Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները» Վրաստանին զսպելու համար Ադրբեջանը Հայաստանի հետ էլ ավելի կբարելավի հարաբերությունները Freestyle Chess Grand Slam Final. Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին եւ նվաճեց տիտղոսը Գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ազգային հավաքականների փոփոխությունների մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի կնքումը լայն հեռանկարներ է բացում Հարավային Կովկասում. Տոկաև Կալիֆոռնիայում գազի պայթյուն է տեղի ունեցել․ 6 մարդ է վիրավորվել 2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ին Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու 200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատարանում է Կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել Աննա Հակոբյանի անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆԲեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»Վրաստանին զսպելու համար Ադրբեջանը Հայաստանի հետ էլ ավելի կբարելավի հարաբերությունները Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկումFreestyle Chess Grand Slam Final. Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին եւ նվաճեց տիտղոսըԳործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակըԹրամփը մտադիր է մեղմացնել մարիխուանայի դեմ դաշնային սահմանափակումներըՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ազգային հավաքականների փոփոխությունների մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի կնքումը լայն հեռանկարներ է բացում Հարավային Կովկասում. ՏոկաևԴեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար. ՄՍԾԿալիֆոռնիայում գազի պայթյուն է տեղի ունեցել․ 6 մարդ է վիրավորվել2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ինՍնուփ Դոգգը նշանակվել է ԱՄՆ հավաքականի պատվավոր մարզիչ Օլիմպիադա-2026-ինԵրևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատարանում էՆիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Իլհամ ԱլիևինԿեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել Աննա Հակոբյանի անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետՄեսսին Հնդկաստանում անձամբ կբացի իր 20-մետրանոց արձանը. տեսանյութԴուա Լիպան նոր տեսքով ցուցադրել է իր գայթակղիչ կազմվածքը՝ նոր կերպարով Մինեսոթայում ներգաղթյալների դեմ գործողության ընթացքում ձերբակալել են ավելի քան 400 մարդու. NBCVogue-ը վիճաբանություն է առաջացրել իր «55 լավագույն հագնված հայտնիների» ցուցակով. Հռոմի պապը և Միշել Օբաման Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունումԲիանկա Սենսորին՝ բորդո լատեքսով. ևս մեկ էպատաժային տեսք Քլոե Քարդաշյանը չորս տարի սեքսով չի զբաղվել. «Ես այնտեղ արդեն սարդոստայն ունեմ» Քեյթ Միդլթոնը «թշնամիներ» ունի թագավորական ընտանիքումՊայթյուն Նորապատ գյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներՀնագետները հայտնաբերել են 1400 տարեկան խորանարդաձև գանգ«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը վերադարձրել է մրցանակը՝ Իսրայելի մրցույթին մասնակցելու թույլտվության պատճառովԻնչպես են հռոմեական քաղաքները ոչնչացրել առողջությունը. Հնագետները բացահայտել են քաղաքաշինության ավերիչ հետևանքներըԵրաժշտության ուսուցչուհին կդատապարտվի 14-ամյա աշակերտին գայթակղելու համար14 հոգեկան խանգարումներ ընդհանուր արմատներ ունեն. NatureՍտում են բոլորը. ապատեղեկատվություն տարածում են ոչ միայն մարդիկ, այլեւ կենդանի այլ օրգանիզմներըԹալանել են նաեւ Բրիտանական թանգարանը. պարզվում է` Լուվրից մեկ ամիս առաջԿինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի հետ քննարկվել են մշակութային մի շարք նախագծերԲեքհեմները հրաժարվել են իրենց հարսի հետ հաշտեցման ջանքերից Ուկրաինան հայտարարել է նախագահական ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքների մեկնարկի մասինԵՄ-ն պատրաստվում է հարված հասցնել Ռուսաստանի «ստվերային նավատորմին»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԿինը ոստիկանությանը հայտնել է, որ մետրոյի վագոնում անհայտ անձը դիպչել է իր ոտքինՖիլիպինները կարող են հյուրընկալել Պուտինի և Թրամփի հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանըՄԱԿ-ը արժանապատվորեն կատարում է իր առաքելությունը, ասել է ՊուտինըՄեծ Բրիտանիան ստեղծել է նոր ռազմական հետախուզական ծառայություն՝ աճող սպառնալիքների պատճառովՍկանդալ Թուրքիայի խորհրդարանում. սեռական բռնություն անչափահաս ուսանողների նկատմամբՈւրալօղլու․ Առանց Թուրքիա կայունություն լինել չի կարողՎիզաների ազատականացման շրջանակում ԵՄ գնահատող առաքելությունը հյուրընկալվել է Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում2026 թվականի պաշտպանական բյուջեն նախատեսում է աննախադեպ ներդրումներ ԱՄՆ զինված ուժերում. ԹրամփFinancial Times-ը հայտարարել է տարվա մարդունԱրարատի գագաթն ավելի է ճերմակելԱՄՆ-ն կմասնակցի դեկտեմբերի 13-ին Եվրոպայում Ուկրաինային նվիրված հանդիպմանը. Թրամփ
Կարծիք

Ընդդիմադիր պատգամավորից գաղտնի են պահել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպումը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը

Երկու օր առաջ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ պաշտոնական այցով Հայաստան ժամանող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը՝ այցի շրջանակներում հանդիպելու է նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ։

Սա բնական է․ այսպիսին են ժողովրդավարության կանոնները հարգող ԵԱՀԿ արարողակարգն ու ավանդույթը։

Այսպես են արել Հայաստան այցելած ԵԱՀԿ բոլոր բարձր պաշտոնյանները՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդելֆելդը /2022/, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման/2023/, ԵԱՀԿ նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին/2023/:

Փորձում եմ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ քարտուղարությունից ճշտել հանդիպման վայրն ու ժամը/ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի մշտական երեք անդամներից մեկը ես եմ/։

Տարակուսելի պատասխան եմ ստանում՝ միայն Ալեն Սիմոնյանի հետ է հանդիպելու Իեն Բորջը։ Հետո տարածված հաղորդագրության և ռեպորտաժի մեջ երևում են պատվիրակության մյուս երկու՝ իշխանական ներկայացուցիչները՝ Ս․ Խանդանյանն ու Մ․ Կարապետյանը։

Քստմնելի ասելը մեղմ է, սա վարք է՝ ժողովրդավարության բաստիոնի վախեցած ու նողկալի վարքը, անվերջ ստելու ու քաղաքական գողությամբ զբաղվելու վարքը։

Ասենք թե չհանդիպեցի և չասեցի այն, ինչ պիտի ասեի, այն, ինչը երբեք չէր կարող հաճո լինել, ասենք թե Իոն Բորջին խաբեցիք կամ մոլորեցրիք, թե ներկա է ողջ պատվիրակությունը։ Բայց դրանից իրականությունր չի փոխվում։

Բայց ինձ միթե՞ կլռեցնեք․․․ հարթակները շատ են, առջևում ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովն է։

Եվ, եթե ձեզ թվում է, թե ԱԺ հաստ պատերի ու դարպասների ներքո կարելի է չտեսնել ձեր սուզվող նավը՝ սխալվում եք։ Ի դեպ ձեր հենց այս վարքն ու բարքերն են տեղ գտել միջազգային կառույցների զեկույցներում։

Այս ամենը ողորմելի է, փողոցում ոհմակով ման եկող ու խաղաղ ցուցարարներ որսացող ու լռեցնող կարմիրբերետավորներից ոչնչով չեք տարբերվում։

ՍՈւՏ, ՎԱԽ Ու ՓՈՔՐՈւԹՅՈւՆ․ ուրիշ ոչինչ։

Ի դեպ, մեզ ինչ-որ կայսրությունների հետ գործակցության մեջ մեղադրող, արևմտամետ քպականներին հիշեցնեմ, նոյեմբերի 9-ին Պուտինի հետ հանդիպումից հետո պաշտոնական Հայաստանը վերահաստատել է իր ցանկությունը, որ Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանները պաշտպանեն ռուսական սահմանապահ զորքերը»։