Հրադադարի ժամկետի ավարտից հետո Գազայում ավելի քան 100 մարդ է զոհվել
Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի ժամկետի ավարտից հետո Գազայի հատվածում ավելի քան 100 մարդ է զոհվել։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ Կուդրան:
«Այսօր առավոտյան հրադադարի ավարտից ի վեր իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 109-ի, կան հարյուրավոր վիրավորներ», - ասել է նա: