Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը

Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասին
Մամուլ

«Քայլողների» պարագայում կայունություն ակնկալելն անիմաստ է․ տպավորություն է, որ երկրում իշխանություն չկա, կամ այն փողոցում գցած է, վերցնող չկա

«Փաստը» գրում է․ «Շուտով կլրանա Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու երեք տարին։ Եվ կրկին անհրաժեշտ է լինելու քննել, թե ի՞նչ ունեինք իշխանափոխությունից առաջ և ի՞նչ ունենք Փաշինյանի պաշտոնավարման արդյունքում։ Ճիշտ է՝ միշտ էլ երկրում առկա իրավիճակից դժգոհություններ եղել են, բայց երբեք մեր պետականությունն այսքան թուլացած ու անկայուն իրավիճակում չի եղել։ 2020 թվականին Հայաստանն ունեցել է տարածաշրջանում ամենամեծ տնտեսական անկումը, և մեր տնտեսությունը շարունակում է գահավիժել, բազմաթիվ բիզնեսներ փակվում են կամ դադարեցնում են իրենց աշխատանքը, ավելանում է գործազուրկների թիվը։ Հետպատերազմյան շրջանում հայկական արժույթը՝ դրամը, բավական կտրուկ արժեզրկվեց, սակայն կառավարությունը չի կարողանում անհրաժեշտ գործիքներ կիրառել ազգային արժույթն արժևորելու համար։ Եվ քանի որ Հայաստանը հիմնականում ներմուծող երկիր է, սրա արդյունքում բարձրանում են ներմուծված ապրանքների գները։

Իսկ համատարած թանկացումների ողջ ազդեցությունը կրում են հասարակ սպառողներն այն պարագայում, երբ մարդկանց եկամուտներն ավելանալու փոխարեն նվազել են։ Ուստի պատահական չէ, որ արտագաղթը նոր ուժգնությամբ է բախում մարդկանց դռները։ Աճող սոցիալ-տնտեսական դժվարություններին գումարվում է համընդհանուր հուսահատությունը, որը քաղաքացիներին ստիպում է կորցնել հավատը Հայաստանի ապագայի նկատմամբ, հայտնվել անելանելիության վիճակում։ Իսկ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակչության՝ իրենց հողին ամուր մնալը կարևորագույն խնդիր է դարձել, քանի որ այդտեղ ապրող մարդիկ ընկճված վիճակում են և ադրբեջանական կրկնվող սադրանքների արդյունքում կարող են վճռել հեռանալ իրենց բնակավայրերից։ Ինչ վերաբերում է պետական համակարգին, ապա այն ուղղակի կազմաքանդված վիճակում է, ամենաթողությունը շարունակվում է տարբեր ոլորտներում։ Պետական ինստիտուտները չեն կարողանում իրավիճակին համահունչ արձագանքել առկա խնդիրներին։

Ու ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ երկրում իշխանություն չկա, կամ այն փողոցում գցած է, ուղղակի վերցնող չկա։ Անելիքների մասով նույնպես անորոշ իրավիճակ է։ Չկա հստակ ռազմավարություն կամ ծրագիր, թե ինչ ձեռնարկումների ու քայլերի արդյունքում կարող ենք դուրս գալ այս ծանր իրադրությունից։ Մյուս կողմից էլ՝ քաղաքական դաշտում շարունակվում է բևեռացումը և հանրության երկփեղկվածությունը։ Դրան զուգահեռ՝ օրեցօր մեծանում է իշխանություններից դժգոհ քաղաքացիների քանակը, ովքեր պահանջում են կառավարության հրաժարականը։ Հենց այսպիսի իրավիճակում էլ Փաշինյանի կողմից կրկին հրապարակ է նետվում արտահերթ ընտրությունների անցկացման թեման։ Բայց արդյո՞ք նման իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը ելք է։

Խնդիրն այն է, որ մոտակա շրջանում արտահերթ ընտրությունների կայացումը կարող է նոր առճակատումների և թշնամանքի գեներացման առիթ ստեղծել, քանի որ ներքաղաքական հակադրությունը ավելի է խորանում, և բացառված չեն նաև հակադիր խմբերի միջև բախումները։ Իսկ ինչքան ներքաղաքական հակադրությունը խորանա, այնքան երկիրը թուլանալու է, պետության հիմնական շարժիչ ուժը առկա մարտահրավերներին արձագանքելու փոխարեն դառնալու է պարզ աթոռակռիվը։ Մյուս կողմից՝ այս իշխանությունների կողմից անցկացված որևէ ընտրություն պարզապես չի կարող արդար ու ժողովրդավարական լինել: Այն, որ այս իշխանությունները, չունենալով հեղինակություն ու հանրային աջակցություն, խայտառակ կերպով կիրառելու են վարչական ռեսուրս ու կեղծելու են ընտրությունները, գրեթե ոչ ոք չի կասկածում: Նրանք ամեն ինչ անելու են վերարտադրվելու համար: Դրա վառ վկայությունն էր մարտի 1-ի հանրահավաքը:

Արտահերթ ընտրություններ անպատճառ պետք է տեղի ունենան՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունների ու իրավիճակի արմատական փոփոխությունները, սակայն միայն իրավիճակի կայունացումից հետո, իսկ «քայլողների» իշխանության պարագայում կայունացում ակնկալելն անիմաստ գործ է, քանի որ նրանց իշխանությունը բովանդակային առումով ամփոփված է հասարակության՝ սևերի ու սպիտակների բաժանման տրամաբանության մեջ։ Ներքաղաքական կայունություն կարող է հաստատվել միայն ժամանակավոր կառավարության կազմավորման արդյունքում, երբ հնարավոր կլինի դրա մեջ ընդգրկել հասարակության տարբեր հատվածների շահերը ներկայացնող ներկայացուցիչներին, և միայն որոշ ժամանակ անց ընտրություններ կազմակերպել։ Միգուցե արտահերթ ընտրությունների թեման Փաշինյանը դաշտ է նետում ժամանակ շահելու նպատակով, ինչպես արեց առաջին անգամ։ Սակայն փորձագետների գնահատմամբ, մի իրողություն նա պետք է հաշվի առնի, որ ժամանակն աշխատում է ի վնաս իրեն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: