Լիբանանում պատրաստ սպասում են ավելի քան 100 000 հրթիռներ՝ Իսրայելը դժոխքի վերածելու համար․ ԻՀՊԿ

Լիբանանում պատրաստ սպասում են ավելի քան 100 000 հրթիռներ՝ Իսրայելը դժոխքի վերածելու համար։ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին։
Նա նաեւ զգուշացրել է, որ Իսրայելի ցանկացած սխալ կհանգեցնի «Բեյթ ալ-Մուքադաս օպերացիայի»։ Նա հայտարարել է, որ լիբանանյան «Հզբոլլահը» ունակ է «ծնկի բերել իսրայելական ռեժիմը օպերացիայի միջոցով, որը նման է Ֆաթհ-օլ-Մոբինին կամ Հեյբարին»։
Այս տարվա ապրիլին Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաքերին հայտարարել է, որ իրանական զինված ուժերը պատրաստ են վճռական եւ ավերիչ պատասխան տալ թշնամու ցանկացած սպառնալիքի։