Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում

Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)
Հայաստան

40 օր Աբովյանի N1 դպրոցում դասապրոցեսը խաթարված է. պատրանք են ստեղծում, թե դասապրոցես կա. նախկին տնօրեն ու փոխտնօրեն

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնում Քարմիլե Առաքելյանի նշանակումը ոչ իրավաչափ է, հակասում է «Հանրակրթության մասին օրենքին», այս հարցով դիմել ենք դատարան՝ նախարարի հրամանն անվավեր ճանաչելու համար: Այս մասին, այսօր՝ մրտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը:

«Հայտարարություններ էին տարածվել քաղաքում, որ իրեն առաջարկել են այդ պաշտոնը, ինքն է լինելու այս պաշտոնում, և ինչքան էլ ուսուցիչներն աղմկեն, ոչինչ չեն կարող անել, որովհետև հարցն արդեն լուծված է…

Նորանշանակ տնօրենը վայելում է վերադաս մարմինների հովանավորչությունը: Ինչպես հովանավորչությամբ դարձել է տնօրեն, այնպես էլ նախարարությունը, խուլուհամր ձևանալով 40 օր և ուսուցիչներին մեղադրելով սովորողների կրթության իրավունքը ոտնահարելու մեջ, երբ որ կրթության ոլորտի պետության բարձրագույն մարմինը անհաղորդ է այդքան դիմումներին՝ ծնողների, աշակերտների, ուսուցիչների, ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ միայն ուսուցիչներին մեղադրելով և սպասելով:

Նրանց դրդմամբ տնօրենը դիմել է դատարան, սպասում են, որ գործադուլն անօրինական ճանաչվի, և ճնշումների, սպառնալիքների արդյունքում որոշ ուսուցիչների ազատեն աշխատանքից, որոշ ուսուցիչների էլ՝ վախեցնելով ստիպեն, որ աշխատեն:

Աղաղակող հովանավորչություն է: Բարձրաձայնել ենք քանի անգամ, դիմել ենք նախարարությանը, որ ամեն օր ոտնահարվում են օրենքներ նոր տնօրենի կողմից, կարգապահական վարույթ սկսեք, ոչ մի պատասխան: Փոխարենը՝ վիճակը գնալով սրվում է դպրոցում: Ես վախենամ, շուտով վերահսկողությունից էլ դուրս գա»,- ասաց նա:

Մետաքսյա Բաբայանի խոսքով՝ նորանշանակ տնօրենը թաղերից տղաներ է կանչում, դպրոցի առաջ կանգնեցնում է ավտոշարասյուններ, թույլ են տալիս դպրոց մուտք գործել մարդկանց, ովքեր վիրավորում են ու սպառնում ուսուցիչներին:

«Դպրոցի բակում հավաքվածների, դպրոց ներխուժողների, ուսուցիչներին սադրանքների մղող բոլոր մարդիկ Աբովյանի ՔՊ կուսակցության թիմի ներկայացուցիչներ են: Փոխտնօրեն նշանակված Շուշանիկ Միսակյանը հանդիսանում է Աբովյանի ՔՊ թիմի անդամ, Ռոմանոս Պետրոսյանի մտերիմներից, նրա մարդկանցից»,- նշեց Մետաքսյա Բաբայանը:

Դպրոցի ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանը, տնօրենի տեղակալ Մարիա Հանեսյանը, դպրոցի նախկին տնօրենը, գործադուլ իրականացնող այլ ուսուցիչներ ու դպրոցի աշխատակիցներ այս ընթացքում ազատվել են աշխատանքից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով:

Դպրոցի նախկին փոխտնօրեն Արմեն Ավագյանն էլ իր հերթին անդրադառնալով փետրվարի 3-ից դպրոցում նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով իրականացվող դասադուլի օրինականությանը և խաթարված դասապրոցեսի վերականգնման խնդրին, նշեց, որ գործադուլը վիճարկվել է Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում, շեշտելով, որ հայցվոր կողմի (նորանշանակ տնօրենի) փաստաբանը հրաժարվել է 23 ուսուցիչներից 22 հոգու նկատմամբ հայցից:

«Պատասխանող կողմերի թիվը 23-ն է եղել: Մյուս 22-ի նկատմամբ գործը կարճման ընթացքի մեջ է: Միգուցե մտածել են, որ մեր գործադուլն օրինական է և դրա համար են հրաժարվել հայցից և որպես պատասխանող կողմ թողել մեկ հոգի: Նա դպրոցի գրադարանավարուհի Հասմիկ Նալբանդյանն է: Մարտի 19-ին դատավորն արդեն կարճման որոշում պետք է կայացնի: Հայցը ներկայացվել է միայն Հասմիկ Նալբանդյանի գործադուլը անօրինական ճանաչելու պահանջի մասով: Դատարանը միայն նրա գործադուլն է անօրինական ճանաչել: Այս դեպքում կարելի է ասել, որ մեր գործադուլն օրինական է»,- ընդգծեց նա:

Դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանն էլ հիշեցրեց, որ դպրոցի կառավարման կազմը մեկ տարի առաջ փոխվել է և կառավարման խորհրդի անդամներ են հանդիսացել Կոտայքի նախկին մարզպետ և շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի նշանակած մարդիկ որպես նախարարության երեք ներկայացուցիչ և մարզպետարանի մեկ ներկայացուցիչ, որոնք Բաբայանի խոսքով նրա ազգականներն են և աշխատակացիները:

Անդրադառնալով վերջին դեպքերին դպրոցի փոխտնօրեն Մարիա Հանիսյանն էլ նշեց, որ դպրոցում հավաքել են մի խումբ աշակերտներ և դասավանդում են. «370 աշակերտներից մի խումբ աշակերտներ են հավաքվել տարբեր տարիքային խմբերի, երեք տարբեր դասարաններում են նստեցրել և դասավանդում են: Անծանոթ ուսուցիչը ասաց, որ պատմության նորանշանակ ուսուցիչն է: Տեսողական պատրանք են ստեղծել, որ դպրոցում դասապրոցես է: Այսօր մի խումբ աշակերտներ թողել, դուրս են եկել, մեղադրելով նորանշանակ տնօրենին իրենց և ծնողներին խաբելու համար»,-ասաց նա:

Հանիսյանի խոսքով՝ նորանշանակ տնօրենն առաջին օրվանից փորձում է վարակաբեկել գործող ուսուցիչներին. «Աշակերտներին ուղորդում է, որ իրենց հետ ուսուցչի վայել կեցվածքով մանկավարժներ չեն աշխատել: Նա փորձում է աշակերտների միջոցով ցույց տալ, որ դպրոցում աշխատող մանկավարժները չեն համապատասխանում իրենց որոակավորման չափանիշներին: Ասեմ , որ դպրոցում աշխատող ուսուցիչները իրենց գործի պրոֆեսինալ մասնագետներ են: Տնօրենն անընդհատ շահարկում է, որ վերցրեք ձեր սիրելի տնօրենին գնացեք մասնավոր դպրոցում սովորեք»,- նշեց Հանիսյանը:

Հանիսյանը հավելեց՝ քանի դեռ գործադուլն անօրինական չի ճանաչվել դատարանի կողմից իրենք շարունակելու են գործողությունները:

Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ եւ գործադուլ են անում փետրվարի 3-ից՝ բողոքելով նոր տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի նշանակման դեմ: Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ նորանշանակ տնօրենը շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Քարմիլե Առաքելյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից։