Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը

Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասին
Հայաստան

Մարդը պետք է կամք ունենա, ոչ թե ժելեի նման լինի, որ ով ձեռքը սեղմի, այդ ձեւն ընդունի. Արա Զոհրաբյանը՝ ՀՀ նախագահի մասին

ՀՀ նախագահը փոխանակ երկու լուրջ սահմանադրական մարմինների՝ վարչապետ եւ ԶՈՒ գլխավոր շտաբ, միջեւ վեճը տեղափոխի քաղաքական հարթակ, նա փաստորեն հրաժարվում է այդ գործիքից եւ բոլորս թողնում բախտի քմահաճույքին: Այս մասին ՀՀ նխագահի նստավարի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նշենք, որ 5 քաղաքացիներով (Ռոման Գասպարյան, Ռուբեն Մելքոնյան, Զինավոր Մեղրյան, Վահագն Չախալյան եւ Արա Զոհրաբյան) նրանք դիմել են ՀՀ նախագահին եւ պահանջում են, որ Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով։

«Հիմա պատկերացրեք, ենթադրենք ԳՇ պետին ազատեցին պաշտոնից, եւ մյուս բարձրաստիճան սպաները չենթարվեցին վարչապետին, ի՞նչ է տեղի ունենալու: Բնական է, որ այս հետեւանքներն արձանագրել է նաեւ ՀՀ նախագահը՝ գրելով, որ սահմանադրական կարգին սպառնացող վտանգներ կարող են լինել: Հիմա այսքան հեռատեսություն ունեցող մարդն ինչու է կեցվածք փոխում: մենք այս պահանջը գրավոր ենք ներկայացնում, որի վերջում գրել ենք՝ այսօր դիմել ՍԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:

Եթե նախագահն այսօր չդիմեց ՍԴ, մենք կոնկրետ նախաձեռնողներս փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը, ինչից ելնելով է նա վախենում վարչապետից: Ինչն է խնդիրը, որ նա փոխեց իր կարծիքը: Արդյոք իրենից կրկին քաղաքացիության մասին փաստաթուղթ ուզեցին»,-ասաց Արա Զոհաբյանը:

Նա հավելեց, որ եթե նախագահը չդիմի ՍԴ, դա հիմք կլինի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. «Սա կոպիտ խախտում կլինի: Եթե նախագահը չարտահայտեր, որ սա առերեւույթ հակասում է Սահմանադրությանը, եւ չասեր, որ սա կարող է բերել այս հետեւանքներին, միգուցե ես կասեի՝ միգուցե նախագահն այդպես է մտածում, ստորագրեց հրամանագիրը եւ վերջ: Բայց հիմա, երբ նախագահն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը, ստացվում է, որ նա ումից ավելի շատ է վախենում, նրա կո՞ղմն է բռնում: Մարդը պետք է կամք ունենա, ոչ թե ժելեի նման լինի, որ ով ձեռքը սեղմի, այդ ձեւն ընդունի»,-ասաց ՓՊ նախագահը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահն ինքն էլ է պահանջել վարչապետի հրաժարականը, իսկ այսօր վարչապետի հետ համագործակցող քայլեր է անում:

Հարցին, թե արդյոք համոզված է, որ եթե նախագահը դիմի ՍԴ, ՍԴ-ն հակասահմանադրական կճանչի վարչապետի առաջարկությունը, Արա Զոհրաբյանը պատասխանեց. «ՍԴ-ն հարթակ է, որտեղ քաղաքակիրթ ձեւով լուծում է տրվում: Ես չեմ ասում, որ ՍԴ-ն չի բռնելու վարչապետի կողմի: Առերեւույթ, ես էլ եմ կարծում, որ կա հակասություն, վիճելի խնդիր է եւ այս պայմաններում ոչ թե պետք է թողնել, որ մարդիկ ձեռքի ուժով հարցը լուծեն, այլ խնդիրը տանել քաղաքակիրթ ճանապարհով: Եթե ՍԴ-ն ասի՝ այո, կա խախտում, կստացվի, որ ԳՇ-ն ճիշտ կեցվածք ունի: Իսկ եթե ՍԴ-ն ասի՝ չկա խախտում, միգուցե մեր բարձրաստիճան սպաները իրենց վարքագիծը փոխեն: Կարող է նաեւ չփոխեն»:

ՓՊ նախագահը հստակ պատասխան չտվեց, թե արդյոք ինքը կընդունի ՍԴ ցանկացած որոշում՝ նշելով. «Ցանկացած դատական ակտի դեպքում օրենսդիրը ստիպում է, որ դատարանը պատճառաբանի իր որոշումը, որովհետեւ այդտեղ դուք տեսնում եք, որ դատարանը, որ այդ հետեւությանը եկել է, ինչ փաստերի եւ իրավական նորմերի վերլուծությամբ է եկել:Եթե այդ պատճառաբանությունը համոզիչ լինի՝ կվստահեմ, իսկ եթե ոչ՝ չեմ կարող ասել»: