Ռազմական դրությունը կպահպանվի. իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացրած նախագծին
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ որոշման նախագիծը ներկայացրել էին, որպեսզի քննարկվի արտահերթ ռեժիմով, սակայն իշխանական պատգամավորների բոյկոտի արդյունքում՝ այն քննարկվում է հերթական նիստում։
Նա շեշտեց, որ անհրաժեշտ է քննարկել նախագիծը և լիագումար նիստի ժամանակ հանել ռազմական դրությունը։
Անդրադառնալով նախագծին՝ իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ասաց, որ, եթե ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի համար նախագիծն այդքան կարևոր է, այդ դեպքում ինչո՞ւ խմբակցության բոլոր պատգամավորները, որոնք հանձնաժողովի անդամ են, չեն եկել, որպեսզի կողմ քվեարկեն նախագծին։
Արձագանքելով՝ Արման Աբովյանը շեշտեց, որ իշխանական պատգամավորները փորձում են մանիպուլյացնել ստեղծված իրավիճակը։
«Տեղեկացնեմ, որ ԲՀԿ-ից Սողոմոն Սողոմոնյանը տեղում է, իսկ Վարդան Վարդանյանը «Միքայելյան» հիվանդանոցում ծանր թոքաբորբով պառկած է։ Կարծում եմ՝ սա Ձեզ պետք է բավարարի։ Իսկ երկու խմբակցությունների մնացյալ պատգամավորներն իրավունք չունեն քվեարկելու որոշման նախագծին»,- պատասխանեց Ա. Աբովյանը։
Քրիստինե Պողոսյանն էլ նշեց, թե այդ ամենի մասին գիտի, ինչից հետո Արման Աբովյանը զարմացած հարցրեց. «Բա որ գիտեք, ինչո՞ւ եք հարցնում»։
Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն Արման Աբովյանից հետաքրքրվեց, թե ռազմական դրությունը ՀՀ-ում քաղաքական գործընթացներին խանգարո՞ւմ է, քանի որ տեսնում է՝ Բաղրամյան, Դեմիրճյան փողոցները փակ են։
Ի պատասխան՝ Արման Աբովյանն ասաց, որ խանգարում է, և խոսքը վերաբերում է ոչ միայն կարծիքի արտահայտման և հոգեբանական հարցերին։ Գոյություն ունի իրավական քայլերի որոշակի տրամաբանություն, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի առնչությամբ, որը ռազմական դրության կիրառման ժամանակ պարզապես հնարավոր չէ։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...