Աննախադեպ երեւույթ. Արցախի ընդդիմադիրները դիմել են ՍԴ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի 3 խմբակցությունները՝ «Արդարություն», ՀՅԴ եւ ԱԺԿ, դիմել են Սահմանադրական դատարան, պահանջելով չեղարկել ԱԺ Հաշվեքննիչ պալատի նախագահի «հակասահմանադրական» ընտրությունը։
Մենք գրել ենք, որ Արայիկ Հարությունյանի մտերիմ Վահրամ Բաղդասարյանը չնայած, ըստ ընդդիմադիրների, չէր համապատասխանում այդ պաշտոնի պահանջներին՝ չի ծառայել բանակում, զինապարտ չէ, իսկ դա սահմանադրական պահանջ է, սակայն ԱԺ մեծամասնության շնորհիվ անցած ամիս ընտրվեց։
ՍԴ-ն դիմումը վարույթ է ընդունել, առաջին նիստը կկայանա ապրիլի 30-ին։ «Սա աննախադեպ երեւույթ է, երբ ԱԺ-ի ընդունած որոշման սահմանադրականությունը վիճարկվում է ՍԴ-ում»,- ասաց «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ