Խեղճերի երկիր Հայաստանը, ինչո՞ւ են այսքան խեղճ գերիների ծնողները
Գերիների ծնողները պետք է հիմա, պատկերավոր ասած, ջարդեին նիկոլի գլուխը, այլ պաշտոնյաների գլուխը, կառավարական շենքերի դռները, ընդ որում մի քանի պատճառներով: Ամենագլխավոր պատճառն այն է, որ հենց նիկոլի ու իր թիմի գործողությունների պատճառով պատերազմ սկսեց, որի հետեւանքով էլ այսքան շատ գերի ունենք Ադրբեջանում:
Երկրորդ, ոչ պակաս գլխավոր պատճառն այն է, թե ինչու գերիները պետք է ջարդեն նիկոլի գլուխը, քանի որ նա Մոսկվա բանակցությունների էր գնացել, առանց գերիների ցուցակի:
Եւ վերջապես, գերիների ծնողները պետք է հասկանան, որ եթե նիկոլը իշխանության չլինի, ապա Ադրբեջանից գերիներին հետ բերելն անհամեմատ ավելի արագ եւ արդյունավետ կլինի:
Իսկ հիմա ինչ են անում գերիների ծնողները: Նրանք հասկանում են, գիտակցում են, որ այս վարչախումբը, նիկոլը գրեթե ոչինչ, իսկ ավելի ճիշտ հենց ոչինչ չեն անում գերիներին հետ բերելու համար եւ հուսահատությունից խաղաղ բողոքի գործողություն են իրականացնում, բայց լրագրողներին տեսնելուց խեղճանում են, սկսում արդարանալ, որ իրենց գործողությունները քաղաքական չեն, եւ որ իրենք որեւէ քաղաքական ուժի կողմնակից չեն, որեւէ կուսակցության անդամ չեն:
Գերիների ծնողներ, ձեր հոգեբանական վիճակը ծանր է, շատ ծանր, բայց մի բան հիշեք, խեղճանալով ձեր որդիներին հետ չեք բերելու: Մի՞թե հավատում եք այս գարշելի իշխանության խոսքերին, թե Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում, քանի որ Հայաստանում հանրահավաքներ են: Մի՞թե այդքան միամիտ եք:
Դուք հիմա, զոհված զինվորների ծնողների հետ, այս երկրում ամենաուժեղ մարդիկ պետք է լինեք: Դուք պետք է հարցեր լուծեք, բայց դուք խեղճանում եք այս խեղճ, թույլ ու երկիրն ավերած իշխանությունների առաջ:
Մի՞թե հավատում եք, որ եթե ասեք, որ դուք ոչ մի կուսակցության անդամ չեք, որ դուք հանրահավաքներին չեք մասնակցում, ձեր որդիներին հենց միայն դրա համար են վերադարձնելու Հայաստան:
Հիշեք, ձեր որդիները կվերադառնան, երբ Հայաստանում լինի իշխանություն, որը կկարողանա առանց գլուխը կախելու բանակցել այլ երկրների, այդ թվում Ադրբեջանի ղեկավարության հետ:
Եթե ցանկանում եք, որ ձեր տղերքը շուտ վերադառնան, ապա ուժեղ եղեք:
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է