Որքա՞ն է վճարում Փաշինյանը իր դասարանցի ոստիկանապետին
Դեժավյուի տեղեկությունով պատերազմի ավարտից հետո վարչապետը իր մոտ է հրավիրել հրաժարականի դիմում գրած Ոստիկանապետ Վահե Ղազարյանին և նոր առաջարկություն արել։ Փաշինյանը Ղազարյանին խնդրել է չլքել պաշտոնը այդ պատասխանատու ժամանակահատվածում, խնդրել է շարունակել ծառայությունը հատկապես իր անվտանգությունը պահելու մասով։ Նա Ոստիկանապետին զգուշացրել է որ կարող են անսպասելի զարգացումներ լինել և որ շատ կարևոր է իր, և իր ընտանիքի պահպանությունը իրականացվի ամենայն լրջությամբ։ Վարչապետը անկեղծացել է, որ չի վստահում բացի իրենից ոչմեկին, իսկ որպես խրախուսում պայմանավորվել են որ ամիսը կանխիկ 70 000$ կտրամադրի Ղազարյանին, ասելով, թե կարող է այդ գումարն իրեն պահել, կարող է բաժանել, միայն խնդիրը կատարեն բարձր մակարդակով։ Ղազարյանը համաձայնվել է, իսկ ամսեկան վճարումները հանձնարարվել է կատարել Համահայկական հիմնադրամից ստացված և կանխիկացրած միջոցներից։ Թե որքան է, այդ գումարից բաժանում, պարզել չհաջողվեց, ըստ երևույթի նոյեմբեր ամսից սկսած վճարումները իրենց նպատակին ծառայում են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ