Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ականազերծման սարք մատակարարելու համար
![](/timthumb.php?src=/disc/26-11-23/975b9281ac4305ebd7c0f76da019a1e7.jpg&w=708)
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ «Revival P» ականազերծման մեքենայացված սարք մատակարարելու համար: Այս մասին վերջինս գրել է թվիթերի իր էջում։
«Ադրբեջանն Ուկրաինա է մատակարարել «Revival P» ականազերծման մեքենայացված սարք: Այս մեքենան արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորներին կօգնի իրականացնել ապաօկուպացված տարածքների հումանիտար ականազերծում»,-գրել է նա: