Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը

Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասին
Հայաստան

Չմիջամտել ՄԻՊ–ի ինստիտուտի անկախությանը. կառավարությունն անտեսում է Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականը

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած օրենսդրական նախագիծը, որով, ըստ էության փորձ է արվում վերացնել ՄԻՊ-ի ֆինանսական ինքնուրույնության երաշխիքը, ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակասում է Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմնի՝ Վենետիկի Հանձնաժողովի հանձնարարականներին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ նախագծի վերաբերյալ ներկայացված ծավալուն առարկությունները։

ՄԻՊ աշխատակազմը նախագծի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելիս նախ հիշեցրել է, որ Պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքն ամրագրված է Սահմանադրության 193-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն որի՝ պետությունն ապահովում է Պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը:

Իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն էլ՝ Պաշտպանի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով: Նույն տողով հատուկ ֆինանսավորվում է նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը:

Պաշտպանի աշխատակազմը պարզաբանել է, որ վերջին տարիներին ոչ միայն ավելացել են պաշտպանի գործառույթները, այլ էականորեն աճել են Պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը: Մասնավորապես՝ 2016 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.744 դիմում-բողոք, իսկ 2019–ին՝ 13.140 դիմում-բողոք: Իսկ 2020 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը ներառյալ Պաշտպանի աշխատակազմ ստացվել է 7150 գրավոր և բանավոր դիմումներ ու բողոքներ, որից՝ գրավոր բողոքներ՝ 2083, իսկ բանավոր բողոքներ՝ 5067։ Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ՄԻՊ–ին ուղղված դիմումների ու բողոքների աճը կրում է շարունակական բնույթ։

ՄԻՊ–ի հիմնավորմամբ՝ թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նոր ուղղությունների զարգացման և դրա արդյունքում վերջինիս վերապահված լիազորությունների շրջանակի, թե՛ դիմում-բողոքների աճի տեսանկյունից օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում ավելացնել Մարդու իրավունքների պաշտպանի և Աշխատակազմի ֆինանսավորման չափը:

ՄԻՊ աշխատակազմը առարկություններ ներկայացնելիս հղում է կատարել նաև Օմբուդսմանի հաստատության պաշտպանության և խթանման վերաբերյալ սկզբունքներին (Վենետիկի սկզբունքներ), որոնք ամրագրում են, որ Օմբուդսմանի ինստիտուտը պետք է ապահովված լինի բավարար և անկախ բյուջետային ռեսուրսներով։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահվող ֆինանսական անկախության երաշխիքների անհրաժեշտության մասին ժամանակին դիրքորոշում է հայտնել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը։ Մասնավորապես՝ 2006 թվականի Վենետիկի հանձնաժողովի՝ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականների համաձայն՝ անհրաժեշտ է ապահովել, որ բյուջեի ցանկացած անհրաժեշտ սահմանափակում չկիրառվի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ անհամաչափ ձևով։ Իսկ 2016 թվականին «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքում Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ Պաշտպանի գործառութային անկախությունը կարող է հետագայում բարելավվել՝ սահմանադրական օրենքի նախագծում սահմանելով երաշխիքային դրույթներ բյուջեի անհիմն կրճատումների դեմ: Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականով է փոփոխություն կատարվել «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում և ավելացվել այն դրույթն, ըստ որի՝ պետական մարմինները չպետք է օգտագործեն բյուջետային գործընթացը բյուջեից միջոցներ հատկացնելու համար` այն եղանակով, որը կմիջամտի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությանը։

Միջազգային իրավական մոտեցումների, ինչպես նաև Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի լայն մանդատի և կատարված աշխատանքի շարունակական ընդլայնման պայմաններում ՄԻՊ աշխատակազմն արդարացված է համարել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի երաշխիքների ամրագրումն ու դրանց գործնական կիրառությունը։ Խոսքը վերաբերվում է Պաշտպանի գործունեության ֆինանսավորման և սոցիալական երաշխիքների հետ կապված դրույթներին։

Հիշեցնենք, որ կառավարության ընդունած նախագծով առաջարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Ըստ նշված դրույթի՝ «Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։

Ֆինանսների նախարարության առաջարկով՝ ՄԻՊ-ին ֆինանսավորելիս պարտավոր չեն նախորդ տարվա ֆինասավորման չափ կամ ավելի հատկացնել։ Այսինքն՝ կկարողանան նաև պակաս ֆինանսավորել։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ այս նախագիծը կյանքի կոչելով՝ կառավարությունը որոշել է «պատժել» Մարդու իրավունքների պաշտպանին լավ աշխատանքի համար և զրկել նրան ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքից՝ հույս ունենալով կախվածության միջոցով վերահսկել ՄԻՊ աշխատանքը։

Նկատենք, որ ՄԻՊ աշխատակազմը նախագծի վերաբերյալ առարկությունները ներկայացրել էր 2020թ. սեպտեմբերի 8–ին՝ նախքան Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը։ Մինչդեռ պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո ՄԻՊ–ին ուղղված դիմումների և բողոքների աննախադեպ հոսք է եղել, և մի քանի անգամ ավելացել այդ կառույցի ծանրաբեռնվածությունը։ Նման իրավիճակում կառավարության կողմից ՄԻՊ–ի անկախության ու ֆինանսավորմանը հարվածող օրենսդրական նախաձեռնության ընդունումը ողջամիտ կասկածներ է հարուցում, որ իշխանությունները վերջնականապես որոշել են հեղինակազրկել Հայաստանում պաշտպանի ինստիտուտը և անձամբ օմբուդսմենին։ Ի դեպ՝ 2021-ի փետրվարին Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (International Republican Institute) անցկացրած հարցման արդյունքներով՝ Հայաստանում Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակն ավելի բարձր վարկանիշ ունի, քան վարչապետի աշխատակազմը: