Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին ԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն Բանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեց Ֆրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Հրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստը Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ կլինեն այստեղ՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար

Օվալաձև աշխատասենյակի փետրվարյան հայտնի սկանդալը կարող է կրկնվել․ ABC NewsԽմելու ջրի որակի կասկածների դեպքում զանգահարեք թեժ գիծԱՄՆ Գաղտնի ծառայությունը անշարժ գույք է վարձակալել Ալյասկայում՝ Պուտինի և Թրամփի հանդիպումից առաջՀայաստանի մարզերից մեկում տղամարդը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելԵվրոպան բավարար ուժեր չունի Կիևին աջակցելու համարԱլիևը 2 միլիոն դոլար է հատկացրել ՈւկրաինայինԱրաղչի․ Հայաստանով միջանցքի հարցն ամբողջովին հանված է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է Այսօր սկսվում է Սբ․ Աստվածածնի շաբաթապահքը ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջներըԹուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայում այսօր կքննարկվեն Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններըԵս սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը․ Ռոբերտ ԱմստերդամՎրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԹրամփ. Անօթևանները պետք է անհապաղ լքեն Վաշինգտոնը«Հորդառատ անձրևների պատճառով հսկայական ջրվեժ է առաջացել». Լևոն Ազիզյան (տեսանյութ)Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն. Աբաս ԱրաղչիԱլիևյան քարոզչությունը սպառնացել է Ռուսաստանին սկսել զենքի մատակարարումներն ՈւկրաինաՀայաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց կունենանՀայաստանն այսուհետ կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար. ՄիրզոյանՈւշադրություն․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ ՈւկրաինանՄեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահԻսրայելը հարձակվել է Գազայի հատվածում լրագրողների վրանի վրա, զոհվել է Al Jazeera-ի 4 աշխատակիցԵրկրի վրա 30 ժամից ավելի տևած մագնիսական փոթորիկն ավարտվել էՋերմաստիճանը կշարունակի նվազելԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չենԻրանում հիշեցրել են Հայաստանով միջանցքի վերաբերյալ երկրի Գերագույն առաջնորդի դիրքորոշումըՇանսեր կան․ Թրամփը՝ Զելենսկուն և Պուտինին (տեսանյութ)Իշխանությունները որոշել են ներս չթողնել ամերիկացի փաստաբանինՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները պլանավորում են հանդիպել Մեծ ԲրիտանիայումԲանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեցՊուտինը նշել է պատերամզը դադարեցնելու իր պայմանըԻնչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ ՓաշինյանԱնվիճելի է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար․ Իրանի ԱԳՆՖրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանըԹրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրելԱդրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱյս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ ՓաշինյանՏոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանելԳերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. ՓաշինյանՄիրզոյանն ու Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրըԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է․ Արմեն ԳրիգորյանԹուրքիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան ստորագրված հռչակագիրըՍյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. ՓաշինյանԽոշոր հրդեհ Նուբարաշենի աղբավայրումՀրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստըԹրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի էՆախարարը կաթված է ստացել ուղիղ եթերում (տեսանյութ)Զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկած հյուրանոցի դեմ  վարույթ է հարուցվել
Քաղաքականություն

Պատերազմն ավելի վաղ փուլում կանգնեցնելու հնարավորություն է եղել, ինչը թույլ կտար խուսափել մեծ կորուստներից. Աբրահամյան

Համոզված եմ՝ այդ իրավիճակում, երբ քննարկման օրակարգում էր Լավրովի պլանը, որը ենթադրում էր 5 շրջանի հանձնում՝ հետագայում եւս երկուսը տալու հեռանկարով, որովհետեւ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում նախատեսվում էր Արցախի կարգավիճակի հստակեցում, դա ավելի շատ էր տեղավորվում մեր օրակարգում, քան այն, ինչ ստացանք նոյեմբերի 9-ին: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում արած այն հայտարարության մասին, որ պատերազմը կարող էր դադարեցվել դեռ հոկտեմբերի 7-ին, բայց առկա առաջարկները Հայաստանը մերժել է:

Աբրահամյանի խոսքով՝ պատերազմի սկզբնական հատվածում՝ հոկտեմբերի առաջին օրերին, ՌԴ ԱԳՆ միջոցով կողմերին առաջարկներ են արվել, պատերազմը կանգնեցնելու օրակարգ դեռ այդ պահին է առաջ քաշվել:

«ՌԴ նախագահը հետագայում խոսեց հոկտեմբերի 19-20-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկների մասին, որը, կարծում եմ, շատ ավելի իրական է, բայց հատկապես պատերազմի առաջին օրերին նման հնարավորություն եղել է: Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու նպատակներից մեկը, կարծում եմ, եղել է մեզ վրա դրա միջոցով ճնշում գործադրելը եւ պատերազմն իրեն հարմար պայմաններով դադարեցնելը: Այն, որ պատերազմը երկարել է, իսկ ադրբեջանական զորքերը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ են վերահսկողություն հաստատել ու հնարավորություն ստացել մեծ վնասներ պատճառել Հայաստանի եւ Արցախի ռազմավարական օբյեկտներին: Այդ իրավիճակում, հասկանալի է, Ադրբեջանի հավակնությունները շատ ավելի են մեծացել, ընդհուպ Շուշիի օրակարգ է առաջ եկել, եւ Շուշիի նկատմամբ են կարողացել վերահսկողություն հաստատել: Ակնհայտ է, որ պատերազմը շատ ավելի վաղ փուլում կանգնեցնելու հնարավորություն է եղել, եւ եթե դա տեղի ունենար հոկտեմբերի առաջին օրերին, դա հնարավորություն կտար խուսափել մեծ թվով զոհերից, այդքան վիրավորներից ու հաշմանդամություն ստացածներից: Համոզված եմ՝ այդ իրավիճակում, երբ քննարկման օրակարգում էր Լավրովի պլանը, որը ենթադրում էր 5 շրջանի հանձնում՝ հետագայում եւս երկուսը տալու հեռանկարով, որովհետեւ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում նախատեսվում էր Արցախի կարգավիճակի հստակեցում, դա ավելի շատ էր տեղավորվում մեր օրակարգում, քան այն, ինչ ստացանք նոյեմբերի 9-ին:

Իշխանության տարբեր պատգամավորներ եւ նրանց ղեկավարն ասում են՝ երեք անգամ հումանիտար հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունները՝ զուգահեռ տանելով պատերազմի դադարեցման հնարավորությունների հետ, ինչը տրամաբանական չէ: Կամ նրանք չեն հասկանում, թե ինչ գործընթացների մասին են խոսում, կամ հասարակության մեջ փորձում են այդ միտքը մտցնել: Այդ հրադադարների հաստատման նպատակն էր լինելու հումանիտար որոշակի հարցեր լուծել, ինչին, իհարկե, Ադրբեջանը կարող էր չհամաձայնել»,- նշեց պատգամավորը:

Պատգամավորը համոզված է՝ եթե պատերազմի դադարեցման՝ այդ փուլում եղած առաջարկներն ընդունվեին եւ իրագործվեի, դա կենթադրեր այդ պահին բանակցությունների սեղանին եղած տարբերակների իրագործում, ինչի պարագայում, պնդում է, չէինք ունենա այս իրավիճակը:

«Եթե այդ տարբերակներում վերջնարդյունքում խոսվում էր 5-7 շրջանների՝ Ադրբեջանին փոխանցման մասին, ապա այս պատերազմի հետեւանքով 10 եւ ավելի շրջան հանձնվեց, իսկ պատերազմի վաղ փուլում դադարեցման դեպքում որեւէ խոսք չէր լինի Հադրութի եւ Շուշիի մասին: Հայաստանի ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչները՝ յուրաքանչյուրն իր մասով, նվազագույնը գնացել է արկածախնդրության, ինչի հետեւանքով մեկը մյուսի հետեւից տարածքներ ենք կորցրել, մի մասը՝ մարտով, մյուսը՝ հանձնելով, մեկ այլ մասը՝ բանավոր փոխըմբռնմամբ, եւ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը նույնիսկ եղածով չեն բավարարվել եւ ՀՀ-ի առջեւ զիջումների նոր օրակարգ են դրել»,- նշել է Աբրահամյանը: