Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ է Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը

Թրամփը հատել է բոլոր սահմանները․ Բրազիլիայի նախագահ դա ՍիլվաԻ՞նչ է մոռացել Խաչատուրյանը ԹուրքմենստանումԹրամփի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի ՌուսաստանԻ՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ էՎերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՏրանսպորտի վճարային համակարգում արված փոփոխությունները (տեսանյութ)Լուկաշենկոն տուն է գնացել (լուսանկարներ)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՊետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին այրել է ոստիկանության նախկին տեղամասային կետըՃարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելովՀրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր ՌշտունինՌիհաննան կիսամերկ լուսանկարներով ներկայացել է իր բրենդի համարԹմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ
Քաղաքականություն

ՔՊ-ն պետք է հեռանա քաղաքական պայքարից, որովհետև ձախողել է Արցախի հարցը. Արծվիկ Մինասյան

Առաջին անգամ ՀՀ-ում 2015-ի սահմանադրական փոփոխություններով քաղաքացիներին տրված իրավունքը՝ առնվազն 50 հազար քաղաքացիների կողմից օրենսդրական նախաձեռնություն իրականացնելու փորձը հաջողվել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ հաջողվել է հավաքել 58 հազար ստորագրություն:

Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:

«Հենց սկզբից մեր թշնամիները սկսեցին պարբերաբար փորձ անել նսսեմացնելու նախաձեռնությունը: Փորձ արեցին արժեզրկելու մեր այս երկու պետականության համար կարեւորագույն հարցերի նշանակությունը, եւ փորձելով սպառնալիքներ տեղալ: Սրանից օգտվեցին մեր ազգային մտածողությամբ մարդկանց թշնամի համարվող հակառակորդները, որոնք պայմանական են կրում հայկական ազգանուն եւ սկսեցին իրենք էլ նսեմացման փորձերը»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը հարց հնչեցրեց՝ արդյոք այն ուժերը, որոնք հայտնվել են ԱԺ-ում, իրենց տված նախընտրական խոստումները պահպանում են, թե ոչ. «Քաղաքացիների լեգիտիմ իրավունքն է պահանջել այդ խոստումների իրականացումը, կամ արձանագրել, որ այն ուժերը, որոնք հետեւողական չեն իրենց նախընտրական խոստումներին, նրանք զուրկ են լեգիտիմությունից»:

Արծվիկ Մինասյանը ընթերցեց խորհրդարանական երեք ուժերի նախընտրական ծրագրերից հատվածներ, որոնք վերաբերում են Արցախի հարցին եւ Ցեղասպանության ճանաչման խնդրին:

Մասնավորապես, ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշվում է, որ մոտակա տարիներին իրենց գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգ ապահովումն ու ԼՂ խնդրի խաղաղ ու համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի իքնքնորոշման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից: «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո», «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի հստակեցման տեսքով՝ առաջոնորդվելով «անջատում հանուն փրկության» սկզբունքով»,- նշված է ՔՊ-ի ծրագրում:

Արծվիկ Մինասյանը շարունակեց. «Եթե իշխող մեծամասնությունը դեմ է արտահայտվելու այս նախաձեռնությանը, ի՞նչ գնահատականի պետք է արժանանա ժողովրդի կողմից: Եթե նրանք այս նախաձեռնության նկատմ,ամբ արտահայտում են բացասական դիրքորոշում, ուրեմն լեգիտիմ չեն, գործում են հանցագործություն հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք սահմանադրական ռումով նաեւ զրկվել են այդ ժողովրդին ներկայացնելու իրավունքից: Կամ պետք է առաջարկեն այլ միջոց իրենց խոստումներն իրականացնելու ուղղությամբ, կամ պարզապես պետք է հեռանան՝ հրաժարական եւ հեռացում:

Նա տեղեկացրեց, որ այս նախագիծը պետք է քննարիվի ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, դա լինելու է դեկտեմբերի 4-ին, եւ եթե հանձնաժողովը չտա դրական եզրակացություն, հաջորդ օրը ԱԺ լիագումար նիստում այն պետք է քվեարկվի, որպեսզի մտնի օրակարգ: