Վահե Գրիգորյանի համար ոչ թե իր մասնագիտությունն ու ՍԴ-ն են կարևոր, այլ՝ անձնական բարեկեցությունը
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ հայտնի դարձած տեղեկությանն առ այն, որ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակից հանվել են նրա անձնական իրերն ու ուղարկվել վերջինիս տուն։ Իշխանյանը մասնավորապես անընդունելի է համարել այդ արարքը և հարց բարձրացրել՝ միթե՞ հնարավոր չէր գոնե զանգահարել և զգուշացնել տիկին Գյուլումյանին, «վերևից» եկող հրամանի մասին և խնդրել գալ ՍԴ։ Իշխանյանի գրառումը՝ ստորև․
«ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակն են մտել, հավաքել անձնական իրերն ու ուղարկել նրան։ Այժմ չեմ ուզում անդրադառնալ, ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամի պատճառներին, դրանց օրինականությանը և այլն։ Նաև ենթադրենք, որ աշխատասենյակ մուտք գործելն ու այն, ըստ էության, «խուզարկելն» ու Ալվինա Գյուլումյանի անձնական իրերը հավաքելը բխում է օրենքի տառից։ Բայց չէ՞ որ գոյություն ունեն նաև չգրված, էթիկայի կանոններ, տարրական հարգանք անձի, մանավանդ իր մասնագիտական և մարդկային հատկություններով իրեն երբեք չարատավորած պաշտոնյայի նկատմամբ։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նշյալ գործողությունը կատարելու հրահանգ տվող Սամվել Առաքելյանը անձամբ ճանաչել և ջերմ հարաբերություններ է ունեցել Ալվինա Գյուլումյանի հետ, ապա այս պատմությունն ավելի քան անընդունելի է։
Լավ, միթե՞ հնարավոր չէր գոնե զանգահարել և զգուշացնել տիկին Գյուլումյանին, «վերևից» եկող հրամանի մասին և խնդրել գալ ՍԴ։
․․․Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի արագացված տեմպերով Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի «սեփականաշնորհմանը», ապա կարելի է ենթադրել, որ Վահե Գրիգորյանի համար ոչ թե իր մասնագիտությունն ու ՍԴ-ն են կարևոր, այլ իր անձնական բարեկեցությունը։ Թե՞, ես սխալվում եմ, գուցե ավելի հարմարավետ, աշխատասենյակում է գալիս մասնագետի ստեղծագործական մուսան, և միայն հին, նեղ, տարրական հարմարություններից, լուսավորությունից զերծ աշխատասենյակն էր պատճառը, որ Վահե Գրիգորյանն ավել քան մեկ տարի լինելով ՍԴ անդամ, ներեցեք՝ դատավոր, չէր կարողանում կենտրոնանալ, աշխատել և մասնակցել ՍԴ նիստերին․․․իհարկե, չմոռանալով իր տանջանքների համար բարձր աշխատավարձ և պարգևավճարներ ստանալ»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...