ՆԵՌԸ. Խաչիկ Մանուկյան
Դժոխքի հրճվանքն ինձ մատուցեց
Այս կոտոշավոր խեղկատակը,
Սա չար ուժերի ոտքի տակ է՝
Որպես երկիրս կեղեքող ցեց:
Սա մեր դեմ լարված մի թակարդ է,
Մեզ խարդավանքով պիտի որսա,
Մի արնածարավ հրեշ է սա՝
Ցավ ու դավերի այս մակարդը:
Մի ուրիշ կավից քեզ կշինենք՝
Իմի բերելով մեր ողջ ջանքը...
Թրատվելու է ձեր հրճվանքը,
Հաղթանքս լափած գայլաշնե՛ր: