Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին. Հայրենիքի փրկության շարժում
Սիրելի՛ կանայք,
Այսօր մեր սերն ու երախտագիտությունը ձեզ վերահաստատելու օրերից մեկն է, ասելու, որ դուք մեր երկրի, մեր ապագայի, մեր երազանքների ոգեշնչող ուժն եք, մեր ազգային կոդի շարունակողը և դուք անգամ 21-րդ դարում կրում եք այդ առաքելությունը։ Ձեզ հետ միասին մենք պայքարեցինք ու կերտեցինք մեր անկախությունը, հաղթեցինք պատերազմում, հաղթահարեցինք ցրտի ու մթի տարիներ, և այդ փորձությունների ծանր բեռը հատկապես Ձեր ուսերին էր։
Դուք չհանձնվեցիք, որ մենք ունենանք երջանիկ ու խաղաղ երկիր, բայց Ձեր որդիներին ու ամուսիններին ասացիք՝ Հայրենիքն ամենաթանկն է։ Եվ երբ պահն եկավ, դուք Հայրենիքին նվիրեցիք ձե՛ր ամենաթանկը։
Թանկագի՛ն մայրեր, խոնարհվում ենք Ձեր առջև, այդ հերոսներին կերտողը դուք եք։
Սիրելի՛ կանայք,
Այսօր դուք հուսահատ եք, կորսված երազանքներով ու չփարատվող ցավով։ Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մեր հերոսներին արժանի Հայրենիք։ Համոզված եմ, որ թևութիկունք դարձած՝ մենք կկերտենք այն Հայաստանը, որին արժանի եք դուք՝ հզոր, ազգային ու արժանապատիվ։
Վազգեն Մանուկյան
Հայրենիքի փրկության շարժում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է