Նիկոլի համար քաղաքացին ոչ միայն տուգանքի մատերիալ դարձավ, այլ նաև դատվելու
Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հարց. Որևէ մեկը տարբերություն տեսել է այս 6 ամիսների ընթացքում ընդունված և երկարաձգված արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին ակտի և երեկ ԱԺ-ում քննարկված ու քվեարկված օրենսդրական փաթեթի միջև։
Այս ամիսների ընթացքում իրավունքների անհամաչափ սահմանափակումների և կառավարության անգործությանը եկավ փոխարինելու իրավական ակտերի փաթեթ, որն էլի ոչնչի մասին էլի նոր անորոշ ձևակերպումներով ու անհամարժեք գործողություններով։ Հինգից ավելի օրենքներում կատարվող փոփոխություններից որևէ մեկում չեք գտնի ստեղծված իրավիճակը հաղթահարելուն ուղղված միջոցառումներ։ Բայց, կգտնեք լրացուցիչ պատժիչ բազմաթիվ մեխանիզմներ։
Օրինակ՝ այսուհետ քրեաիրավական որակման է արժանանալու կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ կառաջացնի անձի վարակում։
Նիկոլի համար քաղաքացին ոչ միայն տուգանքի մատերիալ դարձավ, այլ նաև դատվելու։ Նիկոլի անօրեն բռնությունները խրախուսող հերթական օրենքի ձև, բայց ոչ բովանդակություն ունեցող թուղթը։
Բարի գալուստ ձևական արտակարգ դրությունը հաղթահարած ու նույնչափ ձևական կարանտինային սահմանափակումներով լի Հայաստան, իմ ձևական հպարտ քաղաքացիներ։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...