Այս զարգացումները միայն կխորացնեն Հայաստանի քաղաքական ճգնաժամը. Freedom House-ը` ՄԻՊ գրասենյակի ֆինանսական անկախության երաշխիքի վերացման նախագծի մասին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքի վերացման Կառավարության նախագծի վերաբերյալ։
«Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն երկրում ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում ՝ քաղաքացիական հասարակության անխոչընդոտ գործունեությունը»,-ասել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրեն Մարկ Բեհրենդտը:
Հայտարարությունում նշվում է, որ կառավարությունը փորձում է կրճատել ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման անկախությունը:
«Այս անհանգստացնող զարգացումները միայն կխորացնեն Հայաստանի քաղաքական ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտության և ներկայիս քաղաքական ճգնաժամի ֆոնին ավելի կարևոր է, քան երբևէ, պահպանել ՄԻՊ գրասեյակի և քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները`իրազեկելու հակամարտության ընթացքում կատարված մարդու իրավունքների խախտումների մասին և բարձրաձայնելու երկրում հիմնարար ազատությունների սահմանափակումները: Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն ՄԻՊ գրասենյակին և ՔՀԿ-ներին՝ պահպանելով նրանց հետ ակտիվ երկխոսությունը, ապահովելով օրենքի գերակայությունը և բռնության և ատելության խոսքի հեղինակներին պատասխանատվության ենթարկելը»,-ասվում է հայտարարությունում:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026