Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում

Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)
Հայաստան

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը կտրուկ ավելացրել է ցորենի շուկայում իր մենաշնորհը

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Բաղրամյան» ՍՊԸ–ն իշխանափոխությունից հետո շեշտակի ավելացրել է ցորենի շուկայում իր մասնաբաժինը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով ՏՄՊՊՀ–ի հրապարակած՝ ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտին վերաբերող պաշտոնական վերջին տվյալները։

«Բաղրամյան ՍՊԸ»–ն, որը մինչև 2018թ. կեսերը գործունեություն էր իրականացնում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ի անվան տակ, 2019–ի ընթացքում 2018–ի համամատ ցորենի շուկայում 10 տոկոսով ավելացրել է իր մասնաբաժինը՝ ստանալով շուկայի 63 տոկոսի մենաշնորհը։

Ցորենի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Բաղրամյան» ՍՊԸ–ն այս ժամանակահատվածում շուրջ 70 տոկոսով ավելացրել է նաև սեփական կարիքների համար ցորենի օգտագործումը։ Այսինքն, եթե նախկինում այս ընկերությունը ցորեն էր ներկրում և վերավաճառում տարբեր ալրաղացների, ապա 2019–ից սկսած նա ավելացրել է իր ազդեցությունը նաև ալյուրի շուկայում՝ վաճառելով իր ներկրած ցորենից ստացված ալյուրը։ Հատկանշական է, որ Ալեքսանյանների ընտանիքին պատկանող ընկերությունները ոչ միայն վերահսկում են ալյուրի մեծածախ, այլև մանրածախ շուկան։ Մասնավորապես, Երևանի ամենամեծ սուպերմարկետների ցանցում՝ «Երևան Սիթիում» (Ալեքսանյան ընտանիքին պատկանող) ավելացել են մանրածախ ալյուրի իրացման ծավալները։ Հանրությանը հայտնի օլիգարխը «Սևանի հացի գործարան» ընկերության միջոցով մուտք է գործել անգամ հացաբուլկեղենի և խմորեղենի շուկա՝ դաշտից դուրս թողնելով բազմաթիվ փոքր և միջին արտադրողների։

Համաձայն մաքսային ծառայության տվյալների՝ 2019 թվականին Հայաստան է ներմուծվել է 362 հազար տոննա ցորեն։ Ընդհանուր առմամբ՝ ցորենի մոտ 90%-ը Հայաստան է ներմուծվում Ռուսաստանից, մնացածը՝ հիմնականում Ուկրաինայից, Վրաստանից, իսկ մինչև Արցախյան երկրորդ պատերազմը՝ նաև Արցախից։

Մասնավորապես, նախքան պատերազմը, թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից ավելի քան 60.000 տոննա ցորեն էր ներկրվում Հայաստան։

Չնայած գործող իշխանությունների խոստումներին և կանխատեսումներին, վերջին տարիներին Հայաստանում նվազել է նաև ցորենի ինքնաբավության մակարդակը։ Տնտեսագետների կանխատեսումներով՝ ձախողված գյուղատնտեսական քաղաքականության արդյունքում հնարավոր չի լինի այս տարվա ընթացքում ավելացնել Հայաստանի տարածքում արտադրվող ցորենի կարողությունները, ինչի պարագայում Հայաստանը ստիպված կլինի ավելացնել ցորենի ներմուծման ծավալները։ Հաշվի առնելով, որ այս կարճ ժամանակահատվածում նոր խաղացողների համար դժվար կլինի մուտք գործել ցորենի ներմուծման շուկա, իրավիճակից դարձյալ շահող դուրս կգան Ալեքսանյանները, որոնք կփորձեն Արցախից ստացվող ցորենի բացը լրացնել ՌԴ–ից ավելի մեծ քանակությամբ ցորեն ներմուծելով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը իշխանության գալուց հետո հայտարարում էր, թե տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում է մենաշնորհների վերացումը, փաստացի Հայաստանի պարենային անվտանգությունն ապահովում է նախկին ՀՀԿ–ական պատգամավորի հաշվին, որի քմահաճությունից է կախված Հայաստանում ալյուրի ու հացի գնի տատանումը։ Իսկ ամեն գնով իշխանությունը պահել ցանկացող Փաշինյանի համար իսկական հարված կլինի մոտ ժամանակներս ալյուրի և հացի գնի շարունակվող թանկացումները։ Այս սցենարից խուսափելու համար մենաշնորհների դեմ պայքարող վարչապետը կշարունակի հոժարակամ աչք փակել Ալեքսանյանին տրված մենաշնորհների վրա։