«Մի կրակեք երկրի վրա, որքա՞ն կարելի է». Comedy Woman-ի աստղ Նատալյա Եփրիկյանը տեսանյութ է տարածել Ջերմուկից

Հումորիստ, Comedy Woman շոուի հիմնադիր եւ մշտական հաղորդավար Նատալյա Եփրիկյանը, Սյունիքում սրված իրավիճակի ֆոնին, արխիվային տեսանյութ է հրապարակել Ջերմուկից ։
«Իմ Ջերմուկ, Իմ Հայաստան, Իմ փխրուն աշխարհ: Մի կրակեք երկրի վրա, որքա՞ն կարելի է!!!! Տեսեք, թե ինչ գեղեցիկ է այն»,- տեսանյութը մակագրել է Եփրիկյանը։
View this post on Instagram
2020 թվականին Նատալյա Անդրեեւնան կորոնավիրուսային արգելափակումների շրջանն անցկացրել է Ջերմուկում։