Կանադայի կառավարությունը նշանակել է ՀՀ-ում իր առաջին դեսպանին
![](/timthumb.php?src=/disc/26-09-23/ecbd6e455d85a7c9a6de7d0ecf3d4f2d.jpg&w=708)
Կանադայի կառավարությունը նշանակել է ՀՀ-ում իր առաջին դեսպանին, հայտնում է cbc.ca-ն՝ ընդգծելով, որ սա տեղի է ունենում մի փուլում, երբ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության սրում է:
Դիվանագետ Էնդրյու Թերները հաջորդ ամիս կգործուղվի Երևան: Աղբյուրը նկատում է, որ սա արվում է այն ֆոնին, երբ լիբերալները փորձում են ավելի սերտ կապեր հաստատել Ռուսաստանի ուղեծրից հեռացող երկրների հետ: