Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը

Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասին
Մամուլ

«Իմ քայլը» լծված է ապատեղեկություն տարածողներին խթանելու գործին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ քաղաքական ուժերը վաղը հանդիպելու են ՀՀ նախագահին` հստակեցնելու, թե երբ է ցրվելու գործող խորհրդարանը, եւ երբ են լինելու ԱԺ արտահերթ ընտրությունները, այնուամենայնիվ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ջանում են օր առաջ անցկացնել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնք կտրուկ մերժելի են ԶԼՄ ներկայացուցիչների կողմից:

Իհարկե, խոստացել էին պատգամավորները լրատվության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել հարցը, քանի որ նրանք են անմիջական առնչվելու նախատեսվող փոփոխություններին, այնուամենայնիվ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքը չի քննարկվի։ Հերթական անգամ ականատես ենք լինում, որ նրանց խոստումներն իրականություն չեն դառնում:

Բանն այն է, որ մարտի 17-ին տեղի կունենա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որում ընդգրկված է հենց այդ նախագծերի փաթեթը: Նախագծի հեղինակ-պատգամավորների հետ քննարկման ժամանակ օրենքի վերաբերյալ իր առարկությունն էր ներկայացրել նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ առաջարկելով «անանուն աղբյուր» եզրույթը փոխարինել «չնույնականացված աղբյուր»-ով:

Սակայն ուսումնասիրելով նախագիծը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ եզրույթը դեռ մնացել է: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանից պարզել՝ ինչու չեն կատարում իրենց խոստումը. դեռ քննարկում չի եղել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, երբ անգամ խոստացվել էր այս թեմայով հանրային լսումներ իրականացնել: Պատգամավորը նշեց. «Նախագիծը լրամշակման փուլում է, եւ հանձնաժողովի նիստին կներկայացվի լրամշակված տարբերակը»:

Այսպիսով, այս օրենքը ընդունվելու դեպքում կդառնա իսկական մահակ լրատվամիջոցների գլխին: Օրինագիծը, սակայն, չի լուծում այն խնդիրը, որը իրենց առջեւ դրել են հեղինակները. նրանք պայքարում են «Տելեգրամ» ալիքների դեմ, որոնք վարչապետի ընտանիքին առնչվող անցանկալի լուրեր են հրապարակում, սակայն այս օրենքը որեւէ կերպ չի կաշկանդի նույն ալիքներին նույնաբովանդակ լուրեր տարածել: ԶԼՄ-ները կտուժեն, եթե օգտվեն այդ աղբյուրներից:

Ստացվում է` «Իմ քայլը» լծված է ապատեղեկություն տարածողներին խթանելու գործին. գիտակցված, թե ոչ, դժվար է ասել: Արթուր Հովհաննիսյանը, սակայն, դժվարացավ ասել՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մինչ այդ քննարում կլինի, թե ոչ: Եվ այսպես է վարվում մի իշխանություն, որը խոստացել էր չվնասել մամուլի ազատությունը, սակայն պատմության մեջ առաջին անգամ հենց ԶԼՄ-ներին վերաբերող նախագիծ է բերում՝ առանց նույնիսկ նրանց հետ քննարկելու: Ահա թե ինչպես են աշխատում իշխանությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում