Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքել «ոչ բարեկամակամ քայլերի» առնչությամբ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Դուբայում հուլիսի վերջին․ Middle East Eye ՌԴ-ն անկեղծորեն շահագրռգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ. Զախարովա Մակրոնը Պուտինից հետո հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ ԱԺ արտահերթ նիստ. Պատգամավորները շարունակում են քննարկել օրինագծերը էս նախագիծը Երևան քաղաքի բնակիչներին տուգանքի մատերիալ նշնակելու մասին է․ Թադևոս Ավետիսյան Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա hրադադարի. Թրամփ Կոչ եմ անում իմ գործընկերներին հանդես գալ հայ ռազմագերիների և կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտին

Ռիհաննան կիսամերկ լուսանկարներով ներկայացել է իր բրենդի համարԹմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՀուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագԱրդյո՞ք հին Մարսը բնակելի էր. Perseverance ռովերը ուսումնասիրում է «տարօրինակ» ժայռըՌուս ռազմական փորձագետ. Ադրբեջանը մեր հավանական ռազմական հակառակորդն է«Վաճառում էր իրեն ամուսնացածներին»․ Լեպսի նշանածը բացահայտել է Բոնիայի անցյալըՀոգեբանը Պուգաչովայի վիճակի մասին․ «Բառացիորեն կարելի է դա անվանել դեպրեսիա»Լոռու մարզում դպրոցներ կմիաձուլվեն. նախագիծԹրամփը հաջորդ շաբաթ գագաթնաժողով կանցկացնի աֆրիկյան առաջնորդների հետԿանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Ավստրալիա՝ նացիզմ գովերգող երգի պատճառովԱյս ծանր ու դժվարին օրերին կարևոր է միջազգային կառույցների ու կազմակերպությունների աջակցությունն ու զորակցությունը հայ ժողովրդին․ ՎեհափառՀրդեհ՝ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի տներից մեկում․ հայտնաբերվել է 3 մшրմինԼրատվամիջոցները՝ Ալիևի որդու՝ Մոսկվայի մարզում էլիտար առանձնատան մասին, որը նա այդպես էլ չի կարողացել վաճառելԴանա Բորիսովայի դուստրը հոսպիտալացվել է Արմավիրում նոր մարզպե՞տ է ուրվագծվում«Բոլորը գիտեն՝ ով է այստեղ թագուհին»․ Աննա Աստիի կյանքը մերկ երեկույթից հետոՏոնական օր էր, որ նստեցիր աթոռին, տոնական օր է լինելու, երբ վռնդվես․ սփյուռքահայ բարերարը՝ ՓաշինյանինՄեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»Ներքաղաքական լարվածությունը շարունակում է աճելԱնհայտ ծագման մի պատգամավոր քպականին հատուկ տեխնոլոգիայով փորձում էր մանիպուլացնել իրականությունը․ Նարեկ ՄանթաշյանՌուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.suՄոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո (տեսանյութ)Ո՞ւմ են ուղղված «եվրոպական» մեսիջները, և ինչի՞ է պատրաստ ՓաշինյանըԿենտրոնական բանկը հրաժարվել է ընդունել 560 հազար ԱՄՆ դոլարը. արդյունքում այն գողացանԱմենացավալին այն է, երբ այլ երկրների պատվիրակներ քեզ հարցնում են, ինչո՞ւ ձեր պատվիրակությունը չի միացել նախաձեռնությանը․․․Հերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայումՊաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակըԱդրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքել «ոչ բարեկամակամ քայլերի» առնչությամբՓաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Դուբայում հուլիսի վերջին․ Middle East EyeՀՀ իշխանությունն էլ է փչացնում Ռուսաստանի հետ հարաբերություններըՌԴ-ն անկեղծորեն շահագրռգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ. ԶախարովաԱդրբեջանում բնակվող ռուսաստանցիները հայտնել են իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի մասինԲաքուն մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավունքի խախտման մեջՍերժ Սարգսյանի գաղտնի աջակցությունը Նիկոլ ՓաշինյանինՎորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար Յուսիֆ Խալիլովը. ԶԼՄՄակրոնը Պուտինից հետո հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետԲոլիվիայի առաջնորդը խստացնում է ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը Կուբայի ագրեսիայի նկատմամբՌԴ ԱԳՆ-ն նշել է Բաքվի կողմից «Սպուտնիկի» դեմ պնդումների հնարավոր պատճառըԱԺ արտահերթ նիստ. Պատգամավորները շարունակում են քննարկել օրինագծերըէս նախագիծը Երևան քաղաքի բնակիչներին տուգանքի մատերիալ նշնակելու մասին է․ Թադևոս ԱվետիսյանԲաքվում անվտանգության ուժերը ձերբակալել և ծեծի են ենթարկել ռուսաստանցի ՏՏ մասնագետների. «Осторожно, новости»Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհերԻսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա hրադադարի. ԹրամփՀարսանիքը հետաձգել ենՄուշավանում վազանցի հետ կապված վեճն ավարտվել է դшնшկահարnւթյամբԱյս ամեն ինչից շատ է բոլշևիզմի նեխահոտը․ Ագնեսա ԽամոյանԿոչ եմ անում իմ գործընկերներին հանդես գալ հայ ռազմագերիների և կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտինՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխությանԴատավոր Մասիս Մելքոնյանը երիտասարդ կնոջ հետ է կապվել եւ հեռացել ընտանիքից
Քաղաքականություն

Ինչու եւ ում պատճառով սկսվեց պատերազմը

Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ վարչախումբն ամեն ինչ անում է 44-օրյա պատերազմի եւ պարտության մեղավոր նշանակել, այսպես կոչված, նախկիններին եւ բանակի ղեկավարությանը: Բախվում ենք աշխարհի պատմության մեջ չտեսնված եւ չլսված երեւույթի, երբ քաղաքական ղեկավարությունը հայտարարելով, թե պարտության թիվ մեկ մեղավորն է, կառչում է իշխանությունից եւ միաժամանակ պարտության ամբողջ մեղքը ցանկանում բարդել նախկինում եղած բոլոր իշխանությունների եւ բանակի հրամանատարության վրա:

Վարչախմբի ներկայացուցիչներից մեկը, որը պատերազմի ավարտից օրեր անց հայտարարում էր, թե պարտվել ենք թե ռազմի դաշտում, թե բարոյապես, դրանից մեկ տարի անց խոսում է պատվի համար արվող ինքնասպանությունների, ճապոնացիների խարակիրիների մասին, ակնարկելով, թե այդ ամենը պետք է անեն կամ անեին բանակի հրամանատարները: 

Տարօրինակ է, որ պարտությունից հետո վերականգնված, հզորացած Գերմանիայի եւ Ճապոնիայի մասին հիշատակող վարչախմբի ներկայացուցիչը չի նշում, չի շեշտում, որ այդ երկրներում ինքնասպանություններին եւ խարակիրիներին զուգահեռ քաղաքական ղեկավարությունը հեռացավ իշխանությունից:

Հայաստանը, ավելի ճիշտ Հայաստանում այսօր կառավարող վարչախումբը գնում է աշխարհում չտեսնված ճանապարհով: Քաղաքական ղեկավարությունը որոշել է պարտության մեղքը բարդել զինվորականների եւ նախկին իշխանությունների վրա,մոռանալով, որ թիվ մեկ պատասխանատուն հենց քաղաքական, եւ ոչ թե զինվորական իշխանությունն է:

Ստիպված եմ մեկ անգամ եւս թարմացնել վարչախմբի, առաջին հերթին նրանց կարկառուն ներկայացուցիչների հիշողությունը եւ հանգամանորեն բացատրել, թե ինչու եւ ում պատճառով սկսվեց պատերազմը:

 

Այն, որ Ադրբեջանը սկսած 1994 թվականի մայիսից երազում էր ռազմական ճանապարհով Արցախը բնաջնջելու մասին գաղտնիք չէ, այն, որ Ադրբեջանը զինվում ու զինվում էր, գաղտնիք չէ: Միաժամանակ գաղտնիք չէ նաեւ, որ Ադրբեջանը սպասում էր հարմար պահի, նպաստավոր իրադարձությունների, որը կարող էր երբեք էլ չլիներ, եթե չլիներ գործողությունների այն շարանը, որը սկսվեց 2018 թվականի մայիսի 9-ից:

Եւ այսպես. 2018թ. մայիսի 9-ին նիկոլ փաշինյանը հայտարարեց՝ Արցախը բանակցային գործընթացի մաս պետք է լինի, ապա դրանից երեք ամիս անց՝ օգոստոսի 17-ին ժողովրդին խոստացավ, թե ձեզնից թաքուն թուղթ չեմ ստորագրի Արցախի հարցով, որից օրեր անց Ադրբեջանի առաջնորդի հետ Դուշամբեում հայտնվեց վերելակում, գրեթե մեն-մենակ, առանց հայ ժողովրդի: 

2018թ. սեպտեմբեր 28-ին Ալիեւի հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեց շփման գծի վերաբերյալ, որից հետո ադրբեջանական կողմը ինժեներական ակտիվ աշխատանքներ սկսեց ռազմաճակատի գրեթե ամբողջ երկայնքով: Այն, ինչը մինչ այդ ադրբեջանցիների համար նախկինում երազանք էր, դարձավ իրականություն: 

Իսկ երբ վարչախմբի առաջնորդը հայտարարեց, թե Արցախի հարցի լուծումն ընդունելի պետք է լինի նաեւ Ադրբեջանի համար, շատերը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զարմանքից ուսերը թոթվեցին: Պատահական չէ, որ 2019-ի մարտի 30-ին Իլհամ Ալիեւն արդեն չէր թաքցնում, թե գոհ է բանմակցությունների ձեւաչափից եւ առաջխաղացումից:

Եւ ինչպես գոհ չլիներ, եթե միաժամանակ Հայաստանում արշավ էր սկսվել Արցախն ազատագրող քաղաքական եւ ռազմական գործիչների դեմ: Այսպիսի նվերի մասին Ալիեւն անգամ չէր կարող երազել: Եւ ինչպե՞ս կարող էր Ալիեւը կամ Ադրբեջանի մեկ այլ առաջնորդ պատկերացնել, որ Հայաստանում կլինի մի ղեկավար, որի կինը կհայտարարի, թե Արցախյան պատերազմում, սահմանային միջադեպերի ընթացքում, Քառօրյա պատերազմի ժամանակ տղերքը զոհվել են հանուն ոչնչի:

2019-ի ապրիլին վարչախմբի առաջնորդի կողմից հնչեց ոչ պակաս կարեւոր հայտարարություն՝ բանակցությունները սկսել եմ իմ սեփական կետից: Սրանից երկու ամիս անց սկսեց գովերգել ադրբեջանական ղեկավարության կառուցողականությունը:
2019-ի օգոստոսին հնչեց պատերազմի դռները բացող, Հարավային կովկասի դարպասները Թուրքիայի առաջ բացող հայտնի հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Ընդ որում, համառ լուրեր են պտտվում, թե ելույթից առաջ Արցախի եւ Հայաստանի առաջնորդները նրան հորդորել են ձեռնպահ մնալ նման վտանգավոր եւ սադրիչ հայտարարությունից: Խոստանալով, որ նման հայտարարություն չի լինի, այնուամենայնիվ ելույթի վերջում այն հնչել է: 

Չմոռանանք նաեւ 2020-ի մարտի 12-ը, երբ նիկոլ փաշինյանն արդեն հայ դիվանագետներին հրապարակային ծաղրում էր, ասելով, թե ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, միաժամանակ նրանց անվանելով անինքնասերներ: Սրան զուգահեռ նա պնդում էր, թե Ալիեւը կառուցողական է: 

Արդեն 2020-ի մայիսին Արցախի նախագահ արայիկ հարությունյանը կրկնեց նիկոլ փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ:

2020-ի մայիսին նիկոլ փաշինյանը, որը նախկինում խոստանում էր ոչինչ չթաքցնել ժողովրդից, հայտարարեց, թե Արցախի հարցում ոնց ուզում, այնպես էլ բանակցում է: «Ես չեմ ուզում, եւ չի լինելու այդպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք, բանակցային սեղանի շուրջ նստենք, ձեռքներս դողա՝ վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»: Նա միաժամանակ նշել է, թե Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում է՝ վերջինս տրամադրված է հարցի լուծմանը։

Այս ամենին հաջորդեց տավուշյան դեպքերը, որի համար նույնիսկ ՌԴ ԱԳ նախարարությունը մեղադրեց հայկական կողմին: Սրանից հետո Իլհամ Ալիեւն արդեն հայտարարեց, թե հայկական կողմն անընդունելի պահանջներով տապալել է բանակցային գործընթացը: Իսկ ո՞ւր մնաց տրամադրվածությունը, կառուցողականությունը:

Սեպտեմբերի սկզբին էլ հայտարարվեց, թե բանակցային գործընթաց այլեւս չկա: Եւ ամենակարեւորը՝ սկսվեց Ադրբեջանի ղեկավարի կողմից հայաստանյան ղեկավարությանը եւ հատկապես նիկոլ փաշինյանին ծաղրելու գործընթացը, որի սկզբում հայտարարվեց, թե նիկոլը բանակցություններին ներկայանում է հարբած: Պատասխան այդպես էլ չեղավ:

Այս ամենին ավելացնենք եւս երկու հանգամանք: Պատերազմից շաբաթներ անց Լիլիթ Մակունցը, որն այն ժամանակ կառավարող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր, պնդում էր, թե Թուրքիան չի միջամտելու հնարավոր ռազմական բախմանը: Իսկ 2020-ի մայիսից արդեն միջազգային մամուլում տեղեկություններ կային, որ Թուրքիան Ադրբեջանին սկսել է մատակարարել անօդաչու թռչող սարքեր:

Լիլիթ Մակունցը հիմա Հայաստանն է ԱՄՆ-ում ներկայացնում, իսկ վարչախումբն այդպես էլ չի պատասխանում մեկ հարցի՝ ինչու ոչինչ չարվեց բայրաքթարների դեմն առնելու համար: 

Այս ամենն արվել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի, այլ նիկոլ փաշինյանի կառավարման տարիներին: Սա փաստ է, սա անհերքելի փաստ է: Եւ իսկապես, ո՞ւր է պատիվը, պատասխանատվությունը: 

Ինչ վերաբերում է իբր նախկինում վատ կահավորված առաջնագծին: Ռազմաճակատի գիծը կահավորվել է, ընդ որում կահավորվել է աստիճանաբար, հետեւողական եւ բարձրակարգ աշխատանքով, ընդ որում, նաեւ Սեյրան Օհանյանի ջանքերով եւ ակտիվ մասնակցությամբ:

Այս խոսքերի լավագույն ապացույցը, որքան էլ տարօրինակ հնչի, 44-օրյա պատերազմն էր, երբ մոտ յոթ հարյուր կիլոմետրոնոց ռազմաճակատի գիծը թշնամին մի քանի օրվա ինտենսիվ գրոհներից հետո կարողացավ ճեղքել միայն հինգ կիլոմետրոնոց հատվածը:

Սա է իրականությունը, որից հնարավոր չէ խուսափել, որը հնարավոր չէ փոխել, որքան էլ որ փորձեք ժողովրդին խաբել, մատուցելով կեղծ եւ բանակաշինության հետ կապ չունեցող տեղեկություններ:

Այո, բանակի ղեկավարությունը, սպայական կազմը պատերազմի չորրորդը օրը ձեզ առաջարկել է, պահանջել ամեն գնվ կանգնեցնել պատերազմը, տալով անհրաժեշտ հիմնավորումները, բայց իրականությունն այն է, որ ոչինչ չի արվել պատերազմը դադարեցնելու համար, ինչն առաջացրել է անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զարմանքը: Հիմա պնդելո՞ւ եք, թե ՌԴ նախագահը ստում է:

Որքան էլ քրեական գործեր հարուցեք, որքան էլ ընդդիմությանը փորձեք ճնշել ուժային կառույցներով, որքան էլ փորձեք խաբել ժողովրդին, որքան էլ Ազգային ժողովում աշխատեք ուժային կառույցների ակտիվ ներկայությամբ, միեւնույնն է, իրականությունը դրանից չի փոխվելու: Իսկ իրականությունն այն է, որ ձեր գործողությունների հետեւանքով չորս հազարից ավելի հերոս տղերք դարձան նահատակ եւ մեր մարգարիտ Շուշին ու թաքնված գանձ Հադրութը հանձնվեց թշնամուն:

Եւ հենց դու եք, որ այդպես էլ չեք ցանկանում կամ չեք համարձակվում ասել, որ Շուշին եւ Հադրութը բռնազավթված են՝ օկուպացված: Ձեր կառավարման տարիներին պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի առաջնորդն իրեն թույլ տվեց ծաղրանքով խոսել Հայաստանի ղեկավարների եւ հայ ժողովրդի մասին: Հայաստանի որեւէ առաջնորդի կառավարման տարիներին նման բան չի եղել: Իսկ դուք խոսում եք պատվից եւ խառակիրիներից, բայց այդպես էլ Ալիեւին պատասխան չեք տալիս: Դա ձեր փոխարեն անում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Այսքանից հետո դուք Արծրունին բերում եք ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողով որպես փորձագետ: Հասկանո՞ւմ եք, գիտակցո՞ւմ եք, Արծրունին, որը 44 օր ժողովրդին ստերով էր կերակրում: Ստերով:

Պատվից, արժանապատվությունից, խառակիրիներից եք խոսում, բայց անգամ հրաժարական տալու, աթոռները թողնելու ուժ չունեք: Հասկանում եմ, վախերով եք ապրում, բայց վախերով ապրելով, վախերով կառավարելով ամեն օր մեր երկիր պարտություն եք բերում: Լավ, գոնե այսքանից հետո լռեք, ձայն մի հանեք:

Եռաբլուրից եք խոսում: Ճիշտ եք անում: Եռաբլուրում ի՞նչ եք մտածում: Այնտեղից դուրս գալիս ի՞նչ եք մտածում: Գոնե գիտակցո՞ւմ եք, որ ձեր գործողությունների շարանների պատճառով մեր տղերքը նահատակներ դարձան: Շատ կուզեի, որ գոնե ձեր մտքում դա գիտակցեիք ու Աստծուց ներողություն խնդրեիք:

Գեղամ Նազարյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակլցություն, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողով