բայց կատարում եմ իմ պաշտոնի սահմանադրական պարտականությունները»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Արտակ Դավթյանը։

Թե ինչու է ուշանում Դավթյանի հրամանը, և երբ է սպասվում նրա նշանակումը, Արտակ Դավթյանն ասաց, որ իրավական ընթացակարգերի հարց է, այլ խնդիր չկա, իսկ ինքն իրավաբան չէ և այդ նյուանսներին չի տիրապետում, որ բացատրի, թե երբ է լինելու նշանակումը․ «Երբ հրամանն ուժի մեջ մտնի, դուք անպայման կիմանաք այդ մասին»։

Հատուկ հանձնարարությունների գծով սպայի հաստիք Գլխավոր շտաբը երբեք չի ունեցել, սա իրավիճակային լուծում է Նիկոլ Փաշինյանի կողմից, որպեսզի իր հրաժարականը պահանջած Գլխավոր շտաբում իր ականջն ու աչքն ունենա և կարողանա երկիշխանություն հաստատել, որովհետև ենթադրվում էր, որ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի կամայական պահանջով հեշտությամբ չի հեռանա, կմնա ու կպայքարի իր իրավունքների, ինչպես նաև իշխանությունների դեմ։ Բայց երբ Գասպարյանը հոժարակամ հեռացավ, Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանի վերաբերյալ մեկ օրվա ընթացքում՝ մարտի 9-ին, երկրորդ բարձր պաշտոնի նշանակման որոշումը ստորագրեց, հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնելով ԳՇ պետի պաշտոնում Դավթյանի թեկնածությունը։

Մարտի 11-ին նախագահն առարկություններով հետ ուղարկեց Փաշինյանի որոշումը, նույն օրը Փաշինյանը, չընդունելով առարկությունները, նախագահական վերադարձրեց իր հրամանագիրը, ավելին՝ շտապեց ԳՇ, որպեսզի ներկայացնի նոր պետին, բայց երբ իրավաբանական համայնքն ահազանգեց, որ Փաշինյանն առանց նախագահի ստորագրման չունի դրա իրավունքը և այդպիսով կխախտի Սահմանադրությունը, հայտարարվեց, թե ընդամենը խորհրդակցության է մասնակցել ԳՇ-ում, ու Արտակ Դավթյանի նշանակումը տեղի չունեցավ։

Թե ինչու ՀՀ նախագահը չստորագրեց որոշումը, մենք այդ մասին գրել ենք, այդ որոշման հիմքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն է, որը նախագահի կողմից արդեն իսկ վիճարկվում է Սահմանադրական դատարանում։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում հանրապետության նախագահի առարկությունը, ապա հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Նախագահականից հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան։

Հետևաբար՝ «5+3» բանաձևով նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 19-ն, միայն մարտի 20-ին Արտակ Դավթյանը կարող է համարվել իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում