Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ է Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը

Լաշա Տալախաձեն Վարազդատ Լալայանի և Գոռ Մինասյանի հետ այցելել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԻտալիան պայմաններ չի տեսնում Պաղեստինը ճանաչելու համար, ասում է ԱԳ նախարարըԹրամփը հատել է բոլոր սահմանները․ Բրազիլիայի նախագահ դա ՍիլվաԻ՞նչ է մոռացել Խաչատուրյանը ԹուրքմենստանումԹրամփի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի ՌուսաստանԻ՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ էՎերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՏրանսպորտի վճարային համակարգում արված փոփոխությունները (տեսանյութ)Լուկաշենկոն տուն է գնացել (լուսանկարներ)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՊետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին այրել է ոստիկանության նախկին տեղամասային կետըՃարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելովՀրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին
Մամուլ

Միայն փորձանք բերող, մահ ու ավեր սփռող իշխանություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունից ընդամենը մի քանի ժամ անց առանց քննության, առանց ուսումնասիրության զինվորական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից՝ միանգամից գլխատելով ճակատային կորպուսը, չնայած տրամաբանությունը հուշում էր, որ ժամանակ էր պետք նրանցից ամեն մեկի մեղավորությունը հասկանալու համար:

Ավելին, կառավարության նիստում պաշտպանության նախարարն ու Նիկոլ Փաշինյանը այնպիսի մանրամասնությամբ էին «պատմում», թե ինչ է տեղի ունեցել, կարծես նախաքննությունն արդեն ավարտվել է: Պատահական չէ, որ այս ամենը իրավաբանների կողմից գնահատվեց որպես նախաքննության ուղղորդում՝ բարձրագույն մակարդակով, անմեղության կանխավարկածի խախտում, ինչպես նաև արագորեն մեղավորությունը իրենցից հեռացնելու փորձ:

Այնինչ, այս ողբերգությունը շատ ավելի խորքային պատճառներ ունի, քան Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բենզինի պատմությունը, որին մեծ մասը չհավատաց, այդ թվում՝ դասակի հրամանատարը: Այն, որ այրված շինության լուսանկարներն ապացուցում են, թե ինչ խայտառակ վիճակում են մնում մեր զինվորները, այն, որ քսանմեկերորդ դարում «զորանոցը» վառարանով են ջեռուցում, արդեն իսկ համատարած «բարդակի» մասին է վկայում, նաև այն մասին, որ այս իշխանությունները բանակը ոտքի կանգնեցնելու, զորացնելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն արել, ընդհակառակը՝ հետևողականորեն ավիրել են այն:

Մյուս կողմից՝ շատերի համար էր անհասկանալի, թե ինչպես կարող էր սակրավորների հրամանատարը չիմանալ բենզինի հետ վարվելու տարրական կանոնները, լինել այդքան անզգույշ, ինչպես սակրավոր տղերքը չկարողացան լքել զորանոցը, մի խոսքով՝ բազմաթիվ հարցեր:

Հուսանք՝ այս հարցերի պատասխանը քննությունը կտա, չնայած Նիկոլ Փաշինյանի օրոք ակնկալել որևէ գործի օբյեկտիվ քննություն, առնվազն միամտություն է: Սոցցանցերում պահանջում էին նաև պաշտպանության նախարարի հրաժարականը: Բնական է, ցանկացած նորմալ երկրում նման խայտառակությունից, նման ողբերգությունից րոպեներ անց առաջին հերթին հրաժարական կտար պաշտպանության նախարարը, նաև երկրի վարչապետը: Բայց հազարավոր զոհերի պատճառ դառնալուց, ահռելի տարածքներ հանձնելուց հետո իշխանությունը ամուր գրկածների խմբից նման քայլ սպասել չի կարելի: Մյուս կողմից՝ այստեղ խնդիրը միայն զինվորական նշյալ պաշտոնյաները չեն, նույնիսկ պաշտպանության նախարարը չէ։

Խնդիրը պարզ է ու ակնհայտ. քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մնում են իշխանության, միշտ այսպես է լինելու, ամեն օր մի նոր պատուհաս է գալու, անընդհատ կորուստ, մահ ու ավեր ենք ունենալու:

Դա այս իշխանության «կրեդոն» է, դա ապացուցվել է այս իշխանության համարյա հինգ տարվա ընթացքում: Ընդ որում, այնպիսի մոլեռանդությամբ են մահ ու ավեր սփռում, կարծես նպատակ են դրել այնպես անել, որ ոչ մի ընտանիք չխուսափի իրենց ավերումներից...

Ժամանակին իշխանական քարոզիչները ուզում էին մեր հանրությանը համոզել, որ Արցախի հարցը գցել են «խեղճ» Նիկոլի գրպանը։ Իրականում պարզվեց, որ ոմանք հենց Նիկոլին են գցել մեր ժողովրդի գրպանը։ Թե ինչու, օր օրի երևում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում