Վիճաբանության ժամանակ բահով հարվածել էր հարևանի գլխին
Հունիսի 18-ին, ժամը 16.20-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրել էր, որ Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկը շտապ ոստիկան մոտենա:
Ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ին հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի ընթացքում էլ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 69-ամյա տղամարդը իր հողամասում որսորդական հրացանից օդ է կրակել, ինչի պատճառով էլ հարևանների միջև վիճաբանություն է սկսվել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց, իսկ 35-ամյա երիտասարդը բահով խփել է 69-ամյա հարևանի գլխին:
69-ամյա տղամարդուն պատկանող «ՏՕԶ» տիպի որսորդական ողորկափող հրազենը առգրավվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին:


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից