Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքել «ոչ բարեկամակամ քայլերի» առնչությամբ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Դուբայում հուլիսի վերջին․ Middle East Eye

Տեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելովՀրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր ՌշտունինՌիհաննան կիսամերկ լուսանկարներով ներկայացել է իր բրենդի համարԹմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՀուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագԱրդյո՞ք հին Մարսը բնակելի էր. Perseverance ռովերը ուսումնասիրում է «տարօրինակ» ժայռըՌուս ռազմական փորձագետ. Ադրբեջանը մեր հավանական ռազմական հակառակորդն է«Վաճառում էր իրեն ամուսնացածներին»․ Լեպսի նշանածը բացահայտել է Բոնիայի անցյալըՀոգեբանը Պուգաչովայի վիճակի մասին․ «Բառացիորեն կարելի է դա անվանել դեպրեսիա»Լոռու մարզում դպրոցներ կմիաձուլվեն. նախագիծԹրամփը հաջորդ շաբաթ գագաթնաժողով կանցկացնի աֆրիկյան առաջնորդների հետԿանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Ավստրալիա՝ նացիզմ գովերգող երգի պատճառովԱյս ծանր ու դժվարին օրերին կարևոր է միջազգային կառույցների ու կազմակերպությունների աջակցությունն ու զորակցությունը հայ ժողովրդին․ ՎեհափառՀրդեհ՝ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի տներից մեկում․ հայտնաբերվել է 3 մшրմինԼրատվամիջոցները՝ Ալիևի որդու՝ Մոսկվայի մարզում էլիտար առանձնատան մասին, որը նա այդպես էլ չի կարողացել վաճառել
Հայաստան

Չէ՞ որ հնարավորություն կար ավելի վաղ կնքել հրադադարի համաձայնագիրը․ ինչպե՞ս էր հնարավոր հանձնել Շուշին․ Կոնստանտին Զատուլին

Գորդյան հանգույցը կտրելը, ինչպես դա արել է Ալեքսանդր Մակեդոնացին, ամենապարզ լուծումն է։ Բայց բնավ պարտադիր չէ, որ դրան հաջորդի այդ հանգույցը կտրողի համար ձեռնտու հետևանք, արձագանքելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատություններին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Նա ընդգծել է, որ թեպետ կառույցի դիրքորոշումը մեծ չափով որոշում է Ռուսաստանը, սակայն Ադրբեջանն ամրապնդում, զարգացնում է իր հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլև ՀԱՊԿ մյուս անդամների հետ, որոնք շատ զգուշորեն են արձագանքում ՀԱՊԿ-ը գործարկելու ցանկացած կոչի, սակայն դա չի նշանակում, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին ընդհանրապես չի արձագանքում։

«Եթե իսկապես առաջանա լայնամասշտաբ ռազմական գործողությունների սպառնալիք, ապա,իհարկե, ՀԱՊԿ-ը պարտավոր կլինի ներգրավվել Հայաստանի կողմից՝ որպես դաշնակցի, եթե նրա դեմ ագրեսիա իրականացվի։ Այս առումով հայկական կողմի ոչ մի ուղերձ անուշադրության չի մատնվում։ Եվ ես համամիտ չեմ ձեզ հետ, երբ ասում եք՝ ՀԱՊԿ-ն ընդհանրապես չի արձագանքում։ Արձագանքում է, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տարբեր ժամանակահատվածներում հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ, քննարկումներ անցկացրել և այլն։ Այլ հարց է, որ ըստ իս, Հայաստանը պետք է նաև իր մեջ փնտրի ղարաբաղյան այս պատերազմի հետ կապված բազմաթիվ խնդիրների աղբյուրը», - ասել է Զատուլինը և ընդգծել, որ քաղաքական զարգացման որոշակի փուլում Հայաստանի ղեկավարությունը ներքաղաքական խնդիրները վեր է դասել համազգային ու արտաքին քաղաքական նպատակներից։

«Ես գիտեմ մարդկանց տրամադրությունները Ղարաբաղում։ Նրանք լուրջ դժգոհություններ ունեն այն առնչությամբ, որ Հայաստանն ինչպես հարկն է՝ չի պաշտպանել ԼՂ-ը, պատերազմի ընթացքում լուրջ աջակցություն չի ցուցաբերել ԼՂ-ին, և այդ ամենն ազդել է ռազմական գործողությունների արդյունքների վրա։ Դրանք կարող էին այլ լինել։ Չի ցուցաբերել քաղաքական, դիվանագիտական հմտություն։ Չէ՞ որ հնարավորություն կար ավելի վաղ կնքել հրադադարի այդ համաձայնագիրը։ Իսկապես, տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի ղեկավարությունը չկարողացավ հաղթահարել ԼՂ պաշտպանության խնդիրը և գերադասում էր նախորդ շրջանում Ղարաբաղը դիտարկել որպես բեռ, այլ ոչ իր գործունեության խնդիր», - ասել է Կոնստանտին Զատուլինը։

Նա ընդգծել է նաև, որ Շուշին հանձնելու առեղծվածը մինչ օրս բացահայտված չէ։

«Ես բավական ծանոթ եմ ԼՂ-ին։ Իսկ ինչպե՞ս էր հնարավոր հանձնել Շուշին։ Մի՞թե դա առհասարակ հնարավոր էր և ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Որքանո՞վ է այդ հարցը հետաքննված և բացահայտված այսօրվա դրությամբ», - շեշտել է Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ պատերազմից առաջ էլ, հիմա էլ իշխանության և ընդդիմության միջև լուրջ պայքար է ընթանում, ընդդիմությունը բռնաճնշումների է ենթարկվում Հայաստանում, ինչը ժողովրդավարական նորմերից հեռու դրսևորում է համարել։

«Ի՞նչ գործ ունեն բանտերում ընտրված պատգամավորները, ընտրված քաղաքապետերը, եթե ձեզ մոտ քաղաքական հալածանքներ չկան։ Նրանք բանտարկվել են այն պատճառով, որ ընտրվել են։ Դա ակնհայտ է», - ասել է նա։