Բրիտանուհին ուտում է շաբաթը մեկ անգամ՝ իր կատուներին կերակրելու նպատակով

Բրիտանուհին պատմել է, որ ուտում է շաբաթը միայն մեկ անգամ և իր գումարը ծախսում է իր կատուներին կերակրելու վրա, գրում է LADBible-ը։
Ինչպես ասել է 46-ամյա Յասեմն Կապտանը, ինքը չի կարող թողնել իր կատուներին, քանի որ նրանք իր հետ ապրում են դեռևս ձագ ժամանակվանից։ Այդ իսկ պատճառով կինը ստիպված է լինում շաբաթական միայն մեկ անգամ ուտել, իսկ մնացած ընթացքում անանուխով թեյ խմել՝ քաղցը հագեցնելու համար։ Բրիտանուհին բացատրել է, թանկացումների պատճառով ապրելու բավարար գումար չունենալու մասին։
Կապտանի քաշը 89-ից իջել է 57 կիլոգրամի։ Գոնե ինչ-որ կերպ նա կարողանում է գոյատեւել՝ խնամքի նպաստի շնորհիվ, քանի որ ամուսինը ցրված սկլերոզ ունի։
«Երբ ես խնամքի նպաստ եմ ստանում, այն ծախսվում է կատուների աղբին, կատուներին, թխվածքաբլիթներին և հատուկ կաթին: Այդ ամենից հետո միայն հեռախոսի հաշիվը կարող եմ վճարել», - դժգոհել է Յասեմնը։