Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան․ կնքննարկվի վաշինգտոնյան հռչակագիրը Մեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» և Թեհրանի մտահոգությունների մասին Երբ կմեկնարկեն Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները Քեսապում հրդեհներ են, իսկ հրշեջ մեքենաներ չկան. հոգեւորականը մանրամասներ է հայտնում Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. Սահակյան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար

Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան․ կնքննարկվի վաշինգտոնյան հռչակագիրըՄեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» և Թեհրանի մտահոգությունների մասինԱդրբեջանն AZAL-ի ինքնաթիռի խոցումը չի համարում միտումնավոր հարձակում. ԱլիևԵրբ կմեկնարկեն Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԼավրովը և Դարչիևը ժամանել են ԱլյասկաԵրևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ ՄխիթարյանըԼևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է Սենթ Լուիսում ընթացող կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետոՍկանդալային դատական գործեր քննած Վահե Դոլմազյանը 125.000 դոլարով նոր բնակարան է գնելՔեսապում հրդեհներ են, իսկ հրշեջ մեքենաներ չկան. հոգեւորականը մանրամասներ է հայտնումԱլյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. ՊեսկովԱՄՆ նախագահը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը գործարք կկնքի իր հետՌուսաստանը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը հայտարարել է անցանկալիԱդրբեջանցիները Ստեփանակերտում ոչնչացրել են նշանավոր անձանց պատվին կանգնեցված բոլոր 25 հուշարձաններն ու կիսանդրիներըԱմnւսինը կնnջ վրա բենզին է լցրել՝ պատճառելnվ այրվшծքներԱրմավիր-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Nissan»-ը, «VAZ»-ը և «Volkswagen»-ըՄիայնակ, բայց երջանիկ․ Բոնյայի բացահայտումըԿոտայքի մարզում կրակոցներ են հնչել․ կա վիրավորԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարըՊակիստանում ամուսինը փրկել է կնոջը կոկորդիլոսից«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմացԵրթևեկության եւս մեկ փոփոխություն կլինիՓորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառներըՍկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքըԶապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատունՍյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության թեմայի վերաբերյալ Մոսկվայի առաջին արձագանքը զրոյական էրԱյսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջՌուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերըԻսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah PasdaranՓաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրիցԿինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում»Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել էԻրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետԱռանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆԿարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. ՍահակյանՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի ՍուպերգավաթըՎարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ ենԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշում
Հայաստան

ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Իզմիրլյանի անվան մանկատուն. Ի՞նչ խնդիրներ են գրանցվել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը և հոգեբանը, 2021 թվականի հուլիսի 27-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել «Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: 

Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝

• սաների խնամքի, հանգստի ու կենցաղի պայմանները խախտում են երեխաների արժանապատվությունը: Խմբասենյակները գերբեռնված են, ննջարանները, խաղասենյակները և ճաշասենյակները բաժանված չեն, սենյակի ընդհանուր մակերեսը չի համապատասխանում սաների թվին, չկան պայմաններ որպեսզի սնունդը կազմակերպվի միաժամանակ: Օրինակ՝ այցի պահին արձանագրվել է, որ սենյակում բոլոր սաների միաժամանակյա ճաշը կազմակերպելու համար բավարար տարածք կամ կահույք չի եղել, սաներից ոմանք ստիպված բազմոցին են ճաշում կամ սպասում են, թե երբ աշխատակիցը կազատվի և իրենց կկերակրի: Մեկ այլ դեպքում նույն սենյակում կազմակերպվել է խմբի սաների մի մասի ցերեկային քունը, բայց խմբի մյուս սաների ակտիվ հանգիստը հնարավոր չէր կազմակերպել՝ շենքային պայմանների բացակայության պատճառով։

Այս իրավիճակը նաև երեխաների միջև վեճեր կամ լարվածություն է առաջացնում: Խնդիրն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ դեռ երեխաների հետ միասին բնակվում են 18 տարին լրացած չափահաս անձինք:

• Հաստատությունում «Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ մատյան» չի վարվում: Գլխավոր պատճառն այն է, որ անձնակազմն իրազեկված չէ օրենսդրական պահանջների մասին: Մինչդեռ, հաստատությունն իրականացնում է նաև սաների բժշկական օգնության կազմակերպում, ունի հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա և տրամադրում է սոցիալական ծառայություններ հաստատության սաներին: Ըստ այդմ, «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պարտավոր է վարել համապատասխան հաշվառման մատյան և յուրաքանչյուր դեպքով դրանում կատարել ամբողջական գրառումներ և ընթացքի վերաբերյալ արձանագրումներ:

Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ հաստատության սաների վարքային դրսևորումներով պայմանավորված՝ լինում են հանդարտեցման միջոցների կիրառության դեպքեր։ Որպես կանոն, սաների կողմից իրենց կամ այլ անձանց վնաս պատճառելու կամ նման վտանգի դեպքում անձնակազմը սանին հանդարտեցնում է, օրինակ, զբոսանքի կամ համոզելու միջոցով։ Դեղորայքային հանդարտեցման դեպքում այն կատարվում է «Դինապետրալ» դեղորայքով կամ դրա տարատեսակներով, ինչի մասին գրառում է կատարվում միայն տվյալ սանի անհատական բժշկական քարտում։ Ինչպես տեղեկացրել է անձնակազմը զսպման միջոցներ գործնականում չեն կիրառվում: Ուստի, Հաստատությունում գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ է նաև մշակել մեթոդական ուղեցույցներ բուժանձնակազմի համար՝ մատյանների պատշաճ վարման պահանջներն ապահովելու համար.

• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկմամբ՝ տնային ուսուցմամբ սովորողների կրթությունը, որպես կանոն, ձևական է, չի համապատասխանում նրանց կրթական կարիքներին և զարգացման հնարավորություններին: Պատճառներից մեկն այն է, որ պետությունը չի ներդրել սաների իրական կարիքներին համապատասխանող կրթական չափորոշիչներ և ծրագրեր:

Այցի պահին հաստատության 47 սաների կրթությունը կազմակերպվում էր հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատություններում, իսկ 38-ինը՝ տնային ուսուցմամբ: Առանձնազրույցների ընթացքում պարզվել է նաև, որ կան սաներ, ովքեր իրենց կրթության իրավունքը հանրակրթական ուսումնական հաստատություններում իրացնելիս բախվում են կամ վախենում են, որ կբախվեն ինտեգրման խնդիրների, խարանի, ինչի պատճառով էլ խուսափում են դպրոց հաճախելուց:

• Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ սաներին իրենց կենսաբանական ընտանիք վերադարձնելու և նրա հետ կապն ամրապնդելու հարցում դժվարություններ են առաջանում Խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ համագործակցելիս: Օրինակ՝ երբ ընտանիքի հետ աշխատելիս պետք է ներգրավել համայնքային սոցիալական աշխատողներին, խնամակալության և հոգաբարձության մարմինները չեն ապահովում արագ հետադարձ կապ և արձագանքում, հնարավոր չի լինում պարզել, թե կոնկրետ ով է աշխատում տվյալ ընտանիքի հետ:

• թեև հաստատությունում սաների կարիքներին համապատասխան լրացուցիչ հարմարությունների կարիք կա, սակայն կարևոր են անձնակազմի ջանքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքային պայմանները մատչելի դարձնելու ուղղությամբ: Օրինակ՝ թեև շենքի մուտքն ու ելքն ապահովող թեքահարթակը հարմար և անվտանգ է սաների տեղաշարժի համար, շենքի ներսում առկա է վերելակ, ապահովված է խմբասենյակներից դեպի այգի անխոչընդոտ տեղաշարժը, սակայն սանհանգույցներում հաշմանդամություն ունեցող անձանց համար բացակայում են բռնակները.

• պրակտիկ թիրախային վերապատրաստումների և մասնագետների սղության պատճառով չեն զարգանում սաների ինքնուրույն կյանք վարելու հմտությունները: Սաների հետ աշխատող մասնագետները, այդ թվում՝ դայակները, բավարար չեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛ աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա։ Օրինակ՝ պալիատիվ խնամքի կարիք կամ ինքնասպասարկման դժվարություններ ունեցող սաներին խնամում և աջակցում են 2 կամ 3 աշխատակից, այն դեպքում, երբ խմբում կան 12-14 սաներ: Լրացուցիչ մասնագետների կարիք կա նաև հաստատության այլ խմբերում։

Խնդիրն ավելի է սրվում, երբ բուժհաստատություններում հետազոտություններ կամ ստացիոնար բուժում ստանալու նպատակով անհրաժեշտություն է առաջանում սանին ուղեկցել բուժհաստատությունում կամ այնտեղ կազմակերպել նրա խնամքը։ Այս դեպքում հաստատությունում առանց այդ էլ բարձ աշխատանք կատարող անձնակազմն աշխատում է էլ ավելի դժվարին պայմաններում։

• հաստատության աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում աշխատանքի ծավալներին և այդ աշխատանքին ներկայացվող պահանջներին:

Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են և արձանագրված խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և դպրոցի տնօրենին։