Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ. Արցախի օմբուդսմեն
![](/timthumb.php?src=/disc/19-09-23/1107251e43ffd537482473029f9fb6ae.jpg&w=708)
Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի դեմ, թիրախում են նաև քաղաքացիական համայնքները, այդ թվում՝ Ստեփանակերտը, X-ում (նախկին Թվիթեր) գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։
Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում», - նշել է Արցախի օմբուդսմենը։