Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ է Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը

Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ էՎերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՏրանսպորտի վճարային համակարգում արված փոփոխությունները (տեսանյութ)Լուկաշենկոն տուն է գնացել (լուսանկարներ)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՊետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին այրել է ոստիկանության նախկին տեղամասային կետըՃարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելովՀրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր ՌշտունինՌիհաննան կիսամերկ լուսանկարներով ներկայացել է իր բրենդի համարԹմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՀուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագԱրդյո՞ք հին Մարսը բնակելի էր. Perseverance ռովերը ուսումնասիրում է «տարօրինակ» ժայռըՌուս ռազմական փորձագետ. Ադրբեջանը մեր հավանական ռազմական հակառակորդն է
Հայաստան

Հայաստանի 10 լավագույն մարզիկները 5 միլիոն դրամի փոխարեն ստացել են 3 միլիոն 180 հազար յուրաքանչյուրը

2021 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները նախապես հայտարարված 5 միլիոն դրամի փոխարեն ստացել են 3 միլիոն 911 հազար դրամ, որից 731 հազար դրամը նախարարության պահանջով պետք է հանձնեն հավաքականի մարզիչներին: Այս տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին պարգեւատրված մարզիկները:

2021 թվականի դեկտեմբերի 21-ին ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվեց Հայաստանի տարվա լավագույն մարզիկների տասնյակի քվեարկությունը:

2021թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում ընգրկվեցին հետեւյալ մարզիկները.

Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտ, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն

Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի չեմպիոն

Գոռ Մինասյան, ծանրամարտ, աշխարհի բրոնզե մեդալակիր

Դավիթ Չալոյան, բռնցքամարտ, աշխարհի փոխչեմպիոն

Էլինա Դանիելյան, շախմատ, Եվրոպայի չեմպիոն

Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Մալխաս Ամոյան, հունահռոմեական ըմբշամարտ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն

Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայան, ծանրամարտ, աշխարհի փոխչեմպիոն։

Ավելի վաղ քննարկվում էր, որ մարզիկների մեծարման երեկոն նախատեսվում է անցկացնել մեծ շուքով, Գյումրիում, բայց հստակ օր եւ ժամ չէր հայտարարվում: Որոշ ժամանակ անց տեղեկություն տարածվեց, որ մարզիկների պարգեւատրման արարողությունը տեղափոխվել է Երեւան եւ կանցկացվի դեկտեմբերի 23-ին կամ 24-ին, բայց տեղի ունեցավ դեկտեմբերի 30-ին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Նախքան պարգեւատրումը մարզիկների անձնական հաշիվներին արդեն փոխանցվել էին պարգեւավճարները, որը կազմել է 3 միլիոն 911 հազար դրամ յուրաքանչյուրին: Պարգեւատրման արարողության ժամանակ, սակայն, մարզիկներին հանձնվել է 5 միլիոն դրամի հավաստագիր: Ավելի ուշ լավագույն տասնյակի ներկայացուցիչները զանգ են ստացել ԿԳՄՍ նախարարությունից, նրանց հայտարարվել է, որ իրենց հաշիվներին փոխանցված գումարներից 731 հազար դրամ պետք է հանձնել հավաքականի մարզիչներին:

Արդյունքում մարզիկների պարգեւավճարները կազմում են 3 միլիոն 180 հազար դրամ՝ 5 միլիոնի փոխարեն: Հայաստանը լավագույն մարզիկներից յուրաքանչյուրը պարգեւավճարից 1 միլիոն 89 հազար դրամ ԱԱՀ հարկ է վճարել:

Ինչո՞ւ են հարկվում մարզիկների պետական պարգեւավճարները, կամ ինչո՞ւ է նախապես հայտարարվում 5 միլիոն դրամ, բայց պարգեւատրում անհամեմատ քիչ, հայտնի չէ:

Նշենք, որ, օրինակ՝ 2019 թվականին լավագույն մարզիկների տասնյակի պարգեւատրումն անցկացվեց կրկին Բաղրամյան 26-ում եւ մարզիկներն այդ տարի առաջին անգամ պետության կողմից պարգեւատրվեցին 5-ական միլիոն դրամով: Այդ ժամանակ մարզիկների պարգեւավճարներից որեւէ գումար չի հարկվել:

Հարկ է նշել, որ միայն 2021 թվականին Հայաստանը ներկայացնող մարզիկները 4 օլիմպիական մեդալ են նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում՝ երկու արծաթե եւ երկու բրոնզե, մեկ աշխարհի ոսկե մեդալ, երկու արծաթե եւ երեք բրոնզե մեդալներ, Եվրոպայի 4 ոսկե մեդալներ:

2021 թվականի Հայաստանի տասը լավագույն մարզիկների ներկայացուցիչներից մի քանիսը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ մարզիկների եւ նրանց գրանցած հաջողությունների նկատմամբ նման վերաբերմունքը վիրավորական է եւ պետք չէ նախապես մեծ թիվ հայտարարել, բայց իրականում լրիվ այլ գումար տալ Հայաստանի դրոշը ծածանող եւ մեծ հաղթանակներ ունեցող մարզիկներին:

Ավելի ուշ՝ հունվարի 3-ին ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակվեց տարվա 10 լավագույն մարզիկների պարգեւատրման մասին նյութը լուսանկարներով, որտեղ գրված է, որ մարզիկները պարգեւատրվել են 4 միլիոն դրամով, մեկական միլիոն էլ հատկացվել է մարզաձեւերի մարզչական շտաբին:

sport.news.am