Այսօր՝ 24 հուլիսի 2021թ., 00:00
Պահպանակներ արտադրողը ՄԻԵԴ-ում հաղթել է Վրաստանի կառավարության դեմ գործը ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Հյուսիսային Կիպրոսում թաղամասի բացման մասին Թուրքիայի հայտարարությունները Նիհարելուն խանգարող 5 ըմպելիք Հունաստանում կրճատել են QR-կոդ ստանալու ժամանակը, որն անհրաժեշտ է զբոսաշրջիկներին «Բարսելոնան» կխաղա «Յուվենտուսի» հետ Քաջարանի քաղաքապետի կալանքի դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է իշխանությանը երդում տված Արմեն Դանիելյանին. փաստաբան Մալայզիայում ուղեգլանով ճզմել են բիթքոինների մայնինգի ավելի քան 1000 սարք Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. շտապօգնության մեքենան բարձրացել է դիրքեր. գյուղապետ Յուրի Դուդը դատարանի առաջ է կանգնել Մորգենշտերնի եւ Իվանգայի մասնակցությամբ թողարկումների պատճառով Բաքուն հայտնում է հայ-ադրբեջանական սահմանի Քարվաճառի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ սպայի մահվան մասին Ճապոնիայի կայսրը Տոկիոյի Օլիմպիական խաղերը հայտարարեց բացված Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. 3 վիրավոր ունենք. ՊՆ Պան Գի Մուն. պանդեմիայի պատճառ է դարձել կլիմայի փոփոխությունը Մասկը հաստատել է, որ կրիպտոարժույթ ունի Գերմանիայում երկաթուղիներին հասցված վնասը գնահատվել է 1,3 մլրդ եվրո Վիտալի Բալասանյանի մոտ քննարկվել են Արցախի 8 համայնքներում ՏԻՄ արտահերթ ընտրություների հետ կապված հարցեր ԱՄՆ-ը եւ Իրաքը մինչեւ տարեվերջ կավարտեն Իրաքում ամերիկյան ռազմական առաքելության անցումը զուտ խորհրդատվականի Ինչպե՞ս ազատվել ատամների դյուրազգացությունից. 4 օգտակար խորհուրդ Անգելա Մերկել. Թուրքիան ԵՄ լիիրավ անդամ դառնալու որեւէ հեռանկար չունի Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 4 աճյուն Հաստ աղիի քաղցկեղի գլխավոր նշանները. ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսել է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների մասին Մակրոնը ժամանել է Տոկիո. Նա միակ նախագահն է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը Իտալիան կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր սերտիֆիկատ է սահմանում Կիպրոսի նախագահը խնդրել է ԵՄ-ին կոշտ արձագանքել Թուրքիայի անօրինական գործողություններին «Անփառունակ սրիկաների» աստղը կխաղա Վոլդանի դերը «Վարպետն ու Մարգարիտան» վեպի մոտիվներով ռուսական համանուն դրամայում Բենզեման վարակվել է կորոնավիրուսով Հնդկաստանում հորդառատ մուսոնային անձրեւներից հետո զոհվել է 18 մարդ Բաքվում շարունակում են «դատապարտել» հայ ռազմագերիներին Թուրքական ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի Շուշիում Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին Մխիթար Գալեյանը զոհվեց՝ փրկելով ընկերոջ կյանքը. ծնողները հրաժարվել են իրենց որդու մեդալն այս իշխանությունների ձեռքից վերցնել (տեսանյութ) Ֆրանսիան չպետք է կորցնի իր հնարավորությունը Հայաստանում. La Croix Կգա ժամանակ հարևանները կզղջան, որ հայերի հետ գլուխ են դրել Ինչ գույք եւ եկամուտներ է հայտարարագրել Արմեն Սարգսյանը Հարցը բլոգեր Լապշինը չէ, այլ այն, թե ոնց են նիկոլենք իրագործել կապիտուլյացիան Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից «Եթե հայերը ցանկանան, կարող են գրավել ամբողջ Ադրբեջանը». այսօր թշնամուն հանձնված Աղդամի ազատագրման 28–ամյակն է Որդու զոհվելուց ամիսներ անց հուղարկավորեցին նաև հորը՝ Ջրականում հերոսացած Ապարանցի Ռեմբոյին Ալիևը հայտարարել է, որ իր զորքերը «ոչ թե Հայաստանի տարածքում են, այլ Զանգեզուրի, իսկ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքն է» Երկու ծրար. ինչպես «բռնվեց» Իջևանի ոստիկանապետի տեղակալը. Տեսանյութ Ադրբեջանական իշխանությունները պետք է հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները ԿԳՄՍ նախարարի հավանական թեկնածուն դերասան Արթուր Մանուկյանն է Քերոբյանը գրում է, որ չնաշխարհիկ ծրագրեր է իրականացրել Սահմանադրական դատարանը ստանձնել է Փաշինյանի պաշտպանությունը. Արամ Վարդևանյան Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է անգամ ԱԺ պատգամավորներին․ Ռոբերտ Հայրապետյան ՍԴ-ն Նիկոլի «շինելու» սպառնալիքին զավեշտալի բացատրություն է տվել Կարելի է Ադրբեջանի հանդեպ հանդուրժողականության, հաշտեցման ու բարիդրացիության քարոզը հետայսու անվանել զեյնաբիզմ Հիմա այդ որոշումները դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ ունեի՞ն, թե՞ այս ընտրության փրկօղակ էին. Վարդեւանյան «Հավատում ենք, որ վերադառնալու ենք Հադրութ». 15-ամյա Ժասմինն ու Բորիսը՝ Երեւանում իրենց ստեղծած քվեստի մասին Նորմալ մարդիկ հերթով հեռանում են իշխանությունից ԿԸՀ որոշումից իշխանությունը նորից կշահի Տարօրինակ ակտիվություն՝ Հայաստանի շուրջ Ինչի՞ց է վախենում իշխանությունը. ԱԺ-ում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել Փաշինյանը հրահանգել է դադարեցնել Մարությանի դեմ արշավները. ինչ է փոխվել Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը․ Ժոնաթան Լաքոտ Վարորդները խիստ զայրացած են. ինչ վիճակ է հեղուկ գազի շուկայում Երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարումը մեծացրեց տարածաշրջանային լարվածությունը. Վիկտորիա Նուլանդ Գյուղացիները ծանր վիճակում են. անասնակերի պակասի պատճառով կարող են կրճատել գլխաքանակը «Ի՞նչ կունենայինք մենք, եթե Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի չունենար 2018-ի ապրիլյան հեղաշրջումը…»․ Սենոր Հասրաթյան Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին․ Տիգրան Աբրահամյան Երասխում տեղի ունեցող գործողություններում կա շատ ուժեղ թուրքական մասնակցություն. Ռուբեն Սաֆրաստյան Փաշինյանի իշխանությունը 2 միլիարդ 786 միլիոն է տվել չարաշահումների և մի քանի դրվագով դատապարտված նախկին քաղաքապետի ընկերությանը Թուրքը կանգնած կրակում է Երասխի վրա, կապիտուլյանտն ասում է՝ ճգնաժամը հաղթահարված է՝ «Ребята, давайте жить дружно» Եթե մի պաշտոնավոր ծնողին խոսք է տալիս, որ Տրդատին պատասխանատվության կկանգնեցնի, բայց հիմա տանում է պատգամավոր, էլ ի՞նչ ասեմ. Ծեծված փոխգնդապետի եղբոր արձագանքը «Խորհրդավոր» ընթրիք. արևմտյան դեսպանները Մակունցին բացատրել են Կալանավորված պատգամավորները կստանան մանդատները Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունների մասին Արևմուտքը Ղարաբաղյան հարցում 3 ճանապարհ ունի. եվրոպացի վերլուծաբան Հայաստանի Հանրապետությունն այսօր պաշտպանություն չունի. գլխատեցին բանակը և դարձրին կառավարվող մանեկենների մի համախմբություն. Արտակ Զաքարյան Վարդանի շիրմաքարի մոտի ծաղիկների միջից հաճախ եմ հանում գրություններ, որտեղ գրված է. «Մի օր մենք քեզ ասելու ենք՝ Վարդան, հանգստացիր, Շուշին ազատագրված է» Ծեծկռտուք՝ ՊՎԾ-ում. Տիգրան Ուլիխանյանը չի մեկնաբանում Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված Մենք թույլ չենք տա, որ Թուրքիան զորքեր մտցնի Աֆղանստան. «Թալիբան» Հայաստանի իշխանությունները բռնապետական կարգեր են հաստատել՝ վախի մթնոլորտ ստեղծելով. հոգեբան Եվրոպացիների կեսը պատվաստվել է, սակայն երկրներում գրանցվում է վիրուսով վարակվելու դեպքերի աճ Նիկոս Դենդիաս. թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ Բաքվում հայտնել են «դատական» ֆարսի ավարտի մասին. 13 հայ ռազմագերիներ «դատապարտվեցին» 6 տարվա ազատազրկման «Կլոնից» Խադիջան 30 տարեկան է․ ինչ տեսք ունի այժմ Ժադիի դուստրը
Հարցում

Ջևան Չելոյանց. Փորձում եմ ստեղծել ակումբ, որը կգործի նաև ինձնից հետո

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցն ակումբի մամուլի ծառայության հետ հարցազրույցում խոսել է թիմի ելույթներից, ներկայացրել իր մտահոգությունները հայկական ֆուտբոլի շուրջ եւ պատմել, թե ինչ ծրագրեր կան առաջիկայում։

Հարցազրույցը սկսենք «Մարիբորի» հետ խաղի մասին խոսելով։ Ի՞նչ տպավորություններ ունեք։

Այս խաղերը մեծ դպրոց էին մեր ֆուտբոլիստների համար։ Փորձ կուտակելու հրաշալի հնարավորություն էր։ Միշտ ավելին ես ցանկանում։ Բոլորն էլ խաղում են հաղթելու համար, բայց երբեմն պարտություններն էլ ուսուցողական են լինում։ Ես գոհ եմ մեր թիմի ցուցադրած խաղից։ Մեծ հույսեր ունեմ, որ այս խաղերը կօգնեն մեզ հետագայում, ինչպես առաջնությունում, այնպես էլ միջազգային խաղերի ժամանակ։ Հուսով եմ, որ դրանք շատ կլինեն։

Ամփոփենք ավարտված մրցաշրջանը։ 3-րդ հորիզոնական եւ ուղեգիր դեպի Կոնֆերենցիաների լիգա։ Գո՞հ եք այն ամենից, ինչ ցույց տվեց թիմը։

Կարծում եմ, որ բոլորի համար էլ գաղտնիք չէ, թե որքան բարդ ստացվեց նախորդ մրցաշրջանը։ Ֆուտբոլի հետ կապ չունեցող շատ ցնցումներ եղան՝ պանդեմիա, պատերազմ ու դրանք իրենց ազդեցությունը թողեցին։ Ինչ վերաբերում է մեր թիմի արդյունքներին, ապա ես կարծում եմ, որ մենք մեր նվազագույն խնդիրը կատարել ենք՝ զբաղեցնելով մրցանակային տեղ։ Միշտ էլ ցանկանում ես ավելին ունենալ, բայց այն ամենն ինչին մենք հասել ենք նույնպես վատ չէ, բայց պետք է առաջ շարժվել։

Ի՞նչն ամենաշատը Ձեզ դուր եկավ այս թիմում եւ ի՞նչը դուրը չեկավ։

Դուր եկավ այն, որ ցանկություն կար։ Եթե մարդկանց մոտ լինում է ցանկություն, ապա գրեթե միշտ նրանք հասնում են իրենց նպատակներին, բայց դրանից զատ այլ բաղադրիչներ էլ կան։ Հնարավորություն, տաղանդ, պայմաններ, լավ մարզիչ և այլն․․․ Մեզ մոտ ձևավորվել է հիմքը և կարծում եմ, որ դա ամենագլխավորն է։ Հենց այդ հիմքի վրա էլ կկառուցենք ապագան։ Իսկ այն հարցին թե ինչը դուր չեկավ, ապա ասեմ, որ նրանք իմ ֆուտբոլիստներն են ու եթե ինչ-որ բան էլ ինձ դուր չգա, ապա այն կմնա ինձ հետ։

Նախորդ հարցազրույցում դուք նշել էիք, որ այս տարի ավելի շատ ներդրում եւ ռեսուրսներ ներդնելու եք ակումբի գլխավոր եւ երկրորդ թիմերում։ Ի՞նչ է արվել եւ ի՞նչ փուլում ենք գտնվում։

Շատ բան է արվել իրականում։ Ամենակարևորն այն է, որ մենք համակարգել ենք մեր աշխատանքը։ Ամբողջությամբ համալրել ենք գլխավոր թիմի մարզչական շտաբը, բոլոր ուղղություններով աշխատող մասնագետներ ունենք, նույնն էլ կասեմ երկրորդ թիմի մասին։ Լավ համալրումներ ենք ունեցել, դա վերաբերում է բժշկական սարքավորումներին, GPS սարքերին և այլն․.․ Ֆուտբոլիստների համար մարզվելը դարձել է հետաքրքիր, իսկ դա քիչ կարևոր չէ։ Թե՛ գլխավոր թիմում, թե՛ երկրորդում երիտասարդ մարզիչներ ունենք, դա նույնպես պակաս կարևոր չէ։ Ճիշտ է, միշտ ցանկանում ես որ մարզիչը փորձառու լինի, բայց դա ձեռք է բերվում տարիների ընթացքում։ Եթե մարդը հիմա չսկսի աշխատել, նա երբեք փորձ չի հավաքի։ Մենք երիտասարդ մարզիչներ ունենք և հուսով եմ, որ դա մեզ օգուտ կտա։ Նրանք իրենց թիմերի հետ զուգահեռ փորձ կհավաքեն։ Երկրորդ թիմում Արամ Բարեղամյանն է, նրա մարզչական աշխատանքի մասին դեռ վաղ է գնահատական տալը, բայց այն ամենն ինչ տեսնում եմ երկրորդ թիմում ինձ դուր է գալիս, հուսով եմ, որ դա կզարգանա, ինչ վերաբերվում է Ռոբերտ Արզումանյանին, ապա ասեմ, որ նա մեզ մոտ աշխատել է «Ուրարտու-2»-ում և ես տեսել եմ ինչպես է փոխվում թիմի խաղը ու այն փաստը, թե ինչպես էր գլխավոր թիմը խաղում նախորդ մրցաշրջանի վերջնամասում ինձ հիմք է տալիս մտածելու որ ճիշտ ենք վարվել։

Մրցաշրջանի ընթացքում մարզչական փոփություն տեղի ունեցավ։ Ալեքսանդր Գրիգորյանի աշխատանքն ինչպե՞ս կամփոփեք։

Ես իմ խորին շնորհակալությունը պետք է հայտնեմ Ալեքսանդր Գրիգորյանին, նա շատ բան է տվել այս ակումբին։ Նա աշխատել է ամենադժվար ժամանակներում։ Այն մարզիչներից, որոնք եղել են այստեղ նրանից առաջ, նա ամենից մեծ ներդրումն է ունեցել թիմի կայացման գործում, դա չի կարելի չգնահատել։ Բայց մարզչի ճակատագիրն է այդպիսին․․․ Ես միայն դրականը կարող եմ ասել Ալեքսանդր Գրիգորյանի մասին։ Իմ կարծիքով նա ամենաչգնահատված մարզիչն է Ռուսաստանում, չեմ էլ խոսում Հայաստանի մասին։ Շատ ուժեղ մասնագետ է։ «Ալաշկերտի» հետ նա չեմպիոն դարձավ։ Բոլորը կարող են ասել, որ ընդամենը երեք խաղ է անցկացրել, բայց նա դրանք հաղթել է։ Ֆուտբոլը եթե շաղկապը չի սիրում։ Չգիտեմ, մեկ ուրիշը կկարողանա՞ր չեմպիոն դառնալ, բայց փաստն այն է, որ նա արել է։

Միխայիլ Վարտապետովն ավարտեց իր գործունեությունն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում, ինչպե՞ս կամփոփեք նրա աշխատանքը։

Նրա ու նրա կատարած աշխատանքի մասին էլ միայն դրականը կասեմ, որովհետև նա համակարգեց ու կառավարեց ակումբի բժշկական բաժնի աշխատանքը։ Դա շատ կարևոր է։ Ես նրան շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ, շատ բարձր մակարդակի մասնագետ է, մինչև Հայաստան գալը նրա գլխավորած բժշկական բաժինը «Սպարտակում» ճանաչվել էր լավագույնը Ռուսաստանում։ Խորին շնորհակալություն ենք հայտնում նրան և ես անձամբ շատ ուրախ եմ, որ նա աշխատել է մեզ մոտ, հուսով եմ, որ օրերից մի օր էլի կվերադառնա։

«Ուրարտուի» ղեկավարության հետ հարցազրույցներում միշտ արդիական է երիտասարդներին խաղաժամանակ տալ-չտալու հարցը։ Այս տարի մեծ թվով երիտասարդներ խաղացին, ի՞նչ կասեք այդ մասին։

Գիտեք ես նպատակ չունեմ, որ մեր թիմում խաղան միայն մեր սաները, բայց որքան շատ լինեն նրանք, այնքան ավելի լավ կլինի։ Ես այս ակումբում եմ 7 տարի և արդեն հասունանում են այն պատանիները, որոնք երբ եկա 13-14 տարեկան էին։ Դա նպատակ էր․․․ Չեմ ուզում ասել, որ մենք հասել ենք դրան, բայց բալանսը սաների ու մյուս ֆուտբոլիստների համար պետք է պահպանել, որովհետև միշտ համադրություն է պետք, առողջ համադրություն։ Դա նույնպես Ալեքսանդր Գրիգորյանի վաստակն է։

Ավարտված առաջնությունից ի՞նչ տպավորություններ ունեք։ Մակարդակը բարձրացե՞լ է։

Մեր առաջնության մակարդակը երևում է միջազգային հարթակում։ Իմ կարծիքով, քո իսկական մակարդակը միայն այդտեղ կարող ես տեսնել։ Ես չեմ ուզում այլ ակումբների մասին խոսել, որոնք նույնիսկ 3-րդ փուլ և փլեյ-օֆֆ են հասել, բայց գիտեք, ամեն ինչ կախված է թիմի խնդիրներից։ Ի՞նչ ունի «Արարատ-Արմենիան»՝ ընդամենը մեկ թիմ։ Թող ղեկավարներն ու ոչ ոք չնեղանա։ Ես ոչ մեկին նեղացնելու միտում չունեմ։ Բայց փաստն այն է, որ ընդամենը մեկ թիմ ունեն, իսկ մենք նման խնդիր չունենք։ Մենք ունենք նպատակ ունենալ լավ ակումբ։ Դրանք տարբեր բաներ են։ Երբ լինի լավ ակումբ, այդժամ էլ կլինի արդյունքների մշտականություն։ Ցավոք, դա միայն «Արարատ-Արմենիայի» խնդիրը չէ, մեր Պրեմիեր լիգայի ակումբների մեծամասնությունն ունի ընդամենը մեկ թիմ։ Հիմա տեսեք, «Նոան» հայտարարեց ստրատեգիայի փոփոխության մասին, դա ինձ ուրախացնում է։ Նրանք փորձում են նորմալ ակումբ ստեղծել, որքան շատ լինեն նման ակումբները, այնքան բարձր մակարդակի վրա կլինի հայկական ֆուտբոլը, դա աքսիոմ է։

Հայկական շատ ակումբներ, որոնք ունեն փաստացի ընդամենը մեկ գլխավոր թիմ, ունեն հստակ դիրքորոշում՝ փող ծախսել, բերել լեգեոնականների, եվրագավաթային ուղեգիր վաստակել ու այտնեղ խաղալով ծախսած գումարները հետ բերել ու ինչ-որ չափով էլ գումար վաստակել։ Դուք ինչո՞ւ այդ ճանապարհով չեք գնում։ Առաջին հայացքից շահավետ է թվում։

Այսօրվա աշխարհն է այդպիսին, որ փողը շատ բան է որոշում, բայց կան հիմնաքարային սկզբունքներ ու դրանք կան ցանկացած բնագավառում՝ լինի ֆուտբոլ, թե նավթաարդյունաբերություն, ի դեպ այդ առումով նավթաարդյունաբերությունն ինձ հոգեհարազատ է, որովհետև այնտեղ ամեն ինչ երկարաժամկետ է։ Առնել-ծախել չկա։ Ցանկացած նախագիծ կյանքի կոչելու համար նվազագույնը 10-15 տարի է պահանջվում։ Մեր ակումբների մեծամասնությունը կախված է մեկ անհատից։ Չլինի սեփականատերը, չի լինի ակումբը։ Ես փորձում եմ ստեղծել մի ակումբ, որը կգործի նաև ինձնից հետո և ես գիտեմ, թե ինչպես դա անել։ Այս ակումբը պետք է ապրի միշտ։ Այո, ես մյուսներին ոչնչում մեղադրել չեմ կարող, դա նրանց ճանապարհն է, բայց մենք կգնանք մեր ճանապարհով։

Հավաքականի վերջին հաջող ելույթները ոգեւորել են բոլորին, սպասելիքները մեծացել են։ Շատերն ասում են, որ եթե մեր հավաքականը լավ է խաղում ուրմեն մեր ֆուտբոլում ամեն ինչ լավ է, դա այդպե՞ս է։

Ոչ, հայկական ֆուտբոլը գտնվում է սաղմնային վիճակում։ Այն կամաց-կամաց սկսում է ծնվել։ Ես այդ մասին երբեք չեմ խոսել, բայց հիմա կասեմ, որ ինքս դեմ էի, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը լինի արտասահմանցի։ Կարծում եմ և հիմա էլ այդ մտքին եմ, որ ազգային հավաքականը պետք է գլխավորի տեղացի մարզիչը, մեկը, որը մոտ է մեր մտածելակերպին։ Բայց ես այս հարցում արժանին են մատուցում Արմեն Մելիքբեկյանին, նա կռահեց գլխավոր մարզչին։ Նրան ասել եմ այդ մասին։ Ես ընդունեցի, որ սխալվել եմ։ Չէի ճանաչում Խոակին Կապառոսին, բայց կեցցե՛ն լավ մասնագետի ընտրեցին, սակայն ես հույս ունեմ, որ հավաքականի ապագա գլխավոր մարզիչը կաճի մեր ակումբում։ Իսկ հավաքականը դեռ ոչինչ չի հաղթել։ Հաճելի է, որ նման աժիոտաժ կա, ես էլ բոլորի նման ուրախանում էի մեր թիմի հաջողություններով, բայց որպես երկրպագու ավելին եմ ուզում։ Եթե հավաքականը դուրս գա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, ապա երկրպագուների 90 տոկոսը կցանկանա, որ մերոնք աշխարհի չեմպիոն դառնան, միայն 10 տոկոսը կգիտակցի, որ նման արդյունքի հասնելու համար դեռ շատ ու շատ բաղադրիչներ են պետք, բայց նրանք էլ կերկրպագեն, այդպիսինն է ֆուտբոլը։

Ֆեդերացիայի աշխատանքից գո՞հ եք։

Եթե ներքին առաջնության անցկացման մասին եք հարցնում, ոչ, եթե հավաքականի, որն այսօր քիչ թե շատ խաղում է, ապա՝ այո։ Բայց ուզում եմ ասել ամենակարևորը։ Ոչինչ միանգամից չի լինում։ Շատ լավ գիտեք, որ մենք ենք առաջադրել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը, ուզում եմ ասել, որ դրանում մենք մեկ վայրկյան էլ չենք փոշմանել։ Եթե հիմա էլ ընտրություն լիներ, ես նորից նրան կառաջադրեի։ Այլ մարդու ես չեմ տեսնում, նա բավականին երիտասարդ է, կարողանում է լավ շփվել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ, ողջամիտ է, մտածում է ճիշտ ուղղությամբ։ Ոմանք ինձ ասում են․ «Դե նա ընդամենը մեկնաբան է»։ Հետո՞։ Ես էլ ժամանակին փականագործ եմ եղել․․․ Բոլորն էլ միշտ ինչ-որ կետից սկսում են։

Շատերն են խոսում առաջնության անցկացման ձևաչափից, նշում են, որ Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելը անհրաժեշտ է, բայց ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արվում։

Հայաստանում միայն վերջերս են որոշել, թե քանի թիմ է հանդես գալու․․․ Ամեն ինչ պետք է լինի ըստ կանոնակարգի։ Ֆեդերացիան է կազմակերպում մեր առաջնությունները և այստեղ ամենից շատը հենց նրանց մեղավորությունն է։ Պետք է հստակ պայմաններ լինեն, որոնք անխափան պետք է կիրառվեն։ Մեզ մոտ օրենքներն անընդհատ փոփոխվում են։ Ասում եմ, ինչո՞ւ է փոխվել խաղացանկը, ասում են այս ակումբը հեռացել է առաջնությունից։ Հեռացել՝ հեռացել է Աստված նրանց հետ, բայց օրենքները դրանից չպետք է փոխվեն, իսկ Պրոֆեսիոնալ լիգան անհրաժեշտ է։ Կա նման արտահայտություն ֆուտբոլն ազգային էկոնոմիկայի հայելին է, անհնար է զարգացնել ֆուտբոլը, առանց երկրի զարգացման։ Անընդհատ խոսում են սա կբարձրանա վերև, մյուսը կիջնի։ ԲԿՄԱ-ն էլ խաղալու է, բայց մրցանակային տեղ զբաղեցնելու դեպքում եվրագավաթներին չի մասնակցելու։ Անհասկանալի է։ Մարզիկն ինչպե՞ս է առաջադիմելու, եթե գիտի, որ հաջողության հասնելուց հետո եվրագավաթներում չի խաղալու։ Իբր այդ քայլը օգտակար է հավաքականի համար։ Գիտեք, այդպիսի հազար փորձարկում է արվել և քիչ բան է, որ օգտակար է եղել։

Ի դեպ ԲԿՄԱ-ի՝ Պրեմիեր լիգայում խաղալ-չխաղալու մասին ՀՖՖ-ն կարծիք էր հարցրել ակումբներից։ Ի՞նչ պատասխան է տվել ակումբը։

Մենք դեմ չենք որ առաջնությունում 10 թիմ լինի, բայց դեմ ենք նրան, որ մասնակիցների մեկը լինի մրցակցությունից դուրս։ Ով ինչ ուզում է կարող է ասել, բայց սա ուղիղ ճանապարհ է դեպի կոռուպցիա։ Երբ ՀՖՖ-ն հարցում անցկացրեց ԲԿՄԱ-ի Պրեմիեր լիգայում խաղալ-չխաղալու մասին, մենք մեր նամակում հստակ արձանագրել էինք այդ մասին։ Կողմ ենք, որ 10 թիմ մասնակցի, բայց դեմ ենք որ նրանցից մեկը դուրս մնա մրցակցությունից և մրցաշարային հետաքրքրություններ չունենա։ Ինչպես կարելի է ակումբին ասել․ «Դուք խաղացեք, բայց եթե ինչ-որ բան էլ հաղթեք ոչինչ չի լինելու»։ Ինչպե՞ս կարելի է։ Եթե ֆեդերացիան չի կարողանում այնպես անել, որ ՈՒԵՖԱ-ն ճանաչի ԲԿՄԱ-ն և թույլ տա, որպեսզի նրանք առաջ գնան, ապա պետք չէ նրանց ընդգրկել Պրեմիեր լիգայում։ Մեր դիրքորոշումն այսպիսինն է։ Որոշումն արդեն կայացվել է, ԲԿՄԱ-ն խաղալու է Պրեմիեր լիգայում, բայց նորից կրկնում ենք, որ դա ուղիղ ճանապարհ է դեպի կաշառակերություն։

Բազմիցս նշել եք, որ ուզում եք ակումբի համար նոր մարզադաշտ կառուցել։ Ձեր վերջին հարցազրույցում նշել էիք, որ դրական տեղաշարժ կա այդ հարցում, հիմա ի՞նչ նորություն կա այդ առումով։

Ես շարունակում եմ ունենալ այդ նպատակը, առաջխաղացումներ այդ առումով կան, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում։ Երբ ամեն ինչ ավելի հստակ լինի, մենք ավելի մանրամասն կխոսենք այդ մասին։

Մեր երկրում բավականին դժվար ժամանակներ են հիմա, հետպատերազմական վիճակ, պանդեմիա, նաեւ քաղաքական ինչ-որ անհասկանալի գործընթացներ, որքանո՞վ է հիմա կարեւոր ֆուտբոլի զարգացումը։

Կարևոր է, անչափ կարևոր։ Ֆուտբոլը հոգու հանգստացում է, և դա բոլորը գիտակցում են։ Հավաքականի այս երեք հաղթանակները, նաև այն հաղթանակը Ազգերի լիգայում դա ցույց տվեցին։ Վրաստանը մեզնից այդքան էլ հարուստ երկիր չէ, բայց այնտեղ օգնում են բոլոր ակումբներին։ Հայկական ակումբները կառավարությունից օգնություն չեն ուզում։ Միգուցև դա ճիշտ է, բայց այդ ուղղությամբ մտածել պետք է։ Ֆուտբոլը կազմակերպչական առումով ինչ-որ արտոնություններ պետք է ունենա։ Կույր է այն ղեկավարը, որն այդ մասին չի մտածում։ Ֆուտբոլը դա մարդիկ են և նրանց նորից պետք է վերադարձնել մարզադաշտեր։ Ամեն ինչ պետք է վերադառնա իր բնականոն հունին։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan