Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը

Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են ՑուկերբերգիցՆոր նշանակումներ՝ դատական համակարգումՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետԱՄՆ-ն խորհրդակցություններ կանցկացնի Եվրոպայի հետ՝ նախքան Թրամփ-Պուտին հանդիպումըԶինծառայող է հանկարծամահ եղելԻրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը
Քաղաքականություն

Չենք կարող դեմ լինել աշխարհին, բայց ինքներս չիմանալ՝ ինչ ենք ուզում․ այսօր մենք հենց այդպիսին ենք․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանում և հայկական աշխարհում չի սկսվել «Կյանքը նոյեմբերի 9-ից հետո» քննարկումը։ Նման կարծիք իր հրապարակած հոդվածում հայտնել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորեւ։

«Հայաստանում և հայկական աշխարհում չի սկսվել «Կյանքը նոյեմբերի 9-ից հետո» քննարկումը։ Եվ սա խնդիր է։ Սա պահանջում է բարդ, խորքային հարցերի որակյալ քննարկում, առանց ոմանց «կախելու» և նմանատիպ բացականչությունների։ Դրանով կսկսվի ներհասարակական երկխոսությունը, կձևավորվի իրականությունը հասկանալու, առաջ գնալու, ազգային և պետական վերածննդի առողջ հանրային պահանջ, մի պահից կսկսի աշխատել պետության և հայկական աշխարհի շարժիչը, ու մենք կարձանագրենք, որ ամենաբարդ հարցերն անգամ ստանում են լուծումներ։ Հայաստանը իր ներքին օրակարգով և տրամաբանությամբ պետք է մտնի հետպատերազմյան փուլ։ Քանի դա չի արվել, մեր հարցերը և դրանց պատասխանները լինելու են ցաքուցրիվ։

Հարց 1.

Ի՞նչ էինք մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, ակնկալում Սոչիի հանդիպումից:

Այս հարցի պատասխանն անհնար է տալ, և այստեղ է հիմնական խնդիրը։ Այդ դեպքում ինչպե՞ս ենք քննարկում՝ Սոչին հաջողությու՞ն էր, կապիտուլյացիա՞, ձեռքբերու՞մ, թե՞ ազգակործան փաստաթուղթ։ Բայց մենք, կախված քաղաքական նախընտրություններից, լծվել ենք նման քննարկմանը։ Ինչպե՞ս կարելի է քննարկել մի բանակցության արդյունք, եթե նախապես դու չգիտես, թե ինչ ես ուզում այդ բանակցություններից։ Իսկ փաստն այն է, որ մենք որպես պետություն և որպես ժողովուրդ այս պահին ի վիճակի չենք ձևակերպել խնդիրներ (ինչը և չենք արել), ձևակերպել օրակարգ, գոնե միջնաժամկետ նպատակներ և ձգտել հասնել դրանց լուծմանը։ Գուցե հավաքական ցանկությամբ մենք թաքուն հույս ունեինք, որ Պուտինը տեսախցիկների առաջ աթոռը կտար Ալիևի գլխին ու կստիպեր հետ քաշվել բոլոր գրաված տարածքներից։ Բայց նման բան լինում է միայն հեքիաթներում կամ պետություն չունեցող ժողովուրդների գլխում։

Հարց 2.

Ի՞նչ էինք մենք ակնկալում Նիկոլից

Ոչինչ։ Մենք դա գիտենք։ Նույնիսկ ինքը իրենից բան չի ակնկալում, նրա ընտրազանգվածը արդեն ակնկալիքներ չունի։ Բայց փաստն այն է, որ Հայաստանը միջազգային բանակցություններում ներկայացնում է Նիկոլը։ Ակնկալում էինք, որ Նիկոլը կփոխի՞ պատմության անիվը, թե՞ նոր անսպասելի օրակարգով ու առաջարկներով կկարողանա Հայաստանի համար ստանալ միջազգային հանրության տեսակետի փոփոխություն։ Իհարկե ոչ։ Ընտրել ենք նրան, նա էլ գնում է Սոչի։

Հարց 3.

Ի՞նչ ենք մենք ակնկալում առաջիկայում

Իսկ եղե՞լ է Հայաստանում կամ հայկական աշխարհում նման հարցադրումով ու անհրաժեշտ խորության քննարկում։ Չի եղել։ Պետական ո՞ր ինստիտուտում կան մշակված սցենարներ։ Այս կառավարությունը, այս Անվտանգության Խորհուրդը, այս ԱԳՆ-ը և մյուս համակարգերն ի վիճակի՞ են խորքային հաշվարկների, հետպատերազմյան ծրագրերի մշակման, ռիսկերի հաշվարկի. կարծում եմ՝ պատասխանը պարզ է։ Ունե՞նք այսօրվա իրականության վրա հենված պետական-ազգային տեսլական, կարճաժամկետ-միջնաժամկետ օրակարգ։ Հնարավոր չէ ապագայից ունենալ ակնկալիքներ, եթե դու չունես քո սեփական տեսլականը։

Հարց 4

Ի՞նչ են մեզնից ակնկալում դաշնակիցները, միջազգային կենտրոնները, հարևանները։

Ադեկվատ պատկերացումներ կազմել իրավիճակի մասին, հոգեբանորեն դուրս գալ շոկից, ձևավորել սոլիդ իշխանություն, աշխատող պետական համակարգ և ինստիտուտներ, պետությունը տեղափոխել հետպատերազմյան փուլ, ձևակերպել նոր օրակարգ, մշակել բազմաոլորտ առաջարկների և գաղափարների մեծ փաթեթ։ Ու սկսել աշխատել։ Երբ սա կանենք, իրավիճակը կփոխվի, ու հանդիպումներից, բանակցություններից արդեն կարող ենք ունենալ արդարացված ակնկալիքներ։ Քանի դեռ սա չի արվել, Ադրբեջանը շարունակելու է ինտենսիվ նախագծերը մեր շուրջ, իսկ մենք հետևելու ենք զարգացումներին։ Իրականում սոլիդ իշխանության պայմաններում Հայաստանի համար կան հետաքրքիր լուրջ գաղափարներ ու նախագծեր, որոնք ունեն մեծ պոտենցիալ։

Հարց 5

Ի՞նչ է այլ Հայաստանը

Կար նախապատերազմյան Հայաստան ու նրա իրականությունը, կար պատերազմ ու դրա հետևանքները, և պետք է լինի հետպատերազմյան Հայաստան, որը դեռ չկա. մենք չենք կարողանում կատարել այդ անցումը։ Այլ Հայաստանը հետպատերազմյան Հայաստանն է։ Պետությունը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, հետո դրա մեջ պետք է մտնի հայկական աշխարհը, ազգային իդեան պետք է լինի՝ արժանապատվությունը և պետության վերածնունդը։ Պետք է լինի մտավոր պոտենցիալի մոբիլիզացիա և ժամացույցի ճշգրտությամբ աշխատող պետական համակարգ։

Այս պայմաններում Հայաստանը կարող է դաշնակիցներ ձեռք բերել, ակտիվ մասնակցել Հարավային Կովկասի նոր ճարտարապետությանը, իրականացնել բոլոր ոլորտների ինտենսիվ բարեփոխումներ։

Մենք չենք կարող լինել աշխարհին դեմ, բանակցություններին դեմ, հետպատերազմյան իրողություններին դեմ, հարևաններին դեմ, դաշնակիցներին դեմ, բայց ինքներս չիմանանք, թե ինչին ենք կողմ ու ինչ ենք ուզում։ Այսօր մենք հենց այդպիսին ենք։

Հարց վերջին

Ո՞րն է առաջիկա փուլի անելիքը

Ձևավորել սոլիդ իշխանություն և նոր պետական օրակարգ։ Սրա համար պետք է ներընտրազանգվածային երկխոսություն և հայկական աշխարհի մտավոր ու այլ ռեսուրսների ակտիվացում։ Պետությունը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, որտեղ չի լինի պատերազմ ու կլինի պայքար՝ դաշնակիցների ձեռքբերման համար ու նոր նախագծերի շուրջ։

Առաջիկա փուլի խնդիրն են՝ ՀՀ հաջորդ իշխանությունը, այլ Հայաստանը, հայկական աշխարհի նոր օրակարգը»։