Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը

ԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են Ցուկերբերգից
Խմբագրի սյունակ

Ախպարներ, բաքվեցիներ, ղարաբաղցիներ, սիրիահայեր. ովքե՞ր են հաջորդ շարքում

Ո՞վ ենք մենք եւ ի՞նչ ենք ուզում մենք մեզնից: Այսքան փոքրաթի՞վ եւ այսքան միմյանց ատող: Ո՞վ է մեզ պարտադրում միմյանց ատել: Այո, ոչ թե չսիրել, ոչ թե հեգնել, այլ ատել: Իհարկե, մեր թշնամիներն իրենց գործակալական տարատեսակ ցանցերով նպաստում են, ամեն ինչ անում են, որ մենք մեզ ատենք, բայց մենք չէ ո՞ր նրանց դա թույլ ենք տալիս:

Անցած դարի 40-50-ական թվականներին երազանքները սրտերում  հայրենադարձվածներին անվանեցինք ախպար ու մի մեծ պատ կառուցեցինք: Պատահական չէ, որ այդ «ախպարները» առաջին իսկ հնարավորության դեպքում արտագաղթեցին: Մի՞թե հեշտ է ապրել մի տեղ, որտեղ քեզ ավելի վատ են վերաբերվում, անգամ ատում են, քան այն երկրներում, որտեղ ապաստանել էիր ցեղասպանությունից հետո:

«Ախպարներին» մի պահ մոռացանք, երբ ութսունականների վերջերին, 90-ականների սկզբին Բաքվից, Գանձակից, Չարդախլուից, Մինգեչաուրից, Սումգայիթից հայերը ներգաղթեցին Հայաստան: Նրանց պիտակեցինք բաքվեցի ու սկսեցինք ատել: Այս թունավոր մթնոլորտում նրանցից շատերը հեռացան Հայաստանից, երկրորդ անգամ դառնալով գաղթական:

Ու ոչ մի հետեւություն: Հետո մեզ սովորեցրին ատել արցախցիներին, իսկ արցախցիներին ատել, իրենց իսկ բնորոշմամբ՝ հայաստանցիներին: Մեզ պարտադրեցին ատել միմյանց ու մենք ատեցինք իրար: 

Հետո հերթը հասավ սիրիահայերին, որոնց մենք անվանեցինք սիրիահայ ու նրանց սկսեցինք ատել: Ատում էինք, որ ազնիվ են, որ լավ ոսկերիչ են, հացթուխ, ավտոմեխանիկ եւ այլն:

Կարեւորը ատենք: Ու մենք շարունակում ենք ապրել հենց այսպես, միմյանց ատելով: Դեռ կան ախպարներ, սիրիահայեր, բաքվեցիներ, ղարաբաղցիներ:

Ո՞ւմ ենք ատելու հետո: Իսկ ինչո՞ւ հետո: Արդեն հիմա որոշ խավեր ատելությամբ են խոսում Ռուսաստանից Հայաստան եկած հայերի մասին: Ատելությամբ են խոսում նահատակ ծնողների մասին, որոնք իրենց մեջ ուժ գտան ու վշտից չխելագարվեցին ու չմահացան:

Լավ, որքա՞ն դեռ պետք է ատենք միմյանց: Չմոռանամ, որ Երեւանից դուրս գրեթե բոլոր բնակավայրերում ատում են երեւանցիներին:

Իհարկե, կարող ենք ձեւացնել, թե այս ամենը չկա, որ այստեղ ինչ գրված է սուտ է, բայց դրանից իրականությունը չի փոխվելու:

Top-News.am