Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը

Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասին
Մամուլ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը Մոսկվայում «թույն» հյուրանոցում է մնացել

«Հրապարակը» գրում է․ 

«ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Ռուսաստանի Դաշնություն երեկ ավարտվեց: Սինանյանը ՌԴ-ում է եղել փետրվարի 24-ից մինչև մարտի 7-ը: Մարտի 3-5-ը եղել է Մոսկվայում, ապա մեկնել է Տյումեն, Եկատերինբուրգ, Սարատով: Չելյաբինսկ, ինչպես նախօրոք հայտարարվել էր, չի այցելել:

Հայտարարվում էր նաև, որ հանձնակատարը, իբր, հայ համայնքի հետ համագործակցության հարցեր է քննարկելու: Սակայն աշխարհի ամենամեծ հայ համայնքի առավել ակտիվ ներկայացուցիչներն ի սկզբանե հայտարարել էին, որ նրա հետ չեն պատրաստվում հանդիպել, քանի որ համոզված էին, որ Սինանյանն իրականում ձգտելու է ՌԴ-ում նիկոլական միավոր ձևավորել, որը կհակադրվի Ռուսաստանի հայերի միությանը, որը վաղուց արդեն դուրս է եկել ՀՀ վարչակարգի ազդեցությունից: Սպասվում էր պատերազմ Սինանյանի և Ռուսաստանի հայերի միության միջև։ Միությունից՝ այցից առաջ, մեզ հետ զրույցում ասել էին, որ Սինանյանին հանդիպելու իմաստ չեն տեսնում և որ նրա հետ քննարկելու ոչինչ չունեն: Տարածաշրջանային հայկական կազմակերպությունների մեծ մասը նույնպես հրաժարվել էր Սինանյանի հետ հանդիպումներից:

Ականատեսների վկայությամբ, Սինանյանի հանդիպումները Ռուսաստանում անցել են կիսադատարկ լսարաններում և լի են եղել զավեշտալի դրվագներով: Սինանյանն ամենուրեք ներկայացրել է «Ի գործ» ծրագիրը՝ համարելով այն մեծագույն նվաճում: Նրան առարկել են, որ այդ ծրագիրը վերաբերում է ընդամենը 50 հոգու, մինչդեռ ՌԴ հայ համայնքը մոտ 10 մլն է: Մասնակիցները բազմաթիվ անհարմար, նույնիսկ հեգնական հարցեր են տվել, որոնց տակից Սինանյանը հաճախ չի կարողացել դուրս գալ:


Որպես օրինակ բերենք երկխոսությունը մոսկվացի գործարար Կարեն Գրիգորյանի հետ: Նա Սինանյանին հարցրել է, թե ինչ մեխանիզմ են Հայաստանում ձեռնարկում, որպեսզի Տաթևիկ Ռևազյանի նման «բարձր պրոֆեսիոնալները» Հայաստանում չկարողանան գործի տեղավորվել: «Դրա հետևանքով, ինչպես տեսնում ենք, որոշ ոլորտներում կատաստրոֆիկ արդյունքներ ունենք»,- ասել է գործարարը, ինչին Սինանյանը պատասխանել է. «Դուք իմ ռեզյումեն տեսե՞լ եք, Դուք խոսում եք ինչ-որ Տաթևիկ Ռևազյանի մասին»: «Ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ Ռևազյան, ձեր ռեզյումեն տեսնելը պարտադի՞ր է»,- կրկին հարցրել է Գրիգորյանը, ապա «սպառիչ» պատասխան է ստացել. «Մենք ունենք մասնագետներ ՄԳԻՄՕ-ից, Հարվարդ, Սորբոն ավարտած: Համալսարանների հետ կապված՝ մենք չունենք խնդիր, բոլորը նաև մագիստրատուրա են ավարտել»: «Այսինքն՝ իրենք ունեն տեսական փո՞րձ»,- փորձել է Սինանյանի տրամաբանությունը հասկանալ Գրիգորյանը: «Ինձ մի խանգարեք, պատասխանում եմ, մասնագետները «Ի գործի» օբյեկտիվ ստանդարտներին պետք է համապատասխանեին... իսկ Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ՝ ես չեմ նրան նշանակել ու չեմ կարող քննարկել, թե նրա օրոք կամ նրանից առաջ, ինչ վիճակ է տիրել ավիացիայում»,- ասել է Սինանյանը։

Գրիգորյանն արձագանքել է. «Ես խնդրեցի, որ չգնանք 19-րդ դար, այլ խոսենք ներկայի մասին»: Ահա այսպիսի փոխըմբռնման, բարի կատակների մթնոլորտում է անցել Սինանյան-շոուն՝ երբեմն վերածվելով «ժխորի»:

«Մենք մեզ թույլ չենք տալիս սխալներ բռնել, խնդրում եմ ինձ չընդհատել: Ձեզնից կախված հարց չկա լուծելու»,- ասել է հանդիպմանը մասնակցած երիտասարդներից մեկը, որին Սինանյանն անընդհատ փորձել է ընդհատել: Հանդիպումների ժամանակ ռուսաստանցի հայերը նրան նաև հարցրել են, թե ուր է եղել «ծիրանային պատերազմի» ժամանակ, երբ մոսկովյան շուկաներից ադրբեջանցիները դուրս էին մղում հայկական ծիրանը։ Սինանյանը պատասխանել է, որ այն ժամանակ իր ընտանիքն ԱՄՆ-ում էր, և ինքը 6 ամիս չէր տեսել ընտանիքին, գնացել էր տեսնելու:

«Նա ուզում էր, որ մենք իրեն սիրենք այն բանի համար, որ Գլենդելը թողել, եկել է Հայաստան: Դա ներկայացնում է որպես զոհաբերություն: Նրա՝ ընտանիքին տեսնելու մասին արտահայտությունը բոլորին ցնցեց: Այսինքն՝ մարդիկ այստեղ կյանքի հարց էին լուծում, իսկ ինքը գնացել էր ԱՄՆ: Շատերը հանդիպումներին լուրջ չէին վերաբերվում: Մեկը խոսում էր, մի 5 հոգի ծափ էին տալիս, անընդհատ լեզվակռիվներ էին լինում»,- պատմում է մոսկովյան հանդիպումներից մեկի մասնակիցը:
Մյուս մոսկվացի հայը՝ Աշոտ Թադևոսյանը, իր ՖԲ էջում իմի է բերել. «Խոսեցինք, խոսեցինք, խոսեցինք, չգիտեմ...», մյուսներն էլ մեկնաբանել են. «Атмосфера ни о чем», կամ՝ «Դե, եթե ուզում եք հա՛մ մասնակցել, հա՛մ էլ ֆիլոսին չնեղացնել, ամեն ինչ դառնում է «ни о чем»»:

Այս հանդիպումների մասին Սինանյանի գրասենյակը ոչ մի հաղորդագրություն չի տարածել: Միայն Հայ իրավաբանների ասոցիացիայում տեղի ունեցած համեմատաբար բազմամարդ քննարկումն է լուսաբանվել հանձնակատարի «սթաֆի» կողմից: «Ասոցիացիայի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ անկախ քաղաքացիությունից, ինչպես նաև համախմբել հայ իրավաբաններին սոցիալական և մասնագիտական հարթության մեջ: Ասոցիացիայի մասնաճյուղերը գործում են Ռուսաստանի 65 սուբյեկտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել է ասոցիացիայի և Հայաստանի պետական համակարգի միջև հնարավոր համագործակցությունը»,- հաղորդել է հանձնակատարի գրասենյակը: Հավանաբար, սա ՌԴ ամենանիկոլական կազմակերպությունն է:

Ի դեպ, մենք պարզեցինք, որ սփյուռքի գլխավոր հանձնակատարը Մոսկվայում «Ի գործ» ծրագրի ղեկավար Լիանայի հետ մնացել է «թույն» հյուրանոցում՝ Նիկոլսկու փողոցում, որտեղ գիշերավարձը 25 հազար ռուբլի է: Այս և մյուս տեղեկությունները փորձեցինք ճշտել սփյուռքի հանձնակատարի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանից: «Ամփոփիչ հաղորդագրություն այցի վերաբերյալ լինելու է, որում կամփոփվեն բոլոր հանդիպումները, հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Սոցցանցերում պարբերաբար տեղեկացրել ենք հանդիպումների մասին, սակայն ամփոփիչ հաղորդագրությունը կտարածենք արդեն երեքշաբթի»,- ասաց նա:

Հանդիպումներն անցել են վիճաբանության, լեզվակռվի մթնոլորտում, ի՞նչ տպավորություն ունի պարոն Սինանյանը՝ հարցրինք մենք: «Հանդիպումները հիմնականում անցել են ավելի կառուցողական միջավայրում: Իհարկե, եղել են նաև որոշակի հարցադրումներ, բանավեճեր, բայց վեճային իրադրություններ չեն եղել: Եղել են հարցեր, քննադատություն, որոնց վերաբերյալ պարոն Սինանյանը, բնականաբար, ներկայացրել է իր վերլուծությունն ու տեսակետը: Պարոն Սինանյանը Սարատովում մասնակցել է համառուսաստանյան երիտասարդական ֆորումին, որի կադրերն են տարածվել: Այնտեղ երիտասարդների կողմից արտահայտվել են որոշակի տեսակետներ, որոնց մենք վերաբերվում ենք նորմալ: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը»: Ճի՞շտ է, որ Սինանյանը մնացել է Նիկոլսկու փողոցի թանկարժեք հյուրանոցում, որտեղ գիշերելն արժե 25 հազար ռուբլի: Այս հարցին ի պատասխան՝ խոսնակն ասաց, որ ինքը տեղյակ չէ գներից: «Դրանք սահմանվում են կառավարության որոշմամբ: Թե մեկ գիշերակացի համար որքան է վճարվել, կարող եք ճշտել վարչապետի աշխատակազմի ֆինանսական բաժնից»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: