Պատգամավորները դիմել են Փաշինյանին. ինչ խնդիր է առաջացել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գանգատվել են, որ իրենց անվտանգությունը վտանգված է: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները փողոցներում վերջին ժամանակահատվածում հասարակության կողմից արժանանում են ագրեսիվ վերաբերմունքի, ու վերջին անգամ նույնիսկ միջադեպ է եղել ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ:
Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ վարչապետից իրենց անվտանգության համար երաշխիքներ են խնդրել պատգամավոր Սոնա Ղազարյանը, Քրիստինե Պողոսյանը, Նազենի Բաղդասարյանը ու մի քանի այլ պատգամավորներ, որոնք տարբեր ժամանակահատվածում արժանացել են ժողովրդի ցասումին: Մենք տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հորդորել է այդ հարցով դիմել ուժային կառույցներին, ոստիկանությունում հաղորդագրություններ ներկայացնել, որպեսզի զբաղվեն այդ հարցերով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ եղել են պատգամավորներ, որոնք արդեն դիմել են ոստիկանություն իրենց վրա հարձակվողներից պաշտպանվելու համար։ Հիշեցնենք, որ «հարձակումներ» են եղել Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ինչպես նաեւ իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդուն էին փորձել ծեծի ենթարկել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ