Լենա Նազարյանը կիլդիմ ու պատմություն է սարքել կլինիկայում
Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Օրերս մի շատ հետաքրքիր դեպքի մասին պատմեցին: Պարզվում է Լենա Նազարյանը, որի գործունեության արդյունքում «Հայաստանը անպատկերացնելի առաջընթաց է գրանցել» իրեն երկրի իսկական առաջին դեմք է զգում: Էս քաղաքական գուռուն ուրեմն երեխային ստուգումների համար գրանցում է «Ուիգմոր Քլինիք»-ում|Wigmore Clinic: Լենան որոշում է նշանակված ժամից մոտ 20 րոպե շուտ գնալ, հասնելուն պես հիվանդանոցում շատ քաղաքակիրթ ձևով նրան ասում են, որ շուտ եք եկել, կարող եք վճարումն անել և սպասել մինչ նշանակված ժամը: Բայց քանի որ Լենան բոլոր հպարտների թագավորական արքունիքից է, սպասելու և վճարելու մասին լսելուց հետո հիստերիայի մեջ է ընկնում, մի կիլդիմ ու պատմություն սարքում, թե ոնց ձեր մոտ գա առաջին դեմքը, դեռ քիչ է, որ սպասի, մի հատ էլ վճարի, տեղը չեք բերում ես ով եմ և այլն: Կլինիկայում տիկնոջը հորդորում են հանդարտվել, բայց ապարդյուն, բազմաթիվ ականատեսների մոտ Լենան շարունակում է ցիրկը, հետո անցնում երկրորդ փուլին, կլինիկայի վրա բերում ամուսնուն ռազբիրյատ անելու համար` բոլորին ստիպելով պրիզնատ գալ, որ ինքն առաջին դեմքա ու տենց մեկը չկա, որ իր հետ կարգի ու օրենքի լեզվով խոսի:
Վստահ եմ` սա մեկն է այն դեպքերից, երբ ժողովրդին ստով, կեղծիքով կերակրող անպիտանները նույն այդ ժողովրդի հաշվին արքունական կայֆեր են անում, այսինքն թավշյա Լենան ըստ էության ոչ մի բանով չի տարբերվում այն մարդկանցից, որոնց արդեն երկու տարի շարունակ խայտառակ են անում իբր թե գողեր, կոռուպցիոներներ,լկտի ու անպատժլենիներ են եղել:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...