Պուտինը ժամանել է Մոնղոլիա
Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խալխին Գոլում կմասնակցի խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին։
Բացի այդ, կողմերը բանակցություններ կվարեն նեղ և ընդլայնված կազմով։
Նրանք կքննարկեն միջազգային և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև կքննարկեն համապարփակ ռազմավարական գործընկերության երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։
Ինչպես նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցություններից հետո նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Human Rights Watch-ը հայտարարել էր, որ Մոնղոլիան պետք է մերժի Պուտինի մուտքը կամ ձերբակալի նրան։
«Մոնղոլիան կխախտի իր միջազգային պարտավորությունները՝ որպես ՄՔԴ անդամ, եթե թույլ տա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այցելել և չձերբակալի նրան», - ասել է կազմակերպության միջազգային արդարադատության հարցերով ավագ խորհրդական Մարիա Ելենա Վիգնոլին։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից