Նիկոլ դու սովորական վախկոտ ես. դու ոչ թե երկիր, այլ գյուղ անգամ չես կարող ղեկավարել
Դեկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը, ժամը 15-ին Ազատության հրապարակում Նիկոլի հրաժարականի պահանջով հանարահավաք է լինելու: Իսկ ինչ է անում Նիկոլը, ինչ է անում մեր հինգ հազար երեխաների մահվան թիվ մեկ մեղավորը, ինչ է անում, տասը հազար երիտասարդի հաշմանդամ դարձնողը, ինչ է անում Շուշին ու Հադրութը, Բերձորն ու Քարվաճառը, Տիգրանակերտը Ալիեւին սկուտեղի վրա նվիրողը: Նա վախից կուչ է գալիս եւ սարսափում ու ԱԱԾ-ին հրահանգներ տալիս:
Եւ տեսեք, այս վախկոտը ինչ է արել. ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին հանրահավաքից կես ժամ առաջ հրավիրել է ԱԱԾ՝ հարցաքննության, արդեն վաղուց հարուցված քրեական գործի շրջանակներում:
Լավ, էս աստիճան վախկոտ ե՞ս դու, Նիկոլ: Դու ախր ոչ թե երկիր, անգամ մարզ ու գյուղ չես կարող ղեկավարել: Ալիեւը քեզ ամեն օր ծաղրում է, իսկ դու ծպտուն չես հանում ու կառչել ես աթոռիցդ: Հեռացիր: Իսկ ԱԱԾ-ում հետո պատասխան են տալու, թե Ծառուկյանին ինչու հարցաքննության չկանչեցին դեկտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, այլ հանգստյան օր՝ դեկտեմբերի 5-ին՝ հանրահավաքից կես ժամ առաջ;
Հակոբ Ասատրյան
Top-News.am