Ռեկտորներին կանչել են ԱԺ՝ «մշակելու»
«Հրապարակ»-ը գրում է. «Վաղը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փակ քննարկման է հրավիրել պետական բուհերի ռեկտորներին։ Քննարկման պաշտոնական պատրվակը Գիտության եւ կրթության բազմաչարչար օրենքն է, սակայն մեզ ասացին, որ իրական նպատակը բոլորովին այլ է․ հրավիրել եւ հասկացնել, որ պետք է ենթարկվեն իշխանություններին ու առաջիկայում նախատեսված ընտրություններում աշխատեն իշխանական կուսակցության օգտին, հակառակ դեպքում «պրոբլեմներ կունենան»։
Առհասարակ՝ ռեկտորների խավի հանդեպ այս իշխանությունը հասկանալի նեգատիվ վերաբերմունք ունի։ Նրանց մեծ մասին համարում է իր թշնամին եւ ամեն ինչ անում է նրանցից ազատվելու համար, իսկ ումից չի կարողանում ազատվել՝ փորձում է հնազանդեցնել եւ ստիպել, որ իրեն ծառայեն։ Պարզ է, որ ռեկտորները սոսկ հիմնարկների ղեկավարներ չեն, այլ բուհական հսկայական պոտենցիալի՝ ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի կառավարիչներ։ Դա եւ ընտրական ձայներ են, եւ անհնազանդության ակցիաների մասնակիցներ, եւ իշխանափոխության շարժիչ ուժ։
Մենք տեղեկացանք, որ ոչ բոլոր ռեկտորներն են համաձայնել մասնակցել այդ հանդիպմանը, պատճառաբանել են, թե՝ խորհրդարանի մուտքերը փակ են, կամ՝ իրենք զբաղված են»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ