Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին Իսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետԳնահատել են Իրանի միջուկային զենք ստեղծելու կարողությունը Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ՝ 200 կգ պայթուցիկ նյութովԱրեգակի վրա տեղի է ունեցել ամսվա ամենահզոր բռնկումըՊատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում MI6-ի ղեկավարի պաշտոնը կին կզբաղեցնիThe Wall Street Journal. Պենտագոնը տասնամյակներ շարունակ խրախուսել է ամերիկացիների հավատը ՉԹՕ-ների նկատմամբԵղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել, մոխրացելԹել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը վնաս է կրել հրթիռի բեկորներիցԱմերիկացի սենատորները նախազգուշացրել են ԱՄՆ-ին Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնելուցՈստիկանի կողմից լրագրողի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու դեպքով ծառայողական քննություն կա արդեն իսկ. ՆԳՆՔասախում բողոքի ակցիայի 11 մասնակից է բերման ենթարկվելԻրանի գործողություններն Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու ռեժիմի լիակատար ոչնչացումը. ԻՀՊԿՔասախում ակցիայի ժամանակ կարմիր բերետավորը հարվածել է լրագրողին (տեսանյութ)Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ԱԳՆ շենքին. վիրավորների թվում կան դիվանագետներԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԻրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվելՍյունիքում հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոմեքենայումԵթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. ԹրամփԹել Ավիվում ոստիկանությունը ձերբակալել է Իրանի դեմ Իսրայելի պատերազմի դեմ բողոքողներինԹեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարարԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդԻսրայելի բանակը հայտնել է Իրանի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների ալիքն ավարտելու մասինԹեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքըՀորդանանը բացել է իր օդային տարածքըԻրանը և Իսրայելը շարունակում են փոխադարձ hարվածներըՀովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքըԻսրայելի պաշտպանության բանակը գիշերը տասնյակ թիրախների է հարվածել Թեհրանի շրջանումԹեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջnւկային ծրագրի շուրջ. Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Իսրայելի հարձակումներըԵթե պալատում անասուն ես պահում, պալատը վերածվում է ախոռիՀայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրըԻրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներինԹեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես ՔեշիշյանՄիացյալ նահանգներում ձերբակալվածների մեջ շուրջ մեկ տասնյալ հայեր կան. իրավաբանԻրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուինԻսրայելի դեմ Իրանի գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում-3» անվանումը. ԻՀՊԿ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն ԻրանինԱԺ նստաշրջանը թեժ կլինիՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններումՕրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել էԻսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը հետքայլ է արել իր հռչակած «կարմիր գծերից». Նիկոլ-Ալիեւ ծրագիրն է կյանքի կոչվում. Դավիթ Գալստյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին Անվտանգության խորհրդի նիստում նշել էր, որ ադրբեջանական անցակետը իր համար կարմիր գիծ է, եւ մենք որեւէ կերպ չենք ընդունելու այդ անցակետի առկայությունը, սակայն հիմա տեսնում ենք, որ հետքայլ է արվել այդ դիրքորոշումից: Այս մասին  news.am--ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարադություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ստորագրահավաքին միացավ Արայիկ Հարությունյանը, որտեղ եւս նշված էր, որ այդ անցակետը կարմիր գիծ է եւ անընդունելի է. «Բայց կարծես այսօր դա այնքան էլ կարմիր գիծ չէ: Արայիկ Հարությունյանը հերթական հետնահանջ քայլն է արել: Մենք Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը փորձում էինք ճշտել, թե ինչն է պատճառը, որ այդպիսի որոշում են կայացրել, ինչ ձեւաչափով է այդ որոշումը կայացվել: Սակայն ցավոք սրտի, մենք բոլորս մնացինք մեր կարծիքին: Արայիկ Հարությունյանը չկարողացավ հստակ հիմնավորել, թե որն է նման որոշման շարժառիթը, որ այդ անցակետը սկսել է աշխատել: Մենք չենք ուզում ասել, որ մեր այն հայրենակիցները, որոնք ունեն խնդիրներ, ունեն պլանավորած գործեր, չտեղափոխվեն Արցախից Հայաստան եւ Հայաստանից Արցախ: Հարցը դա չէ:

Իշխանությունները ֆեյքային պայքար են սկսել մեր խմբակցության պատգամվոր Մետաքսե Հակոբյանի վրա, փորձում են ներկայացնել, որ մենք պոպուլիզմով ենք զբաղված: Հիշում եք, որ նույնպիսի պայքար էին տանում, երբ մենք դեմ էինք խոսում Բերձորի եւ Աղավնոյի հանձնման դեպքում: Փորձում են ներկայացնել, որ դա մեր հասարակության համար է արվում, բայց տեսնում ենք, որ այդքան էլ այդպես չէ»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նր խոսքով, երբ Ադրբեջանը բնապահպանների անվան տակ Շուշիի ճանապարհը փակել էր, Արայիկ Հարությունյանի առջեւ 5 պայման էին դրել, որոնք պետք է կատարվեին.. «Այսօր այդ բոլոր պայմանները կատարվել են: Այդքանից հետո Արայիկ Հարությունյանն ասում է, որ մենք պայքարելու ենք, բայց այդ պայքարի նշույլները չենք տեսնում: Եթե պայքարը լինելու է Ադրբեջանի բոլոր պահանջները հերթով ընդունելը, մի քիչ զրկանքներով ու պայքարի իմիտացիա ստեղծելով, դա անընդունելի է: Ես համոզված եմ, որ սա դեպի Ադրբեջանի հետ ինտեգրացիա տանող ճանապարհ է: Իշխանությունն այսօր չպետք է թիրախավորեր ընդդիմությանը եւ այն մարդկանց, որոնք իրենց մեղադրում են իրենց հետքայլի համար:

Եթե մենք պետք է ունենայինք այդ անցագրային կետը, եթե պետք է Կաշենի հանքի աշխատանքը կանգներ, եթե պետք է Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատեին, այդ դեպքում ինչո՞ւ ժողովրդին ստիպեցին անցնել այս զրկանքների միջով եւ այսօր ունենք այն, ինչ ունենք: Ադրբեջանի բոլոր նախապայմանները կատարելով որեւէ հայանպաստ որոշում չեղավ այդ ամենի արդյունքում»,-հայտարարեց Դավիթ Գալստյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ամբողջ ժողովուրդը դեմ էր այս քայլերին, բայց իշխանություններն այսօր դա ձեւակերպում են, որպես հանրային պահանջ, բացում ճանապարհը, այն դեպքում, երբ երաշխավորված չէ մեր ազատամարտիկների, պատերազմի հերոսների՝ այդ ճանապարհով անցնելը:

«Հայկական կողմից որեւէ երաշխիք չի տրվում այդ անձանց, որ նրանք անխափան կարող են անցնել, կամ Ադրբեջանի կողմից հնարավոր քայլրի դեպքում ինչ քայլեր է անելու հայկական կողմը:

Ես այդ հանդիպումից չստացա տպավորություն, որ Արայիկ Հարությունյանի կողմից որեւէ ելք է առաջարկվել: Ընդհակառակը, մեր կողմից մի քանի անգամ առաջարկվել են լուծումներ, որոնց վերաբերյալ այնքան էլ ճիշտ մոտեցում չցուցաբերեց Արայիկ Հարությունյանը: Իհարկե, նա նշում է, որ խորհուրդների կարիք ունի, համախմբում է պահանջում, բայց գործնականում այդ ուղղությամբ քայլեր չենք տեսնում»:

Դավիթ Գայստյանը համոզված է, որ այն, ինչ կատարվում է, Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածության արդյունք է. «Ես կրկին ու կրին համոզվում եմ, որ սա մեծ ծրագիր է Արցախին հիասթափեցնելու, ընկճելու, Արցախը հայաթափելու: Նիկոլ-Ալիեւ ծրագիրն է կյանքի կոչվում: Ալիեւը հայտարարում է, որ ճանապարհը բաց է, եւ հաջորդ օրը, չգիտես ինչու, որոշում է կայացվում, որ այդ անցակետը պետք է օգտագործվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նորընտիր խորհուրդը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը կայացել է Շարժման խորհրդի նախաձեռնությամբ՝ հունիսի 4-ից Բերձորի՝ «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիական անձանց երթևեկի հարցը քննարկելու նպատակով։