Կտրուկ շրջադարձ. Ամուլսարի շահագործման որոշումը կայացված է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տարբեր շրջանակներից տեղեկություններ է ստանում այն մասին, որ Ամուլսարում առաջիկայում հանքի շահագործման թույլտվությունը վերջնականապես կհաստատվի: Ավելին, ըստ տեղեկությունների, նույնիսկ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին այս ժամանակահատվածում «Գեոպրոմայնինգ» ընկերությունը բանավոր խոստանում է, որ առաջիկայում Ամուլսարը շահագործվելու է, եւ ազատվածները կարող են այնտեղ տեղավորվել աշխատանքի:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե որքանով է իրական Ամուլսարի շահագործման հարցը: Վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ նրա մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը փոխանցեց, որ նախարարը օրերս է հայտարարել, որ խնդրել է ժամանակ փորձագիտական շրջանակների հետ ավելի մանրամասն հարցը քննելու ու ըստ էության դրան պատասխանելու համար:
«Ես բոլոր շրջանակների հետ աշխատելու եմ բաց, շիտակ ու թափանցիկ, ու չի լինելու մի փաստարկ, որը չքննարկվի, ես դա երաշխավորում եմ անձամբ ու ի պաշտոնե»,- օրերս հայտարարել էր նախարարը:
Իսկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, նույն թեմայի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան, ասաց. «Ամուլսարի մասով որեւէ բան չեմ կարող ասել, նման տեղեկություն չունեմ, բայց հանքի տնօրինության հետ եմ խոսում, տեղյակ եմ, որ այն մարդիկ, ովքեր աշխատանքը կկորցնեն, հանքի տնօրինությունը նրանց առաջիկայում իրենց հիմնարկներում՝ Արարատում, Ագարակում, փորձելու է հնարավորինս տեղավորել աշխատանքի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ