Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ» Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է դիվանագետներին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով Հրդեհ ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում Լեհաստանը և Իտալիան կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը «Իր խոսքերն են, որ Հայաստանում եմ՝ լավ եմ»․ Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին Նորավանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ որոշ ճանապարհներին մերկասառույց է Պատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար և ցմшհ պայմանագիր. «Ալ-Իթիհադի» նախագահ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է Սերբիա Եթե եվրոպական երկրի ինքնիշխանությունը տուժի՝ հետևանքներն աննախադեպ կլինեն․ Մակրոնը Գրենլանդիայի մասին

Նոր մեգանախարարություն ստեղծելու նախագիծ է քննարկվումԱռաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ»Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է դիվանագետներինՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարըԻսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականովՀրդեհ ռեստորանային համալիրի տաղավարներից մեկումԼեհաստանը և Իտալիան կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել ԻրանըԱՄՆ-ը կարող է ռազմական միջամտություն իրականացնել Իրանի դեմ. Reuters«Իր խոսքերն են, որ Հայաստանում եմ՝ լավ եմ»․ Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ ԽաչատրյանինՎագիֆ Խաչատրյանի քրոնիկ հիվանդության թեթև սրացում ունենք․ «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրենՆորավանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ որոշ ճանապարհներին մերկասառույց էՊատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար և ցմшհ պայմանագիր. «Ալ-Իթիհադի» նախագահՀայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է ՍերբիաՀիշե՛ք, թե ինչ արեցինք մենք ձեր բազայի հետ․ Ալի Շամխանին՝ ԹրամփինԵթե եվրոպական երկրի ինքնիշխանությունը տուժի՝ հետևանքներն աննախադեպ կլինեն․ Մակրոնը Գրենլանդիայի մասինՀակաբիոտիկների ագրեսիվ օգտագործումը կարող է տրամադրության խանգարումներ և տագնապ հարուցել. Molecular PsychiatryԵրուսաղեմի դատարանը մերժել է Հայկական թաղամասի շուրջ դատական ​​հայցերը միավորելու միջնորդությունը․ Horizon Weekly«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Ժոաու Կանսելուի վերադարձի մասինԻ՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասինԾափաթաղում 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել էԿուրսկում մուրճով դպրոց ներխուժած դեռահասը դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքի իր հիմնական բազաներից. ReutersԱդրբեջանական գերությունից ազատ արձակված Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվում է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնԻրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. ԱրաղչիՄարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել«ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հերթական թերլիցքավորման դեպքը. կասեցվել է հեղուկացված գազի վաճառքըՎատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար. Hetq.amԼինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրըՈստիկանները հայտնաբերել են Ամանորի գիշերը կրшկոցներ արձակած անձանց (տեսանյութ)ՀՀ ՄԻՊ-ը խոսել է նախընտրական քարոզչության և ընտրությունների ժամանակ ատելության խոսքի տարածման վտանգավոր միտումներիցՄիայն Դանիան և Գրենլանդիան են որոշում իրենց ապագան«Հիմա փորձում եմ տոմս գնել՝ Հայաստան մեկնելու համար». Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման մասին4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 2 սիրիացի վարձկաններիԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներԻսրայելի թիվ 1 ինքնաթիռը լքել է երկիրը՝ Իրանի հետ հնարավոր սրացման պատճառով․ The Times of IsraelԱրտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համարՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքովԳործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունքԻնչու է հարցաքննության հրավիրվել Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձակված հորըՉորս հայ գերրիներ են վերադարձել ՀայաստանԵրևանում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբԿիանու Ռիվզը 61 տարեկանում դեռ կարող է իսկական ռոմանտիկ լինելԽուլիո Իգլեսիասը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ Թուրքիայում հայտնաբերել են գիտությանը նախկինում անհայտ հին լեզվի ապացույցներNEO մարդանման ռոբոտը սովորում է ինքնուրույն արդուկել հագուստը և սանրել մազերըՄասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրելԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրՀանս–Դիտեր Ֆլիկը հաղթել է մարզչական կարիերայի բոլոր եզրափակիչներում
Հայաստան

Բանակի ղեկավարությունը, ԳՇ պետը հանրությանը պետք է ներկայացնեին, որոնք են գլխավոր պատճառները. Սեյրան Օհանյան

ՊՆ ու Գլխավոր շտաբի հնարավոր միավորումն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, այն տարիներ առաջ առանձնացվել է՝ բանակը ՊՆ-ի քաղաքական ղեկավարի ազդեցության տիրույթից հեռու պահելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ և Արցախի ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարարության կազմում փոփոխություններ կատարելու իշխանության նախաձեռնությանը: Ըստ Ս. Օհանյանի՝ զինվորական կառույցը արդյունավետ կարող է լինել, եթե գործի հրամանատարական ուղղահայացը, և այդ ուղղահայացով էլ Զինված ուժերը պետք է իր առջև դրված խնդիրը կատարի:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները սահմանադրական փոփոխություններ են պատրաստում, որպեսզի Գլխավոր շտաբը մտցնեն Պաշտպանության նախարարության կազմի մեջ:

Գործող Սահմանադրության համաձայն՝ զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձը համարվում է գլխավոր շտաբի պետը, որը նշանակվում է 5 տարի ժամկետով։

Մեզ հետ զրույցում ՊՆ նախկին նախարարը հիշեցրեց, որ 2008-ին «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ առանձնացվել է զորային կառույց, որը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից.

«2008թ-ին քննարկում է եղել, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն է կատարվել՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Եթե քաղաքական թիմը գալիս է իշխանության, ապա ՊՆ նախարարը քաղաքական թիմի անդամ է և հավանականությունը մեծ է, որ քաղաքական թիմի անդամը պետք է Զինված ուժերը իր հայեցողությամբ ուղղորդի այս կամ այն գործընթացներում: Մենք առանձնացրել ենք զորային կառույցը, և զորային կառույցի ղեկավար նշանակվել է ԳՇ պետը, որպեսզի ինքը քաղաքականությունից զերծ մնա և ՊՆ նախարարի փոփոխությունների ժամանակ, ԳՇ պետը չփոխվի, քանի որ երբ երկուսն էլ միաժամանակ փոխվում են, վտանգի դեպքում երկու ղեկավարներն էլ կարող են ասել, որ նոր մարդիկ են և չեն տիրապետում իրողությանը »,-ասաց Սեյրան Օհանյանը:

ՊՆ նախկին նախարարն արձանագրում է, որ գործող իշխանությունը երկիրն ամբողջությամբ տանում է կործանման, և միակ լեգիտիմ կառույցը, որ մնացել է դա բանակն է, սակայն այն այսօր հարվածի տակ է.

«Կառավարություն իր առջև դրված խնդիրը չի կատարում, սահմանները անձեռնամխելի չեն, սահմանագծում համապատասխան պայմաններով չի իրականացվում, ԱԺ-ն և կառավարությունը չեն կարողացել պատերազմի ժամանակ պատշաճ մոբիլիզացիա կազմակերպել, Անվտանգության խորհուրդը լիարժեք չի գործում, պետք է ճիշտ գնահատականներ տրվեն այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակին: Արցախը հանձնվել է թշնամուն և, տեսնելով այս շարունակական ընթացքը, բանակի ղեկավարությունը, քանի որ իրենք պատասխանատու են մեր անվտանգության, պաշտպանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության համար, համապատասխան որոշումներ են կայացնում, որպեսզի այս ղեկավարությունը տարածքները մաս-մաս չհանձնի: Այսօր արդեն Ալիևը ասում է , որ ապաշրջափակված տնտեսական ճանապարհներն անցնելու են Ադրբեջանի պատմական տարածքով, ճիշտ է, ԱԳՆ-ից գնահատական տրվում է, բայց այդ գնահատականը պետք է շատ խիստ լինի, իսկ խիստ գնահատական կարող է տալ, այն իշխանությունը, որը չի պարտվել և կարող է դեմ առ դեմ կանգնել և խելացի կերպով բանակցել »,-ասաց Սեյրան Օհանյանը:

ՊՆ-ն նախկին նախարարի գնահատմամբ՝ Գլխավոր շտաբը և ՊՆ-ն միավորելու վտանգը կայանում է նրանում, որ ինչ հրաման տան, բանակը կատարելու է և սրանով իշխանությունը փորձում է բանակը ևս իրեն ենթարկեցնել.

« Ինչո ՞ վ ենք մենք համոզված, որ վաղը բանակը չի մասնակցելու քաղաքական գործընթացներին, մենք պետք է հասկանանք, այս իշխանությունների օրոք ամեն ինչ սպասելի է: Այս փոփոխությունները կատարվում են նրա համար, որպեսզի անվերապահորեն իրենց ենթարկեցնեն բոլոր ուժային կառույցները , բայց ուժով ոչինչ չի ստացվի, աշխատանքով է պետք վստահություն ձեռք բերել: Այսօրվա կառավարության հիմնական պարտականությունը կայանում է նրանում, որ ոչ թե ժամերով լայվ մտնեն և զբաղվեն հանրահավաքներով, այլ զբաղվեն տնտեսությամբ: Եթե խոսում ենք անվտանգության մասին, յուրաքանչյուր երկիր բաղկացած է՝ տարածք, բնակչություն և տնտեսություն: Տարածքը մաս-մաս հանձնվում է, բնակչությունը պառակտված է և տնտեսությունը շատ վատ վիճակում է այսօր: Յուրաքանչյուր երկրի ռազմական ներուժի կարևոր մաս է կազմում տնտեսությունը, բանակը՝ զորահավաքային ռեսուրսով և ռազմահայրենասիրական դաստիարակությունը, երկու ուղղությամբ էլ դոմինանտ է տնտեսությունը և փոխանակ տնտեսությամբ զբաղվեն, չգիտեմ՝ ինչով են զբաղված:

Թող վերցնեն մեր Սահմանադրության 11-րդ կետը, որտեղ նշված է ՀՀ տնտեսական կարգը ինչումն է կայանում և դրանով համապատասխան քաղաքականություն մշակեն։ Փորձը ցույց է տալիս, որ նրանք ի վիճակի չեն, չեն հասկանում։ Առ այսօր ոնց, որ իրենք իրենց ընդդիմությունը լինեն»,-ասաց ՊՆ նախկին նախարարը ։
Մեր դիտարկմանը՝ թե այսօր ,ըստ էության, ձևավորվել է երկու բևեռ՝ զինված ուժեր և իշխանություն,որի հրաժարականը պահանջում է զինված ուժերը, Սեյրան Օհանյանն արձագանքեց.

«Գոյություն ունի ընդդիմություն, որը ժողովրդի հետ միասին պահանջում է հրաժարականը ։ Այստեղ խնդիրն անհատի մեջ չէ, այլ իշխանական համակարգի։ Անհատը կարող է սխալվել, իսկ համակարգում ինչո՞ւ ուղղություն ցույց չեն տվել, խորհուրդ չեն տվել, չեն աջակցել։ Այս իշխանությունները հանգիստ պետք է թողեն գնան։

Գոյություն ունի մյուս ընդդիմությունը, դա Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունն է, որովհետև իր գործը թողած զբաղվում է հանրահավաքներով, ոչինչ չի անում և պետությունը տանում է դեպի անկում։ Բանակն իր տեսակետն արտահայտել է։ Լավ կլիներ, որ բանակի ղեկավարությունը, ԳՇ պետը նաև հանրությանը ներկայացնեին, որոնք են գլխավոր պատճառները»,-ասաց զրուցակիցը։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եւ բարձրաստիճան զինվորականները հայտարարեցին, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»,- հայտարարել են զինվորականները:

Ս.Օհանյանի դիտարկմամբ՝ չկա երկիր, որ նման իրավիճակում իշխանությունները չփոխվեն։ Պետք է գան ավելի գրագետ, ավելի լուրջ բանակցային ներուժ ունեցող մարդիկ, որոնք կարող են մեր երկիրը թե ներսում համախմբել և թե դրսում։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի օրերս հայտարարել էր, որ եթե 30 տարի բանակ կառուցեինք, ոչ թե զբաղվեինք այլ բաներով, չէինք պարտվի, ՊՆ նախկին նախարարը հակադարձեց, որ եթե հայկական բանակ չունենայինք,ապա այս տարիների ընթացքում չէինք կարող մեր սահմանները պահել անձեռնամխելի, մեր և Արցախի տարածքային ամբողջականությանը տեր լինել և հաղթել Ապրիլյան պատերազմում և 2020-ի հուլիսյան գործողությունների ժամանակ։

«Մեր զինվորների, հրամանատարների, զորամասային օղակի հերոսությունների շնորհիվ մենք գոնե մեր արժանապատվությունն ինչ-որ չափով չպահեինք, եթե խոսքը գնում է սպառազինության հագեցվածության մասին, առաջին ազատամարտը միշտ ուժերի ոչ նորմալ հավասարակշռության շրջանակում ենք մարտական գործողություններ ծավալել։ Մենք ունենք միջազգային պրակտիկա Վիետնամի պատերազմը, Իսրայելի օրինակը, Եմենի այսօրվա օրինակը, եթե վերցնում ու հանձնվում ենք, իհարկե այդպես կլինի, բայց պետք է տրամադրված լինենք հավաքական կամքը գործադրել և մարտական գործողություններ վարել, ապա կարող ենք մարտական գործողությունները վարել։ Ընդ որում` պետք է ասեմ, որ ես չորս տարուց ավել է Պաշտպանության նախարար չեմ և 2016-ի սպառազինության և ռազմական տեխնիկայի ծրագրում փոփոխություններ էինք մտցրել և բավականին մեծ քանակությամբ և՛ անօդաչու թռչող սարքեր, և՛ ավիացիա, և՛ հակաօդային պաշտպանություն և նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ էինք նախատեսել գնելու, ընդ որում ասեմ հետևյալը այս պատերազմում հետախուզական անօդաչու թռչող սարքերը մեր ժամանակահատվածում, այսինքն` Սերժ Սարգսյանի ժամանակ սկսվել է և իմ ժամանակ ինչ-որ մի աստիճանի հասել է։ Պատրաստած անօդաչու թռչող սարքերն են օգտագործել մի քիչ ավելացրել են։

Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն դաշտը պահպանվել է մեր կողմից 2015-ին և ես ինքս այնտեղ հակաօդային պաշտպանության հրամանատարական կետում մեկ-երկու անգամ եղել եմ, որտեղից ցանկացած թռած անօդաչու թռչող սարքն այդ ռադիոլոկացիոն համակարգը հայտնաբերել է։ Այսինքն` ինչ չենք հասցրել, պետք է հարց տանք այս չորս տարիների ընթացքում ինչո՞ւ չեն հասցրել։ Էլ չեմ խոսում առաջին գծի կահավորումը։ Իմ ժամանակ ամենաշատ ինժեներական աշխատանքներն են կատարվել առաջին գծում »,-ասաց Սեյրան Օհանյանը։