Մի քանի օր էլ մնայի, կարող է ամեն ինչ թողնեի ու գյուղատնտեսությամբ զբաղվեի. Սոֆյա Հովսեփյան
Պարենային անվտանգության ապահովումը՝ ցանկացած պետության հաղթանակն է: Այս մասին իր ֆեյաբուքյան էջում գրել է «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սոեֆյա Հովսեփյանը` անդրադառնալով Արցախում ներդրվող նոր գյուղատնտեսական մոդելին:
«Արցախից վերադարձել եմ մեծ ոգևորությամբ : Մեղմ ասած «շունչս բացվել է» :
Հանդիպեցի գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշյանի հետ , քանի որ լսել էի , թե ինչ ռադիկալ ու կարևոր գործեր է արվում գյուղ ոլորտում : Դե պարոն Բախշյանին վաղուց էի ճանաչում (2016 թ. ապրիլյանի թեժ օրերից) և հանդիպեցի շնորհավորելու համար ,և՛ հասկանալու , թե ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկվում :
Քննարկման տրամաբանությունը այս էր .« Եթե ցանկանում ես անկախ ու ամուր պետություն ստեղծել , ապա զարգացրու գյուղատնտեսությանը »:
Այո՛ , մարդիկ կոնկրետ գնում են պարենային անվտանգության ապահովման ճանապարհով : Ես վստահ եմ , որ իրենց գործունեության արդյունքում մեր պարենային անվտանգության հարցն էլ կլուծվի , բայց երազանքս է , որ մի օր մեր բոլոր մարզերը հոգան երկրի պարենային անվտանգության հարցը և դա չլինի բացառապես Արցախի անելիքը :
Մի շարք քայլեր է արվում , որպեսզի գյուղացին ունենա մղում լայնածավալ գյուղատնտեսությամբ զբաղվելու և այդ հարցում ամենամեծ աջակցողը՝ որպես բանկային համակարգին այլընտրանք , նաև լինելու է պետության կողմից գործող հիմնադրամը :
Այս տարի համոզվեցինք մենք , որ 0% գյուղվարկերի շատ քիչ % հասավ գյուղացուն և իրական շահառուին , քանի որ բանկերը ռիսկային են համարում ներդրում կատարել գյուղատնտեսության մեջ , իսկ պետական հիմնադրամը կարող է աջակցել գյուղացուն մի շարք գործիքակազմերով , որոնք ինտենսիվ մշակվում և արագ գործի էին դրվում : Սահմանվել է հացահատիկի մտերման հստակ արժեք և գյուղացին ի սկզբանե գիտի , որ հացահատիկի բերքը պետք է վաճառի կոնկրետ գնով , եթե կունենա մտերման խնդիր , բայց կարող է նաև ինքնուրույն վաճառել , եթե կարող է շուկա ապահովել : Սա կարող է շատերիս կողմից ճիշտ չգնահատվի, բայց գյուղացու համար երաշխիք է ՝ պետական երաշխիք:
Մոնոպոլիան վերացել է և գյուղացին ումից ցանկանա՝ կարող է սերմը և գյուղատնտեսական ցանկացած ապրանք գնել, և պետությունը կօգնի գյուղացուն՝ ապահով տեղ հասցնելու հարցում: Մի խոսքով , կոնկրետ կանգնել են գյուղացու կողքին և զարգացնում են գյուղատնտեսությունը: Մի քանի օր էլ մնայի , կարող է ամեն ինչ թողնեի ու գյուղատնտեսությամբ զբաղվեի, բայց քանի որ դա կարող եմ անել նաև հետագայում , որոշեցի գամ և հասկանամ , թե ինչո՞ւ է մեր մոտ հապաղում այս մոդելի ներդրումը , քանի որ գիտեմ նախարարությունը այս հարցը քննարկում էր և բավականին հստակ երևում էր լույսը:
Հուսամ շատ չի ուշանա նաև մեզ մոտ ))):
Պարենային անվտանգության ապահովումը՝ ցանկացած պետության հաղթանակն է:
Սա իմ կարծիքն է , կարող է սխալվում եմ , բայց պապս ասում էր .« էն ընտանիքը կաբրի, ուրդեղ ուդելու հացը սեպագան հողից կքաղեն »:
Հողից հաց քամող ազգիս գյուղատնտեսական երաշխիք է պետք»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...