Ցեղասպանության զոհերի անվանացանկը ճշտելը կեղծ օրակարգ է. Իմ տպավորությամբ իշխանությունը չգիտի՝ ինչով զբաղվի. Օհանյան
![](/timthumb.php?src=/disc/17-04-24/530b781f9b7ec7f93a130dc2bcb97d79.jpg&w=708)
Ցեղասպանության զոհերի անվանացանկը ճշտելը կեղծ օրակարգ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այդ առաջարկին:
«Իմ տպավորությամբ ՀՀ իշխանությունները չգիտեն՝ ինչով զբաղվեն: Իրականում ռազմաքաղաքական իրավիճակը ստիպում է, որ նրանք ճիշտ գնահատման արդյունքում որոշեն բոլոր սպառնալիքները եւ գերակայությունները: Մեր գերակայությունը խաղաղության համար արժանի երաշխիքների ձեւավորումն է: Այդ երաշխիքները նախեւառաջ արտաքին քաղաքականությունն է, միջազգային պատշաճ գործընկերային եւ հարեւանային հարաբերություններն են: Երկրորդը մեր ներքին ամրությունն է եւ ամենակարեւորը՝ բանակի արագ վերականգնումը
Ինչ վերաբերում է ցեղասպանությունից, Արցախի ինքնորոշման գաղափարից հրաժարվելուն, դա դրսից թելադրված օրակարգ է»,-ասաց նա: