Արցախի խորհրդարանում դեմ են ռուսերենը պաշտոնական դարձնելուն. ինչ է սպասվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախում շարունակվում է թեժ մնալ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը կողմ չէ, որ ռուսերեն լեզուն Արցախում հաստատվի որպես պաշտոնական լեզու, ինչպես որ հայերենն է:
Ընդդիմության կարծիքով՝ պետք է օրենքում ոչ թե սահմանվի ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու, այլ նշվի, որ Արցախում կարող է հայերենի հետ մեկտեղ օգտագործվել նաեւ ռուսերենը: Հիշեցնենք, որ այս նախագծի հեղինակը պատգամավոր Արամ Հարությունյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախի կառավարությունն արդեն դրական եզրակացություն է տվել նախագծին եւ ուղարկել է Արցախի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ պետք է եկող շաբաթվա մեջ հարցը քննարկվի:
Ըստ մեր տեղեկությունների՝ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն առաջարկելու են, որպեսզի իրենց համար ընդունելի տարբերակը խորհրդարանի օրակարգ մտնի, հակառակ դեպքում վերջիններս պատրաստվում են օրենքի նախագծին դեմ կքվեարկել: Արցախի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դեռեւս հարցը վերջնական չէ, իրենք դեռեւս պետք է հանձնաժողովում քննարկեն, ու ինքը առաջարկելու է, որ օրենքում ավելացնեն, որ հայերենի հետ կարող են օգտագործել նաեւ ռուսերեն լեզուն. «Եթե այդ տարբերակը կընդունվի, ապա ես կմնամ օրենքի համահեղինակ, եթե ոչ, ապա ես ցանկից դուրս կգամ, ու մեր խմբակցությունը հավանաբար դեմ կքվեարկի»,-ասաց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ