Մարգարիտա Սիմոնյանը պատմել է կորոնավիրուսային պատվաստման կողմնակի բարդությունների մասին
«Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր էջում պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու որոշման և դրանից հետո առաջացած կողմնակի բարդությունների մասին։
Սիմոնյանի խոսքով՝ պատվաստվելուց հետո շատ արագ բարձրացել է ջերմությունը, ունեցել է ցավեր և թուլություն։
«Բժիշկները զգուշացրել էին, որ այդպես կարող է լինել, պարացետամոլ խմեցի։ Ջերմությունս 37,6-ից բարձր չի եղել։ Գիշերը դժվար էր, գրեթե չեմ քնել»,- գրել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը՝ մանրամասնելով, որ հաջորդ առավոտյան ունեցել է 37,2 ջերմություն, ինչպես նաև պատվաստանյութի ներարկման հատվածում ցավ է զգացել։
«Այսօր արդեն ջերմություն չունեմ, և ուսս գրեթե չի ցավում։ Ես չգիտեմ՝ որոնք են պատվաստանյութի երկարաժամկետ հետևանքները և արդյո՞ք դրանք կան: Ես նաև չգիտեմ՝ որոնք են կորոնավիրուսի երկարաժամկետ կողմնակի հետևանքները և արդյո՞ք դրանք կան։ Բայց ես գիտեմ, որ կորոնավիրուսից արդեն շատ մարդիկ են մահացել, իսկ պատվաստանյութից, փառք Աստծո, դեռ ոչ ոք»,- գրել է նա։
Սիմոնյանը վստահեցրել է, որ նպատակ չունի խորհուրդ տալ կամ համոզել պատվաստվել կորոնավիրուսի դեմ, սակայն ինքն արդեն ընդունել է իր որոշումը։
Նրա խոսքով՝ «մի հարկի տակ ապրելով ապրելով չորս երխաների և հինգ թոշակառուների հետ, իրեն չէր կարողանա ներել, եթե վարակը տուն բերեր»։
«Դրա համար էլ մենք Տիգրանի հետ հենց հնարավորություն ունեցանք, կամավորներ դարձանք»,- հայտնել է նա՝ հավելելով, որ ամուսնու մոտ կողմնակի բորդություններ գրեթե չեն առաջացել։
Հիշեցնենք, որ Մոսկվայի բնակիչներին սկսել են պատվաստել կորոնավիրուսի դեմ` դեղամիջոցի հետհաշվառման ստուգումների շրջանակում: Պատվաստանյութը ներարկվում է երկու փուլով: Առաջին փուլում կամավորներին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ 21 օր հետո` երկրորդը: Բաղադրիչները տարբերվում են իրենց բաղադրության մեջ ներառված ակտիվ նյութերով, դա արվում է իմունային պաշտպանությունն ուժեղացնելու համար:


















































«Ոչ ոքի թույլ չեմ տա մոռանալ». Մարգարիտա Սիմոնյանի նախատատերի սարսափելի պատմությունը, որոնք վերապրել են Ցեղասպանությունը
Ժամանակն է, որ բարեկիրթ մարդիկ կարգուկանոն հաստատեն․ Մարգարիտա Սիմոնյան
Մարգարիտա Սիմոնյանը դիմել է ՀՀ իշխանություններին
Մարգարիտա Սիմոնյանի ու Տիգրան Քեոսայանի կրտսեր դուստրն առաջին անգամ «չոչ է արել»
«Ես հայկական ազգանունով հայուհի եմ»․ Մարգարիտա Սիմոնյան (տեսանյութ)
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո