Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում

Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)
Մամուլ

Մերօրյա «ճպուռները»․ Չեն մտա­ծել ապագգայի մասին, բայց վազում են դափնիների հետևից

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 11-ին լրատվամիջոցնե­րը տեղեկացրին, որ ադրբեջանա­կան գերությունից վերադարձել է լիբանանահայ Մարալ Նաջարյանը: Լուրեր կան, որ Մարալի փրկության հարցում ներդրում են ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՌԴ պետդումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Երա­նի թե թեման սրանով սպառվեր: Մարալի փրկության մասին տեղե­կանալուն պես ԱԺ նախագահ Արա­րատ Միրզոյանը հայտարարություն տարածեց՝ փորձելով իրենով անել հաղթանակը: «Ուզում եմ շնորհակա­լություն հայտնել ՌԴ Դաշնային ժո­ղովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում»:

Սա կարդալուց հետո հիշեցի 2004-2005 թվականների մի դեպք: Հասարակածային Գվինեայում աշխա­տող ՀՀ քաղաքացի 6 օդաչու պետա­կան հեղաշրջման փորձին մասնակցե­լու համար դատապարտվել էին երկարատև ազատազրկման: Մոտ մեկ տարի նրանք անազատության մեջ էին: 2005-ի հունիսին հաջողվեց հասնել նրանց ներմանն ու հայրենիք վերադարձին: Այս հարցում երևացող բանակցողը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստա­նի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էր: Բայց ակնհայտ էր, որ հավաքական ջանքերի արդյունք հաղթանակ է: Սակայն... մեր օդա­չուները զնդանից դուրս եկել, մի երրորդ երկրում էին, դեռ տուն չէին հասել, սկսվեց հաղթողի դափնի­ների կռիվը, իմ վաստակն է, չէ՝ իմ վաստակն է:

Ավելի թարմ օրինակ. 2020 թվա­կանի հուլիսին Տավուշի սահմանին ադրբեջանական ոտնձգությունից հե­տո փոխանակ հսկայական վերլուծա­կան աշխատանք արվեր, լսեին խելոք մարդկանց, նայեին Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններին, որոշեցին պարգևատրել տավուշյան մարտերի մասնակիցներին: Մարդու վաստակը պետք է գնահատել, հե­րոսներին չգնահատող երկրում հե­րոսներ չեն ծնվում, բայց ամեն ինչ՝ իր ժամանակին: Եթե քամին տան տանի­քը պոկել է, և մնացել ես առանց տա­նիքի ու անձրևի տակ, նոր սառնարան առնելն առնվազն հիմարություն է:

Ճաշից հետո մանանեխ չեն մա­տուցում, կռվից հետո բռունցքները չեն թափահարում: Կռվի ժամանակ պետք է բռունցքները թափահարել, իսկ մանանեխը տալ ճաշի հետ: Այ, հագենալուց՝ դրված խնդիրը հա­ջողությամբ լուծելուց հետո կարե­լի է գնահատել համեղ մանանեխ պատրաստած խոհարարին և հիա­նալ բռունցքներն ամենաարդյունավետը թափահարած մարդու հնա­րամտությամբ:

Աթաբեկ Խնկոյանի «Ճպուռն ու մրջյունը» առակը հիանալի դաս է բոլոր արարատմիրզոյաններին՝ պատրաստ եղեք ռիսկին ու վտանգին, մտածեք ապագայի մասին: Չեն մտա­ծել, բայց վազում են դափնիների հետևից: Կամ՝ ինչպես մի իմաստուն մարդ է ասել, ոմանք պատրաստ են խաչվածին տրորելով խաչ բարձրա­նալ, միայն թե ավելի լավը երևան: Արարատ Միրզոյանն այստեղ տեսակ է: Երկրին վատություն անող տեսակ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում